Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպական «գամբիտ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես հայտնի է՝ ԵՄ արտգործնախարարները հոկտեմբերի 12-ին քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև այն, թե ԵՄ-ն ինչպես կարող է ազդել իրավիճակի կարգավորման հարցում: Եթե ավելի անկեղծ՝ խոշոր հաշվով, ԵՄ արտգործնախարարների քննարկումը վերաբերում է ԵՄ ճակատագրին, ոչ թե արցախյան հարցին: Որովհետև միայն առերևույթ կարող է այդ հարցը թվալ ԵՄ ճակատագրից հեռու, իսկ գործնականում այն ուղիղ է կապված դրա հետ: Թուրքիան Կովկասի ապակայունացմամբ լուծում է նաև Եվրամիության խնդիրը՝ հեռացնելով Կովկասից, այլ կերպ ասած՝ իր թիկունքից: Ըստ այդմ՝ խնդիրը արցախյան հարցը չէ, այլ Կովկասում Եվրամիության գոյության հարցը: Եթե Բրյուսելը չկա այս իրավիճակում և չի գտնում Անկարայի սադրանքի վրա ազդելու հնարավորություն, ապա դա նշանակելու է, որ Եվրամիություն չկա Կովկասում:

Իսկ եթե Եվրամիությունը դուրս է մղվում Կովկասից, ապա Թուրքիան հաջորդիվ շատ ավելի ագրեսիվ է խոսելու ԵՄ-ի հետ առնչվող արդեն անմիջական հարցերում, ինչպիսին է, օրինակ, Միջերկրածովյան ռեգիոնի հանգամանքը: Ակնախ ամեն ինչից ակնհայտ է, որ այստեղ շատ բան կախված է լինելու ԵՄ առաջատար Գերմանիայից, թե ինչքանով կարող է Բեռլինը համախմբել կառույցն ու գործի դնել դրա քաղաքական ներուժը Կովկասում` թուրքական պատերազմը կանգնեցնելու և այդպիսով Եվրամիության զսպող ներկայությունը պահպանելու գործում:

Հատկանշական է, որ նախօրեին տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետի և Գերմանիայի կանցլերի հեռախոսազրույցը, որը երկրորդն է պատերազմից ի վեր: Կասկած չկա, որ Երևանը հենց ԵՄ արտգործնախարարների հանդիպումից առաջ փորձել է շոշափել ԵՄ դերի առանցքայնությունը: Ի դեպ, այս տեսանկյունից թերևս հարկ է նկատել առանցքային մի հանգամանք էլ: Անցնող տարիների ընթացքում բազմաթիվ անգամ խոսվել է այն մասին, որ Եվրամիությունը պետք է մեծացնի իր դերակատարումը արցախյան գոտում, պետք է հաղորդակցության ուղիներ ձևավորի Արցախի հետ՝ մարդասիրական գործոնի հենքի վրա, ինչը թույլ կտար էապես բարձրացնել քաղաքական ազդեցությունը ռեգիոնում, ամրացնել այն և այդպիսով գուցե առանցքային նշանակություն ձեռք բերել ռեգիոնալ կայունության ու անվտանգության համատեքստում: ԵՄ-ն, սակայն, տարիներ շարունակ գործնականում անտեսել և արհամարհել է այդ կոչերը, իսկ հիմա կանգնել փաստի, այդ թվում՝ իր համար վտանգավոր փաստի առաջ:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

ԱՄՆ-ը մեկ օրում ռեկորդային թվով նավեր է անցկացրել Հորմուզի նեղուցով․ CNN Առաջարկվում է Վանում ստեղծել Հայաստան-Թուրքիա տնտեսական կապերը համակարգող ներկայացուցչություն «Գերին և Գրեյսը»․ հույսի և մենության մասին տրագիկոմեդիան հայ հանդիսատեսին կներկայացնեն Հովհաննես Բաբախանյանն ու Նարինե Չիլինգարյանը Մինչև 20:00-ն ջուր չի լինի Ալիևի հետ Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չենք քննարկել․ Փաշինյան Իրանը հայտարարել է Քուվեյթում և ԱՄԷ-ում ամերիկյան ռшզմաբազաներին hարվածների մասին Անօդաչու թռչող սարքեր են հարձակվել Մոսկվայի մարզի վրա Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները դառնում են միջազգային աhաբեկչnւթյան հանցակիցներ՝ լռություն պահպանելով Կիևի գործողությունների մասին․ Պուտին Կփոփոխվեն Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեի անվանումները. դրանք դուրս կգան ՏԿԵՆ ենթակայությունից Լայպցիգի միջադեպից հետո ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն խոստանում են ուժեղացնել ճնշումը ՌԴ-ի վրա Հաղարծին վանական համալիրի մոտ 22-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ծառերին․ կա վիրավոր Ուկրաինական դրոնները հարձակվել են Սոչիի նավահանգստի վրա Ադրբեջանում 5000 մարդ է տարհանվել զինամթերքի պահեստի պայթյունից հետո «Զորակոչիկ ջան արի Հայաստան, դու կապրես ռելոկանտ ջանի հետ». Երևանը միանում է Ռուսաստանում «զորահավաքի» շուրջ լարվածության սրմանըՊետդումայում Փաշինյանին տեղն են դրել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ կոշտ արտահայտություններից հետոԱդրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով 17 վագոն-ցիստեռն Փաշինյանը կանտեսի Ռուսաստանում բնակվող հայերի ձայները ապահովելու համար, որ հանրաքվեի արդյունքները լինեն ԵՄ-ի օգտինՍողանքի և ջրհեղեղի հետևանքով Նեպալում առնվազն 22,000 երեխա տառապnւմ է մաքուր խմելու ջրի պակասից ԻՀՊԿ-ն hարվածել է Քուվեյթում ԱՄՆ ռшզմաբազաներին ԱՄՆ ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում nչնչացրել է իրանական նոր uպառազինություններ․ Թրամփ Հայաստանը դիմում է ներկայացնում ԵՄ-ին. Կընդունվի՞ այն, ի՞նչ է սա նշանակում Ռուսաստանի համար և ի՞նչ սպասել Փաշինյանից հաջորդիվՎստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»Լույս չի լինելու «Բարսելոնան» հրապարակել է մրցաշրջանի հայտացուցակը. հայտնի են ֆուտբոլիստների վերջնական խաղային համարները Ռուսաստան՝ Համերաշխության և ահաբեկչության դեմ պայքարի օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 3)«Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ»Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 միլիարդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները. «Փաստ»Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ»Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ»Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվումԱռաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԸնկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել էԹրամփը հայտնել է՝ երբ է մտադիր հանդիպել ՊուտինինՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԼամբադա կամուրջը կհիմնանորոգվի. մի շարք հատվածներ փակ կլինենԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԹրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվել է մեկ դոլարանոց մետաղադրամի վրաՎթար է. ջուր չի լինելուՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաԹրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավորՀաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը
Ամենադիտված