Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռազ­մի դաշ­տում է ո­րոշ­վե­լու, թե ինչ են բա­նակ­ցու­թ­յուն­նե­րի ար­դ­յուն­քում ֆիք­սե­լու մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րը հա­կա­մար­տող կող­մե­րի հա­մար. «Իրատես»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Իրատես» թերթը գրում է.

Մեկ օր­վա ըն­թաց­քում ըն­դա­մե­նը մի քա­նի ժամ­վա տար­բե­րու­թյամբ ե­րեք բա­վա­կա­նին հե­տաքր­քիր ու հն­չեղ ի­րա­դար­ձու­թյուն­ներ տե­ղի ու­նե­ցան։ Հաս­կա­նա­լի է‚ որ մեծ քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ նման զու­գա­դի­պու­թյուն­ներ գրե­թե չեն լի­նում։

Նախ Կրեմ­լին մերձ լրատ­վա­մի­ջոց­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին հար­ցազ­րույց տվեց Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան արտ­գործ­նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վը։ Ընդ ո­րում, ե­րեք լրագ­րող­նե­րից եր­կու­սը հայ էին։ Հար­ցազ­րույ­ցի ըն­թաց­քում Լավ­րո­վը շատ բաց խո­սեց, ին­չը այն­քան էլ հա­ճախ չի պա­տա­հում դի­վա­նա­գետ­նե­րի դեպ­քում։ ՌԴ արտ­գործ­նա­խա­րա­րը հայ­տա­րա­րեց, որ թեև հրա­դա­դա­րի մա­սին հա­մա­ձայ­նա­գի­րը ստո­րագր­վել է Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի միջև‚ այ­նուա­մե­նայ­նիվ‚ մեծ հա­ջո­ղու­թյուն է, որ Ռու­սաս­տա­նը կա­րո­ղա­ցել է, ա­վե­լի շուտ, ստի­պել է թեժ մար­տե­րի մեջ գտն­վող կող­մե­րին նս­տեց­նել բա­նակ­ցա­յին սե­ղա­նի շուրջ։ Ըստ էու­թյան‚ Լավ­րովն ար­ձա­նագ­րեց, որ միայն Ռու­սաս­տա­նը կա­րող էր նման բան ա­նել։ ՈՒ պա­տա­հա­կան չէր, որ հա­տուկ նշեց ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նի դե­րը՝ շեշ­տե­լով, որ վեր­ջինս հե­ռա­կա ներ­կա է այդ հան­դիպ­մա­նը, քա­նի որ բա­նակ­ցու­թյուն­նե­րի ըն­թաց­քում մի քա­նի ան­գամ կապ­վել և զրու­ցել է ՌԴ նա­խա­գա­հի հետ։

Լավ­րովն իր հար­ցազ­րույ­ցում բա­ցեց այն ակն­կա­լիք­նե­րը, որ ու­նի ռու­սա­կան կող­մը։ Ար­ձա­նագր­վեց, որ ձեռք­բեր­վա­ծը միայն հու­մա­նի­տար հրա­դա­դա­րի մա­սին պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն չէ, այլ պա­րու­նա­կում է փոխ­կա­պակց­ված եր­կու բլոկ՝ ան­ժամ­կետ զի­նա­դա­դար և ա­մե­նա­կարևո­րը՝ կող­մե­րին պար­տադր­վում է ան­մի­ջա­պես զի­նա­դա­դա­րին զու­գա­հեռ սկ­սել ա­ռար­կա­յա­կան բա­նակ­ցու­թյուն­ներ հիմ­նա­կան սկզ­բունք­նե­րի շուրջ։ Այն­պի­սի տպա­վո­րու­թյուն է, թե այս եր­կու կե­տե­րը ոչ թե բխում են մե­կը մյու­սից, այլ պար­տադր­ված են կող­մե­րին, որ ա­ռանց բա­նակ­ցու­թյուն­նե­րի զի­նա­դա­դար չի էլ կա­րող լի­նել։ Այն, ինչ ա­սաց Լավ­րո­վը (5+2 բա­նաձևի հի­շա­տա­կու­մը) ոչ մի նո­րու­թյուն չէր պա­րու­նա­կում, դա ար­դեն 12-13 տա­րի բա­նակ­ցա­յին սե­ղա­նին դր­ված Մադ­րի­դյան սկզ­բունք­ներն էին՝ ճա­նա­պար­հա­յին քար­տե­զով։ Բո­լո­րը հաս­կա­ցան, որ բա­նակ­ցու­թյուն­նե­րը սկս­վում են մի կե­տից, ին­չը որ­քան էլ տհաճ հն­չի շա­տե­րի հա­մար, եր­կու, իսկ հե­տա­գա­յում նաև հինգ ա­զա­տագր­ված տա­րածք­ներն Ադր­բե­ջա­նին հանձ­նելն է։ Ինչ-որ փու­լում պետք է նաև քն­նարկ­վի Ար­ցա­խի ինք­նո­րոշ­ման հար­ցը։

Լավ­րո­վը չա­սաց ի­հար­կե, որ գլ­խա­վոր խն­դի­րը հենց ինք­նո­րոշ­ման հարցն է։ Հա­յաս­տա­նի թե՛ նախ­կին, թե՛ ներ­կա իշ­խա­նու­թյուն­նե­րը նշում են, որ Ադր­բե­ջա­նը ոչ թե «կար­գա­վի­ճակ՝ տա­րածք­նե­րի դի­մաց» բա­նաձևն է կի­րա­ռում, այլ «խա­ղա­ղու­թյուն՝ տա­րածք­նե­րի դի­մաց»։ Փաս­տո­րեն, Ադր­բե­ջա­նը որևէ կերպ չի ըն­դու­նում, որ Ար­ցա­խը կա­րող է ինք­նո­րոշ­վել Ադր­բե­ջա­նից դուրս։ Այս­տեղ է ա­մե­նագլ­խա­վոր տա­րա­ձայ­նու­թյու­նը, և հաս­կա­նա­լի չէ, թե հա­նուն ին­չի պետք է Հա­յաս­տա­նը կա­տա­րի տա­րած­քա­յին զի­ջում­ներ։
Մի քա­նի ժամ­վա տար­բե­րու­թյամբ երկ­րորդ ա­ռանց­քա­յին ի­րա­դար­ձու­թյու­նը գրանց­վեց. հայ­տա­րար­վեց, որ հա­տուկ ու­ղեր­ձով հան­դես է գա­լու ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը։ Վեր­ջինս իր ու­ղեր­ձում մի փոքր էքս­կուրս կա­տա­րեց բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի վեր­ջին 2,5 տար­վա պատ­մու­թյան շուրջ։ Հիմ­նա­կան թեզն այն էր, որ Ադր­բե­ջա­նը որ­դեգ­րել է «խա­ղա­ղու­թյուն՝ տա­րածք­նե­րի դի­մաց» սկզ­բուն­քը և տա­րի­նե­րի ըն­թաց­քում Ադր­բե­ջա­նը բա­նակ­ցու­թյուն­նե­րը կետ առ կետ բե­րել է այս բա­նաձևին։ Բնա­կա­նա­բար, Նի­կոլ Փա­շի­նյա­նը Նի­կոլ Փա­շի­նյան չէր լի­նի, ե­թե չշեշ­տեր, թե ինչ­պի­սի ծանր ժա­ռան­գու­թյուն է ստա­ցել նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից։ Եվ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը ոչ թե ի­րենց բաց­թո­ղումն է, այլ նախ­կին­նե­րի ձա­խո­ղում­նե­րի հետևան­քը։ Նկա­րագ­րե­լով ի­րա­վի­ճա­կը՝ ա­ռա­ջին ան­գամ հրա­պա­րա­կավ աս­վեց, որ ադր­բե­ջան­ցի­նե­րի ա­ռաջ քա­շած բա­նաձևը՝ «տա­րածք­ներ ոչն­չի դի­մաց», մեզ ձեռն­տու չէ, ուս­տի ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը հրա­ժար­վել է նման կե­տի շուրջ բա­նակ­ցու­թյուն­նե­րից, ին­չի պատ­ճա­ռով Ադր­բե­ջա­նը ո­րո­շել է հար­ցը լու­ծել պա­տե­րազ­մի մի­ջո­ցով։

ՀՀ վար­չա­պետն ա­ռա­ջին ան­գամ խոս­տո­վա­նեց, որ ո­րո­շա­կի ան­հա­ջո­ղու­թյուն­ներ կան նաև ռազ­մա­ճա­կա­տում։ Եվ ա­մե­նա­հե­տաքր­քիրն այն էր, թե ի վեր­ջո ինչ ծրա­գիր է ներ­կա­յաց­վե­լու, և ինչ ծրա­գիր կա։ Գործ­նա­կա­նում որևէ ծրա­գիր չներ­կա­յաց­վեց։ Վար­չա­պետն ար­ձա­նագ­րեց, որ «խա­ղա­ղու­թյուն տա­րածք­նե­րի դի­մաց» օ­րա­կար­գով բա­նակ­ցու­թյուն­նե­րի Հա­յաս­տա­նը չի մաս­նակ­ցում ու չի մաս­նակ­ցե­լու և շա­րու­նա­կե­լու է պա­տե­րազ­մը։ Սա­կայն այս­տեղ հարց է ա­ռա­ջա­նում՝ այդ դեպ­քում ին­չու են ստո­րագր­վել մոս­կո­վյան հա­մա­ձայ­նագ­րի եր­րորդ և չոր­րորդ կե­տե­րը, ո­րոնք հենց վե­րա­բե­րում են բա­նակ­ցու­թյուն­նե­րի վերս­կս­ման հիմ­նա­կան սկզ­բունք­նե­րին, ընդ ո­րում՝ ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի ձևա­չա­փով, ա­ռանց Ար­ցա­խի մաս­նակ­ցու­թյան։ Չի բա­ցառ­վում, որ պաշ­տո­նա­կան մա­կար­դա­կով Ադր­բե­ջա­նը փոր­ձել է Թուր­քիան նույն­պես մտց­նել բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի մեջ։ Վար­չա­պե­տի հայ­տա­րա­րու­թյու­նից պարզ դար­ձավ, որ մենք ցան­կա­նում ենք բա­նակ­ցել, սա­կայն Մադ­րի­դյան սկզ­բունք­նե­րը կամ հար­ցի լուծ­ման՝ պաշ­տո­նա­կան Բաք­վի ըն­կա­լում­նե­րը, ո­րին բա­վա­կա­նին լո­յալ են վե­րա­բեր­վում միջ­նորդ­նե­րը, Հա­յաս­տա­նի հա­մար ըն­դու­նե­լի չեն։ Ըն­դու­նե­լի չեն ան­գամ ռազ­մա­կան ճն­շում­նե­րի ներ­քո։ Փաս­տո­րեն, աս­վեց, որ Հա­յաս­տանն առ­կա օ­րա­կար­գով չի բա­նակ­ցե­լու. ըստ էու­թյան, ակ­նարկ­վեց, որ պետք է բեր­վի հար­ցի լուծ­ման նոր փաս­տա­թուղթ՝ կազմ­ված նոր սկզ­բունք­նե­րի հի­ման վրա։

Եր­րորդ կարևոր ի­րա­դար­ձու­թյու­նը, ո­րին նույն օրն ա­կա­նա­տես ե­ղանք, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի ու­ղերձն էր։ Իր խոս­քում Ար­ցա­խի ղե­կա­վա­րը նշեց, որ թշ­նա­մին ու­նի ո­րո­շա­կի հա­ջո­ղու­թյուն­ներ ռազ­մա­ճա­կա­տում, և ըստ էու­թյան, էլ ա­վե­լի խո­րաց­րեց մո­բի­լի­զա­ցիա­յի աս­տի­ճա­նը՝ դի­մե­լով հա­մայն հա­յու­թյանն ու աշ­խար­հաս­փյուռ ար­ցախ­ցի­նե­րին ու կոչ ա­րեց վե­րա­դառ­նալ, պաշտ­պա­նել հայ­րե­նի սահ­ման­նե­րը։ Նա, օր­հա­սա­կան ան­վա­նե­լով ի­րա­վի­ճա­կը, ըն­դգ­ծեց, որ ոչ միայն ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյուն է պետք, այլև ֆի­զի­կա­կան մաս­նակ­ցու­թյուն պա­տե­րազ­մին։

Մի քա­նի ժամ­վա ըն­թաց­քում վե­րոն­շյալ ե­րեք ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը նոր ի­րա­վի­ճակ բա­ցա­հայ­տե­ցին.
ա) ռազ­մա­ճա­կա­տում ի­րա­վի­ճա­կը բա­վա­կա­նին բարդ է և օր­հա­սա­կան,
բ) բա­նակ­ցու­թյուն­նե­րի օ­րա­կար­գը հայ­կա­կան կող­մի հա­մար գրե­թե կա­պի­տու­լյա­ցիա է ներ­կա­յաց­նում
գ) պարզ­վեց, որ Հա­յաս­տա­նը չի ըն­դու­նում բա­նակ­ցու­թյուն­նե­րի առ­կա օ­րա­կար­գը, սա­կայն նոր օ­րա­կարգ գո­յու­թյուն չու­նի։
Սա նշա­նա­կում է, որ Հա­յաս­տա­նը սպառ­նում է տա­պա­լել բա­նակ­ցու­թյուն­նե­րը և փոր­ձում է մե­ծաց­նել իր խա­ղադ­րույք­նե­րը, բա­նակ­ցա­յին ռե­սուր­սը՝ ստի­պե­լով միջ­նորդ­նե­րին այլ տար­բե­րակ­ներ ա­ռա­ջար­կել և նվա­զեց­նել Ադր­բե­ջա­նի նկր­տում­նե­րը։
Այս հա­մա­տեքս­տում հայ­կա­կան կող­մը ակ­տի­վաց­րել է մեկ այլ օ­րա­կարգ՝ Ար­ցա­խի ճա­նաչ­ման օ­րա­կար­գը։ Ըստ էու­թյան, ե­թե միայն Հա­յաս­տա­նը ճա­նա­չի Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը, ա­ռանձ­նա­պես ի­րա­վի­ճակ չի փո­խի, բա­ցի այն, որ այդ­պի­սով հայ­տա­րար­վում է, որ ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի ձևա­չափն ա­նի­մաստ էր մինչ օրս գոր­ծել։ Այլ հարց է, ե­թե Ար­ցա­խի ճա­նա­չու­մը ար­ձա­նագր­վի նաև այլ եր­կր­նե­րի, ա­ռա­վել ևս Մինս­կի խմ­բի ան­դամ երկ­րի կող­մից։ Այս ա­ռու­մով հե­տաքր­քիր է, որ Ֆրան­սիա­յի խոր­հր­դա­րա­նի ստո­րին պա­լա­տի օ­րա­կարգ են փոր­ձում մտց­նել Ար­ցա­խի ճա­նաչ­ման հար­ցը։ Ի­հար­կե, այն փաս­տը, որ այս խն­դի­րը հա­սել է ա­մե­նաազ­դե­ցիկ եր­կր­նե­րից մե­կի խոր­հր­դա­րա­նի օ­րա­կարգ, ո­րո­շա­կիո­րեն խառ­նում է խա­ղա­քար­տե­րը։ ՈՒ պա­տա­հա­կան չէ, որ Ա­լիևն իր հար­ցազ­րույց­նե­րից մե­կում հա­տուկ շեշ­տել է, որ ե­թե որևէ եր­կիր ըն­դու­նի Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը, Ադր­բե­ջանն ան­մի­ջա­պես կչե­ղար­կի այդ երկ­րի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։ Բնա­կան է, որ այդ կան­խար­գե­լիչ հայ­տա­րա­րու­թյունն իր ազ­դե­ցու­թյու­նը թող­նում է քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րի վրա։

Այս­տեղ նկա­տենք, որ ՀՀ ո­րոշ քա­ղա­քա­կան շր­ջա­նակ­ներ պն­դում են, որ ա­վե­լի նպա­տա­կա­հար­մար է դնել Ար­ցա­խի՝ Հա­յաս­տա­նի հետ վե­րա­միա­վոր­ման հար­ցը։ Այդ պա­րա­գա­յում ի­րա­վի­ճակն էլ ա­վե­լի կխճճ­վի, ընդ ո­րում, այս­տեղ ոչ միան­շա­նակ դիր­քում կհայ­տն­վի Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ եր­կր­նե­րից մե­կը՝ Ռու­սաս­տա­նը, ո­րը խն­դիր­ներ կու­նե­նա, քա­նի որ Հա­յաս­տա­նը կհայ­տա­րա­րի, որ Ար­ցախն իր տա­րածքն է, ու ՀԱՊԿ-ը պար­տա­վոր է պաշտ­պա­նել Հա­յաս­տանն ադր­բե­ջա­նա­կան կամ թուր­քա­կան ոտ­նձ­գու­թյուն­նե­րից։ Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի միա­վոր­ման վտան­գը կա­րող է ստի­պել շա­տե­րին կան­խար­գե­լիչ մի­ջոց­ներ ձեռ­նար­կել՝ Հա­յաս­տա­նին բա­վա­րա­րե­լու և ա­վե­լորդ գլ­խա­ցա­վան­քից ի­րենց ա­զա­տե­լու հա­մար։ Փաս­տո­րեն, Հա­յաս­տա­նը կա­րող է խա­ղար­կել Ղրի­մի տար­բե­րա­կը, ին­չը դժ­վար թե ՌԴ-ի սր­տով լի­նի։

Հա­յաս­տա­նը ո­րո­շա­կի քա­ղա­քա­կան հնարք­ներ բա­նեց­նե­լու, բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում բե­կում մտց­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն­ներ ու­նի։ Սա­կայն պարզ է, որ Հա­յաս­տանն ինչ էլ ա­սի, բա­նակ­ցու­թյուն­ներն ար­ձա­նագ­րե­լու են ռազ­մա­ճա­կա­տում առ­կա ի­րա­վի­ճա­կը, ե­ղած շփ­ման գծե­րը։ Եվ ա­մե­նա­մեծ խն­դիրն այն է, որ քա­ղա­քա­կան ա­մե­նա­տար­բեր մո­դի­ֆի­կա­ցիա­նե­րին, հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին, բաց և փակ բա­նակ­ցու­թյուն­նե­րին զու­գա­հեռ ա­ռա­ջին պլա­նում լի­նե­լու է պա­տե­րազ­մը։ Ռազ­մի դաշ­տում է ո­րոշ­վե­լու, թե ինչ են, ի վեր­ջո, բա­նակ­ցու­թյուն­նե­րի ար­դյուն­քում ֆիք­սե­լու մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րը հա­կա­մար­տող կող­մե­րի հա­մար։

Ա­մեն դեպ­քում նաև հար­ցա­կա­նի տակ է՝ ար­դյոք Հա­յաս­տա­նի այ­սօր­վա պաշ­տո­նա­կան դիր­քո­րո­շումն ու վար­քա­գի­ծը նա­խօ­րոք հա­մա­ձայ­նեց­վա՞ծ է ե­ղել շա­հագր­գիռ ո­րոշ գոր­ծըն­կեր եր­կր­նե­րի հետ‚ ո­րոնց իր ու­ղեր­ձում հի­շա­տա­կել էր ՀՀ վար­չա­պե­տը՝ ե­րախ­տա­գի­տու­թյուն հայտ­նե­լով նրանց գոր­ծու­նեու­թյան հա­մար։ Նաև պարզ չէ‚ թե ար­դյոք ի­րա­վի­ճա­կի վրա ազ­դե­ցու­թյուն թող­նու՞մ է այն փաս­տը‚ որ Ադր­բե­ջա­նը‚ ըստ էու­թյան‚ ուղ­ղա­կիո­րեն գրո­հել է ՀԱՊԿ-ի ան­դամ հան­դի­սա­ցող Հա­յաս­տա­նի տա­րած­քում տե­ղա­կայ­ված ռազ­մա­կան թի­րախ­նե­րի վրա‚ և ար­դյոք այս հան­գա­ման­քը նոր ռե­սուրս­ներ չի՞ ստեղ­ծում առ­կա ռազ­մա­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կում Հա­յաս­տա­նի հա­մար։ Այս ա­ռու­մով կա­րող է ա­ռա­վել քան ա­ռար­կա­յա­կան բնույթ ու­նե­նալ Վլա­դի­միր Պու­տի­նի և Ռե­ջեբ Թա­յիփ Էր­դո­ղա­նի ա­ռա­ջին հե­ռա­խո­սազ­րույ­ցը Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի մեկ­նար­կից ի վեր։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանովԸնդդիմադիրները ՔՊ-ականների հետ գործուղումներից ամաչում են․ «Հրապարակ» ՊԵԿ ՆԱՎ-ի պետը հարցաքննվել է. բացառիկ. «Ժողովուրդ» Վտանգավոր փոփոխություններ են նախատեսվում․ «Հրապարակ» Ցանկանում եմ ելույթներս շարունակել մինչև 36 տարեկանը․ ԾառուկյանՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետՀամայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի ձեռնարկատիրության դեպքեր․ առգրավվել է ծխախոտ և խմիչքՄոսկվան մինչ օրս Նյու Դելիից հայտարարություններ չի լսել ռուսական նավթ գնելուց հրաժարվելու մասին. ԿրեմլԱյստեղ ապագան կառուցվում է, երեխաները սովորում են, նույնիսկ մետրոյի կայարաններում նրանք սովորում են. Ռյուտեն ժամանել Է ԿիևԻջևան-Սևան-Երևան ճանապարհին փայտե կոճղերով բարձված «Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորումԵղունգները 2026 թվականի «Գրեմմիի» կարմիր գորգի նոր «հերոսներն են» ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպքՇվեդական ակումբը պայմանագիր է կնքել 19-ամյա հարձակվող Ալբերտ Ալեքսանյանի հետ Սևանի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում«Ես ինձ հետ տանում եմ այն զգացողությունը, որ ամեն ինչ ճիշտ է». Իվետա Մուկուչյանի հանգսիտը Թուլումում«Յուրաքանչյուր օրը պետք է ապրել լիարժեք, որովհետև չգիտենք, թե ինչ է սպասվում վաղը». Արա ՂազարյանԳեղարքունիքում «Opel»-ը գլխիվայր շրջվել է Ջրային պարեկները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. 23-ամյա երիտասարդը կալանավորվել է34-ամյա վարորդը «Hyundai Elantra»-ով Երևանի Աթոյան փողոցում վրшերթի է ենթարկել հետիոտնինԵ՞րբ է սկսվելու Գյումրու «չոր նավահանգստի» շինարարությունը. նախարարության պատասխանըԱվանեսյանը կմնա՞ առանց պաշտոնի. նախարարությունները միավորվելու են Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը՝ հարցականի տակ Ալիևը քարտ–բլանշ է տալիս Փաշինյանին Ռուսաստանը ձևակերպում է իր նարատիվները ՀՀ հետ շփումներում Անկարան 10 միլիոն դոլար կհատկացնի «հայ հասարակության խոցելի խմբերին աջակցելու համար» Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ կազդի Ռուսաստանի հետ նրա դաշինքի վրա Կոչ են անում դադարեցնել պետության միջամտությունը Հայ առաքելական եկեղեցու գործերին. «Փաստ»Քերոբյան. Խոստացված 1.5 միլիարդի փոխարեն Հայաստանը ստացավ 35 միլիոն՝ 50 անգամ պակաս, իր ռազմաարդյունաբերական համալիրի համար Փաշինյանի կուսակցությունը ընտրություններից առաջ կֆինանսավորվի կրիպտոարժույթի և այլ ստվերային սխեմաների միջոցով. «Փաստ»Հրանտ-Լեոն Ռանոսը տեղափոխվել է Վախճանվել է «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը․ պատմության այս օրը (03 փետրվար) «Աստված և իմ երեխաներն են ինձ ուժ տվողը». կամավոր Վարդան Մադաթյանն անմահացել է հոկտեմբերի 18-ին Ջրականում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Եկեղեցու դեմ ճնշումների նոր փուլը և լռության գինը «Մեր ձևով»-ը քաղաքական դաշտ է բերում այլ տրամաբանություն Հրազդանում ավտոմեքենա է այրվել Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք-2. «Փաստ»Որոշ օրենքներում կկատարվեն փոփոխություններ. ի՞նչ առնչություն կա Միջազգային քրեական դատարանի հետ. «Փաստ»Անկում տարադրամի շուկայումԱրդյո՞ք Եվրոպայում այդքան կույր են, խուլ ու համր. «Փաստ»«Ինչ-որ մեծ նախագիծ իրենք կա՛մ գլուխ չեն բերի, կա՛մ գլուխ կբերեն այն ձևով, որ կստեղծվի պայթյունավտանգ իրավիճակ». «Փաստ»Ամեն ինչ չափ ու սահման ունի. մի՛ փորձեք առնվազն ինքներդ ձեզ խաբել. «Փաստ»Այ թե նաև ինչի համար էին խլում ՀԷՑ-ը. «Փաստ»Մասսովկան լրացրել են տարեց պատգամավորները․ «Հրապարակ» Ի՞նչ աղմուկ է «Արարատ 73» ֆիլմի շուրջ. «Ժողովուրդ» Նախագահը ներողություն կխնդրի՞. «Փաստ»Ինչպես են թույլ տվել ԲԿ-ում պատարագ մատուցել. «Հրապարակ» Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր. «Ժողովուրդ» Կասկածելի «հետազոտություններն» ու նմուշառումները Հայաստանում շարունակվում են. իսկ ի՞նչ են անում համապատասխան մարմինները. «Փաստ»Հները չկառուցած՝ նոր խոստումեր են տալու. «Հրապարակ» Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են. «Ժողովուրդ»
Ամենադիտված