Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելի Գերագույն դատարանը մերժել է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի միջնորդությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իսրայելի Գերագույն դատարանը մերժել է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի միջնորդությունը՝ հայցը լսելու համար «ոչ բավարար ապացույցներ ներկայացնելու պատճառով», հաղորդում է The Jerusalem Post-ը:

Ինչպես նշում է թերթը, Բաքվին զենքի վաճառքն արգելելու մասին հայցը ներկայացրել է իսրայելցի ակտիվիստ էլի Ջոզեֆը, ով այդ կապակցությամբ հացադուլ է հայտարարել։

Որպես ապացույց՝ Ջոզեֆը լրատվական հաղորդագրություններ է ներկայացրել այն մասին, որ ադրբեջանական զենքի 60 տոկոսը ստացվում է Իսրայելից, ինչպես նաև վկայություններ, որոնց համաձայն՝ ԼՂ հակամարտության ներկայիս սրացումից մի քանի օր առաջ Իսրայելը զենք է տեղափոխել Ադրբեջան։ Նա նաև ներկայացրել է Amnesty International-ի լրատվական ռեպորտաժներն ու զեկույցը՝ ապացուցելով, որ ԼՂ-ում ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանն իսրայելական անօդաչու թռչող սարքեր է օգտագործում։

Նախագահող դատավոր Յոսեֆ Էլրոնը հայտարարել է, որ Ջոզեֆի ներկայացրած ապացույցները գրեթե ոչինչ չեն ապացուցում այն մասին, որ իսրայելական զենքը ռազմական գործողությունների ընթացքում օգտագործվում է հայերի դեմ։ Նրա խոսքով՝ ապացույցները մատնանշում են միայն այն, որ Իսրայելը զենք է վաճառել Ադրբեջանին, որոնք գուցե պահվում են պահեստում կամ պահուստում՝ միայն պաշտպանական նպատակներով:

Նախօրեին մի խումբ իսրայելացի գիտնականներ բաց նամակ են հղել Արցախի Հանրապետությունում ռազմական գործողությունների վերաբերյալ, որով կոչ են արել Իսրայելի կառավարությանն անհապաղ դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին` մինչև կառավարության և Կնեսետի կողմից այս հարցի քննարկումը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 11-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 18 ինքնաթիռ, 168 անօդաչու թռչող սարք, 510 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4919 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 525 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Tert.am 

Երևանում քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը Իրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ծանոթ ու միարժամանակ անհայտ … սկելետոնԲյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել ԻՀՊԿ-ն հայտարարել է Օմանում ամերիկյան երկու ռադարի nչնչացման մասին «Ժամկետանց պարտքերով Հայաստանը ձեռքը մտցնում է Արևմուտքի գրպանը»Ոտնձգություն՝ մանկապարտեզում. դայակը մեղավո՞ր է «Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում «Փաշինյանի «Նոր ԱՊՀ»-ն և Հայաստանի հեռանկարները»Մինչեւ 20:00-ն ջուր չի լինի․ հասցեներ Լույս չի լինելու Տեղի է ունեցել ՊՊԾ գնդի գրավումը «Սասնա ծռեր» ահաբեկչական կազմակերպության կողմից․ պատմության այս օրը ( 17 հուլիս)Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց Անկում տարադրամի շուկայում․ ի՞նչ փոխարժեք է սահմանվել հուլիսի 17-ին ԱԱ-2026․ Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնումՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիՀերթական գողությունը՝ Արմավիրում, թալանել են, երբ տանտերերը «Դվին»-ում մասնակցելիս են եղել հարսանեկան արարողությանՆրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասինՃանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը Երևանում մրցույթի տաղավարից հեռացվել է «Մենք ենք մեր սարերը» պատկերը՝ այն որակելով «հակապետական քայլ» Արմեն Գրիգորյանն ու ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ Սկալոնին մեկնաբանել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակչում Անգլիայի նկատմամբ հաղթանակը Լեոյի դեմ խաղալն անհավանական է. հաջողություն եմ մաղթում նրան եզրափակչում. Ջուդ Բելինգհեմ 2026 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կրճատվել է 31%-ով Ռուսաստանին սպառնում է հացահատիկի արտահանման գրեթե 20%-ի կորուստ Ադրբեջանը սկսել է պլաստիկ շինանյութեր արտահանել Հայաստան. ադրբեջանական ԶԼՄ Ալիևի հայտարարություններն Ուկրաինայի վերաբերյալ նոր հարցեր են առաջացրել Նրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասին Հրանտ-Լեոն Ռանոսը մոտ է Իսպանիա տեղափոխվելուն Եղանակը Հայաստանում Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ
Ամենադիտված