Մեր անտեսանելի թշնամին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱվետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Խոսքի, կարծիքի, տեղեկատվություն տարածելու ազատությունը, մարդու հիմնարար իրավունքներից է։ ․․․Արդյո՞ք․․․ Երբ, գոյություն չունեին ինտերնետային, տարբեր սոցիալական ցանցեր, տեղակատվությունը տարածվում էր ավանդական լրատվամիջոցներով՝ թերթեր, ռադիո, հեռուստատեսություն։ Այս լրատվամիջոցներում աշխատում էին պրոֆեսիոնալ խմբագիրներ, լրագրողներ։ Բացարձակապես չեմ իդեալակացնում այդ շրջանը, համենայն դեպս, պատասխանատվության հարց կար։ Այսօր, սոց․ ցանցերում, ամեն տգետ, իրեն դրել է իմաստուն վերլուծաբան, հայրենասերի դերում և ոչ միայն ինքնահաստատվում է, այլև վտանգում ազգային անվտանգությունը։Խաղաղ պայմաններում դեռ կարելի է այդ ամենին հումորով վերաբերվել, բայց պատերազմական վիճակում սա անթույլատրելի է։ Հիշենք, որ բոլոր գրառումները մանրադիտակով ուսումնասիրում և օգտագործում են , ինչպես մեր թշնամիներն, այնպես էլ , կարդում և մտահոգվում մեր համակիրները։ Ֆեյսբուքյան գրառումները, այս լարված իրավիճակում, նաև տարընթերցում են առաջացնում ընկերների շրջանում, հաճախ բերելով թշնամության։ Եթե մեր հասարակությունը սա չի գիտակցում և շարունակում է պառակտիչ գործունեությամբ քաղաքական հաշվեհարդարներ տեսնել, ապա , գուցե պետք է օրենքով արգելափակել սոց․ ցանցերը, գոնե պատերազմի ժամանակ։