Գիտնականները կորոնավիրուսի դեմ նոր արդյունավետ դեղամիջոց են հայտնաբերել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոնկոնգի համալսարանի գիտնականները պարզել են, որ հակաբակտերիալ պրեպարատը, որը կիրառվում է ստամոքսի խոցերի և բակտերիալ վարակների բուժման համար, արդյունավետ է COVID-19-ի դեմ պայքարում: Այս մասին հաղորդել է «MedicalXpress»-ը:
Խոսքը գնում է ռանիտիդին վիսմուտ ցիտրատի մասին, որը փորձարկել են գերմանամկների վրա:
Փորձի արդյունքում վիրուսը վարակված կրծողների թոքերի բջիջներում նվազել է ավելի քան հազար անգամ: Բացի այդ, պրեպարատը զգալիորեն նվազեցրել է COVID-19-ի ծանր դեպք ունեցող կենդանիների հիմնական հակաբորբոքային ցիտոկինների և հեմոկինների մակարդակը:
Գիտնականները նշել են, որ ռանիտիդին վիսմուտ ցիտրատը ընտրողականության բարձր ինդեքսով ցածր ցիտոտոքսիկություն ունի, ինչը վկայում է նրա անվտանգ լինելու մասին:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը