Ադրբեջանի կողմից կռվող վարձկանների մասին հերթական ապացույցը (տեսանյութ)
ՎԻԴԵՈ«Զինուժ» մեդիան պատրաստել է ռեպորտաժ՝ Արցախում հայերի դեմ կռվող սիրիացի գրոհայինների տեսանյութի վերաբերյալ։
Ըստ «Զինուժ» մեդիայի՝ տեսանյութերից մեկում երեւում է, թե ինչպես է արաբական արտաքինով եւ արաբերեն խոսող վարձկանների մի խումբ ինտենսիվ կրակում ինչ-որ ուղղությամբ։
Ըստ «Զինուժ» մեդիայի՝ վարձկանների հագուստի հիմնական մասը Ադրբեջանի սահմանապահ զորքերի համազգեստն է։
Գործողությունների տեղանքում առկա է երկու միավոր տեխնիկա. հեռվում գտնվող զրահամեքենան եւ կադրի աջ կողմում՝ ամենագնացը։ Երկու միավոր տեխնիկան էլ ադրբեջանական բանակի սպառազինության մեջ գտնվող տրանսպորտային միջոցներ են։
ԼՂ-ի դեմ պատերազմ սկսելուց առաջ ադրբեջանական սոցցանցերում բազմաթիվ տեղեկություններ հրապարակվեցին, որոնց համաձայն իշխանություններն առգրավվում են քաղաքացիների «Պիկապ» տեսակի մեքենաները։ Դա վարձկան ահաբեկիչներին տեղափոխելու համար էր։