Ո՞ր դեպքում անձն իր պարտականությունները չկատարելու դեպքում չի զրկվի իր միակ կացարանից
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՊարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու պատճառով քաղաքացին չպետք է զրկվի իր միակ կացարանից և դառնա անտուն: Այս մասին այսօր՝ ԱԺ-ի հերթական նիստում, ասաց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը:
«Ինչ պարտավորություն էլ նա խախտի, առնվազն վերջում հնարավորություն պետք է ունենա չմնալ փողոցներում, չպետք է անձն իր «մեղքերի համար պատասխան տա՝ բնակվելու իրավունքի հաշվին»,- ասաց փոխնախարարը:
Հիմնական զեկուցողը նշեց, որ բացառություն են կազմում այն դեպքերը, երբ անձն իր միակ բնակարանը գրավ է դրել, այսինքն՝ անձը կամավոր է պարտավորվել իր պարտավորությունների համար ռիսկի տակ դնել իր բնակվելու իրավունքը: