Ալիեւն ասել է, որ «վերջին հնարավորությունն» է տալիս Հայաստանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր հայտարարել է, որ «վերջին հնարավորությունն է» տալիս Երեւանին բանակցային ձեւաչափին վերադառնալու եւ զորքերը Լեռնային Ղարաբաղից դուրս բերելու համար:
«Այսօր մարտերն ընթանում են բոլոր ուղղություններում, մեր զորքերն ամրապնդում են դիրքերը: Մենք պարտադրում ենք ագրեսորին խաղաղության: Մենք նրանց ցույց տվեցինք, եւ՛ ռազմի դաշտում, եւ՛ բանակցությունների սեղանին հաղթում ենք մենք», - հայտարարել է Ալիեւը՝ ուղերձ հղելով Ադրբեջանի ժողովրդին:
«Ես փոխեցի ստատուս-քվոն: Այնտեղ, ռազմադաշտում: Այլեւս ստատուս-քվո գոյություն չունի», - ավելացրել է նա: