Այն, ինչ կատարվեց այս պատերազմի ընթացքում Ադրբեջանին լիովին զրկում է անգամ հարց բարձրացնելու իրավունքից
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱղասի Ենոքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Այն, ինչ կատարվեց այս պատերազմի ընթացքում, այն դաժանությունը եւ այլանդակությունը, որ գործադրեց Ադրբեջանը, նրան լիովին զրկում է անգամ հարց բարձրացնելու իրավունքից, թե Արցախը երբեւէ կարող է դիտարկվել որպես Ադրբեջանի մաս որեւէ կարգավիճակով։
Սա ակնհայտ պետք է դառնա եւ Մինսկի խմբի համանախագահների համար, եւ համաշխարհային հանրության համար։ Բանակցային պրոցեսում այս հանգամանքը էապես կարճացնելու է Ադրբեջանի լեզուն, իսկ Արցախի համար ինքնորոշումից զատ այլընտրանք չի թողնում։