Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ար­ցա­խի ան­կա­խու­թյան ճա­նաչ­ման գոր­ծըն­թա­ցը դի­վա­նա­գի­տա­կան դաշ­տում նոր օրա­կարգ կմտցնի, որն իր հեր­թին նոր իրա­վի­ճակ կբե­րի». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախի անկախության ճանաչման հարցով Հայաստանին, միջազգային կառույցներին և աշխարհի բոլոր երկրներին դիմելու հնարավորությունն Արցախում չեն բացառում: Նախօրեին այդ մասին խոսեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հայտարարելով, որ եթե առաջիկա երկու օրերի ընթացքում չտեսնեն հարցի խաղաղ ճանապարհով լուծելու Ադրբեջանի պատրաստակամությունը, Արցախի անկախությունը ճանաչելու համար դիմելու են երկրներին: Խոսելով նշվածի հնարավորությունների մասին՝ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում մի շարք հանգամանքներ առանձնացրեց:

«Փորձում են արձանագրել, որ պատերազմի ինչ-որ մի փուլ ավարտվում է հրադադարով, և դրանից հետո սկսվում են բանակցություններ: Հիմա Արցախի նախագահն ասում է, որ եթե այդ հրադադարն իրականում չի լինելու, իսկ վերսկվող բանակցությունները չեն գնալու այն հունով, որը ձեռք է տալիս Արցախի Հանրապետությանը, ապա ԱՀ-ն, ըստ էության, փորձելու է ձևավորել նոր քաղաքական օրակարգ, նոր կոնցեպցիա: Այսինքն, արդեն ոչ թե հայտարարություններ են լինելու, այլ ԱՀ-ն անկախության ճանաչման իրական օրակարգ է մտցնելու:

Դիվանագիտական դաշտում նոր օրակարգ կմտցնի, որն իր հերթին նոր իրավիճակ կբերի, որովհետև թե՛ ուղղակիորեն հակամարտողները, թե՛ հիմնական խաղացողները և թե՛ հիմնական ուժային կենտրոնները պետք է հաշվի նստեն այդ նոր իրողության հետ: Առավել ևս, եթե դրա մեջ իր մասնակցությունն ունենա նաև Հայաստանը և ճանաչի Արցախի Հանրապետությանը: Դա կնշանակի, որ ՀՀ-ին ձեռք չեն տալիս այն դիվանագիտական գործընթացները, որոնք կային և որոնք պետք է հիմա վերսկսվեն»,-ասաց քաղտեխնոլոգը:

Անդրադառնալով ճանաչման գործընթացից բխող հնարավոր հարցերին՝ նա նշեց. «Սա, իհարկե, ընդհանուր առմամբ, բավականին բարդ գործընթաց է: Ընդ որում, գիտենք, որ Հայաստանում էլ դրա շուրջ դիսկուրս կա, որը մի քանի ուղղություններով է. քննարկվում են ոչ միայն այն հարցերը, թե ճանաչումն ինչ կտա կամ ինչ չի տա, այլ այն, թե արդյոք ճիշտ է միանգամից խոսել ոչ թե անկախության ճանաչման մասին, այլ Արցախը հռչակել Հայաստանի անքակտելի մաս:

Կարծում եմ՝ այս դիսկուրսն էլ պետք է այդ «background»-ում լինի. այսինքն, եթե բանակցային գործընթացը ձեռք չի տալիս հայկական կողմերին, կա անկախության տարբերակը: Բացի այդ, կա գուցե ավելի արմատական տարբերակ, ըստ որի՝ Արցախը միանգամից դառնում է Հայաստանի մաս, որից բխելու են այլ քաղաքական օրակարգեր, այդ թվում՝ քաղաքական օրակարգեր կարող են առաջանալ նաև ՀԱՊԿ-ի համար»: Թե անկախության ճանաչման գործընթացն ինչ ծանրության հարց է, ըստ քաղտեխնոլոգի, կարելի է միայն պատկերացնել. «Պարզ է, որ շատ ծանր ու բարդ հարց է: Պարզ է նաև, որ նոր քաղաքական օրակարգ է, որը գուցե բացառում է այսօրվա բանակցային գործընթացը կամ ֆորմատը»:

Անդրադառնալով հայտարարված հրադադարին ու Ադրբեջանի կողմից այն խախտելու փաստերին՝ Վ. Հակոբյանը նշեց. «Հենց Մոսկվայում բանակցությունները սկսելուց առաջ պաշտոնական Ադրբեջանն անձամբ Ալիևի շուրթերով ֆոնային հայտարարություն արեց առ այն, որ Ադրբեջանը Հայաստանից և Արցախից, ըստ էության, կապիտուլյացիա է պահանջում: Այսինքն, բանակցություն հասկացողության տակ իրենք դա են հասկանում՝ առաջարկելով խաղաղություն բոլոր տարածքների դիմաց կոնցեպցիան: Այսինքն, հռետորաբանությունը բավականին կոշտ է, և խոսել, թե պատրաստ են ինչ- որ բանակցությունների, անիմաստ է: Հրադադարը մինչև այս պահն էլ իր ամբողջ իմաստով ու ծավալով չի պահպանվում:

Բայց նկատի ունենանք, որ հրադադարն իրենից որոշակի գործողությունների շարք է ենթադրում, որոնք որոշակի ժամանակ են պահանջում: Բացի այդ, Ադրբեջանը, արդեն ավելի քան երկու օր խախտելով հրադադարը, փորձում է նաև շոշափել վերոնշյալ գործընթացի հիմնական մոդերատորի՝ Ռուսաստանի տրամադրվածություններն ու վճռականությունը:Հասկանալի է նաև, որ Ադրբեջանը փորձում է գրավել այն դիրքերը, բնակավայրերը, որոնց «գրավման» վերաբերյալ ժամանակին հայտարարել էր՝ ասելով, թե դրանք իբրև ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ են: Քարոզչական նպատակներից ելնելով՝ հայտարարածը փորձում են ի կատար ածել, որովհետև երբ հետագայում պարզվի, որ այդ ամենն իրականության հետ աղերս չի ունեցել, Ալիևից պատասխան են պահանջելու հենց Ադրբեջանում, ինչպես նաև հովանավորյալ Թուրքիայում:

Ընդհանուր առմամբ, չեմ կարծում, որ հրադադարը և բանակցային բուն գործընթացը Թուրքիայի և Ադրբեջանի սրտով են, որովհետև բանակցային գործընթացի տակ, ինչպես նշեցի, կարծես թե հասկանում են միայն կապիտուլ յացիան, ինչն աբսուրդի ժանրից է»: Վիգեն Հակոբյանը նկատեց նաև, որ հումանիտար հրադադարի իրականացման մեջ նախևառաջ գուցե շահագրգիռ է հենց Ռուսաստանը, որովհետև այն իր հեղինակության, ինչպես նաև տարածաշրջանում իր դերակատարումն ամրապնդելու կամ ներկայությունը վերահաստատելու խնդիր է: «Բոլոր թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ տարածաշրջանային ուժային կենտրոնները կոնկրետ հետաքրքրվածություն ունեն այս կոնֆլիկտի մեջ: Այսինքն, իրենք այս կամ այն չափով իրենց շահերն ու հետաքրքրություններն ունեն, ինչն ակնհայտ երևում է:

Ուղղակի բոլորը չէ, որ իրենց շահերը սպասարկելու, ինչպես նաև գործընթացի վրա իրականում ազդելու տեսանկյունից գործուն լծակներ ունեն: Այս տեսանկյունից, գործուն լծակներ ունեցողները Ռուսաստանն ու Թուրքիան են: Բոլորս տեսանք նաև Ֆրանսիայի դերակատարումը, որը, կարելի է ասել, գրեթե բաց տեքստով հակաթուրքական է, ինչից բխում է նաև Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունքը: ԱՄՆ-ը գուցե հիմա ավելի շատ խառնված է իր ներքին խնդիրներով, ընտրություններով:

Առավել ևս այս խառն իրավիճակում, այսպես ասած, բզբզալու ցանկություն չունեն: Մանավանդ՝ կապված Թուրքիայի հետ, որի հետ հարաբերություններն առավել քան սառն են և շատ անորոշ. մի կողմից՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, բայց մյուս կողմից՝ բացարձակապես ինքնուրույնություն է ցույց տալիս: Օրինակ՝ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը Ռուսաստանի արտադրության հակահրթիռային պաշտպանության համալիր է գնում: Կովկասի տարածաշրջանում, տվյալ դեպքում Անդրկովկասում և Արցախյան հարցում Թուրքիան գործոն է դարձել:

Հաշվի առնելով այդ ցավալի իրողությունը՝ առաջին հերթին գուցե հենց Ռուսաստանի համար, Ռուսաստանը Թուրքիայի հետ կոնսուլտացիաներ է իրականացնում ամենաբարձր մակարդակով: Կարծում եմ՝ գործընթացների վրա, որպես շատ շահագրգիռ կողմ, ազդեցություն ունի նաև Իրանը, որը պարսկական դիվանագիտությանը բնորոշ քայլերով է առաջ շարժվում: Այսինքն, այն ամենը, ինչ ասվում է հրապարակավ, դեռ չի նշանակում, որ իրականում Իրանը հենց այդպես էլ գործում է»,-եզրափակեց քաղտեխնոլոգը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ավտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող էՀորմուզի նեղուցում գտնվող բոլոր ականները հեռացվել են կամ ոչնչացվել․ ԹրամփՀայաստանը Եվրամիությանը մոտ է առավել, քան երբևէ. Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել 976 տոննա ցորեն և 65 տոննա փայտանյութԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավորԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցըԶինվորն իր կյանքին վերջ է տվել անասնաֆերմայում. մանրամասներԻսպանական քաղաքում ցլերի հետ ավանդական վազքի ժամանակ 10 մարդ է վիրավորվելԹրամփը ցանկանում է Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճԱյսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակումԾանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվիՊոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցըՌուսաստանը Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չի սպասում. ՌԴ ԱԳՆՀայաստանը որոշել է առաջին քայլը կատարել դեպի ԵՄ, սա կարևոր խորհրդանշական քայլ է. Եվրահանձնաժողովի խոսնակ Անկում ապրող Իրանը չի վճարում իր զինվորականների մեծ հատվածին, միևնույն ժամանակ uպանnւմ է ցուցարարներին, նույնիսկ երբ նրանք չեն բողոքում. Թրամփ Գիտնականները նախազգուշացրել են արևային նոր հզոր բռնկման մասին Արագածոտնի քրեական ոստիկանները թմրանյութի 122 փաթեթ են հայտնաբերել․ 27-ամյա երիտասարդը կալանավորվել է 2026 թ. հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 6.5% Արտակարգ դեպք, Գյումրիում «Mercedes» է պայթելԿասեցվել է «Քվիմագո» ընկերության «Լոռի» ապրանքանիշի ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Ուկրաինան Արևմուտքից Patriot ՀՕՊ համակարգերի համար փոքր քանակությամբ hրթիռներ է ստացել. Զելենսկի Կոտայքի մարզում 60-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում Ճապոնիայում շոգի պատճառով մեկ շաբաթում հոuպիտալացվել է ավելի քան 5,000 մարդ Պետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. ընկերությունների տնօրենները ձերբակալվել են Ռուսաստանում նշել են Ուկրաինայի հետ պատերազմի ավարտի ժամկետը Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Ռուսաստանյան գազաքիմիական համալիրում պայթյուն է եղել, առնվազն 87 մարդ վիրավորվել է, մեկը՝ մահացել Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Կուբայի դեմ էմբարգոն Ռանոսի առաջին խաղը «Տեներիֆեի» կազմում հետաձգվում է վնասվածքի պատճառով Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին ԱՄՆ-ն մտադիր է չեղարկել մոտ 200,000 օտարերկրացիների վիզաները. AP Կոտայքում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել` ձորում Կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն այս օրերին ՌԴ-ն ոչ միայն հույս ունի հաղթել հատուկ ռшզմական գործողությունում, այլև վստահ է դրանում. Պեսկով Դավшճանի սովորական գործելաոճն է, պատրաստ ենք այս ամեն ինչին. Լևոն Քոչարյան Ռուսաստանը պատրաստ է վերանայել հայկական մրգերի և բանջարեղենի սահմանափակումները. «Ռուսաստանին կարելի է անտեսել. նա միևնույն է կհրաժարվի ամեն ինչից»ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է Հայաստանում սպառնում են բռնագրավել «սնանկացած» ընկերության՝ «Գազպրոմի» ակտիվները«Նանտը» հեռացրել է Միշել Տեր-Զաքարյանին գլխավոր մարզչի պաշտոնից Սևիկյանը տեղափոխվում է իսրայելական ակումբ Ռաֆիկ Ալեքսանյանը՝ IMMAF-ի աշխարհի չեմպիոն Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի ֆինանսաբանկային ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Ռուսաստանում կանխատեսել են Հայաստանի բնակչության կենսամակարդակի անկում ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Օմանի մոտ հարձակում է եղել տանկերի վրա Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Opel Vectra»-ն Այսօր Քոչարյանի ընտանիքն է, վաղը կլինի մեկ ուրիշինը, Փաշինյանը փորձում է մեկուսացնել ընդդիմադիրներին․ Իշխան Սաղաթելյան Հանցագործը վերադառնում է իր գործած հանցանքի վայր, այդպես էլ Փաշինյանը շարունակ վերադառնում է Արցախի հարցին․ ադրբեջանագետ
Ամենադիտված