Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիրիացի վարձկանները Asia Times-ին հայտնել են, թե ինչ պայմաններով են ուղևորվել Ադրբեջան և թե ինչպես են ընտրել գրոհայիններին՝ ԼՂ-ի դեմ կռվելու համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիան սիրիացի գրոհայինների է սկսել հավաքագրել և Ադրբեջան տեղափոխել Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումից մեկ ամիս առաջ: Այս մասին Asia Times պարբերականին հայտնել են Սիրիայից՝ տեղեկացնելով, թե ինչպես են ընտրել վարձկաններին և թե ինչու են նրանք մեկնել Ադրբեջան:

Ինչպես ներկայացնում է պարբերականի լրագրող Ահմադ Զազան, վարձկանների հավաքագրման մասին տեղեկություններ Սիրիայում սկսել են տարածվել սեպտեմբերի 1-ից: Իսկ սեպտեմբերի 6-ին թուրքամետ խմբավորումների հրամանատարներն արդեն սկսել են գրանցել ցանկացողներին:

Սիրիացի Խալեդը հայտնել է, որ Ադրբեջան է մեկնել մարտերի մեկնարկից երկու շաբաթ առաջ: «Սեպտեմբերի 14-ին մենք ավտոբուսով Սիրիայից ուղևորվել ենք Թուրքիա: Մենք 25 հոգով էինք»,- ասել է սիրիացին: Նրա խոսքով՝ Թուրքիայում իրենք բուժզննում են անցել: Բացի այդ, ընտրել են միայն նրանց, որոնց տարիքը 18-40-ի սահմանում է:

«Ես ապագա չունեի: Ես պատասխանատվություն եմ կրում ընտանիքիս ծախսերի համար»,- ասել է 20-ամյա Խալեդը, որին 1500 դոլար աշխատավարձ են խոստացել: Դա 500 դոլարով ավելի քիչ է, քան Լիբիայում են առաջարկել: «Հրամանատարը բացատրել է, որ Ադրբեջանում ավելի քիչ են վարձատրելու, քանի որ այս պատերազմը Կատարին պետք չէ»,- ասել է Խալեդը:

Խալեդին նաև խոստացել են, որ իր ընտանիքին 100 հազար դոլար կվճարեն, եթե մահանա, իսկ եթե վիրավորվի իրեն 7000 դոլար կվճարեն:

Մեկ այլ գրոհային՝ 42-ամյա Ահմադը, որը 5 երեխայի հայր է, պարբերականին հայտնել է, որ նույնպես գումար վաստակելու համար է մեկնել Ադրբեջան, քանի որ Սիրիայում 1500 դոլար նա մեկ տարում է ստանում: Ահմադը ևս 50 հոգու հետ Սիրիայից մեկնել է սեպտեմբեի 16-ին:  

Աղբյուրի տվյալներով՝ գրոհայիններից մեկը Ադրբեջանից իր ընկերներից մեկին հեռախոսով հայտնել է, որ մարտերի առաջին շաբաթվա ընթացքում 50 զինակից ընկեր է կորցրել:  

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 8-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 145 անօդաչու թռչող սարք, 496 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4069 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 361 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Կոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունըՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. ԶախարովաՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցիՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել էՊուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է ԱլիևինԴոլարի, ռուբլու եւ եվրոյի փոխարժեքները աճել են 100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է Հուլիսի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում Ջո Բայդենը պայքարում է մետաստատիկ քաղցկեղի դեմ. նա նկատելիորեն թուլացել է․ WPԱրարատի մարզում իրականացվելու են ավիացիոն քիմիական սրսկման աշխատանքներ Փարիզում տղամարդը դանակով հարձակվել է կանանց վրա Ռուսաստանն արժանապատվորեն է անցնում ներկայիս պատմական փուլը. Պուտին ԲԱՑԱՌԻԿ․ 20-ամյա տղան պատմում է, թե ինչպես է սպանել մորը Պլանային ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում Բաքվում պահվող հայերի հարցով դիմումներ են նախապատրաստվում. իրավապաշտպանը՝ առկա վիճակի մասին Արարատում ողբերգական վթարի զոհերը մի ընտանիքի անդամներ էին. նոր մանրամասներ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Սև բժիշկ գինիՋերմուկ քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի Այլևս չենք գնահատելու ընդդիմությանը ծափահարություններով, պաթոսով, բարձրաձայն հայտարարություններով կամ «ուժեղ ելույթներով». Արփինե Հովհաննիսյան Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. Գագիկ Սուրենյան Գազ չի լինի հուլիսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն «Իրանի միջով տարանցում և արաբական շուկաների որոնում. Ի՞նչ է կատարվում հայկական արտահանման հետ»Իսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահացել է Վազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարել Թրամփը հերքել է տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ում Իրանի դեմ պատերազմի համար զինшմթերքի պակաս կա. WSJ Դերասան Գևորգ Գրիգորյանը սիրելիի հետ լուսանկարներ է հրապարակել Իրանը և ԱՄՆ-ը շարունակում են բանակցություններ վարել միջնորդների միջոցով. Բաղաի Ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) ռուսական բանակը վերջնականապես գրավել է Բայազետը. պատմության այս օրը (27 հուլիս)ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի վրա nչնչացրել են ուկրաինական 276 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Իրանի դեմ գործողության սկզբից ի վեր ավելի քան 600 ամերիկացի զինվnրական է տnւժել. NYT Արտառոց դեպք՝ Երևանում, տղամարդ է ձերբակալվել 30-ամյա կնոջ նկատմամբ գործողություն կատարելու կասկածանքով2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. Սիեթլի գաստրոնոմիական փառատոնը վերածվել է ողբերգության Ուկրաինայի ԶՈՒ-ն շաբաթվա ընթացքում Մոսկվայի ուղղությամբ արձակել են 1401 անօդաչու թռչող սարք Հայտարարվել է հրթիռային տագնապ, ՌԴ օդանավակայաններում սահմանափակվել են թռիչքները Վթար է․ հուլիսի 27/28-ին ջուր չի լինելու․ հասցեներ Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեի» կազմում Եղեգնավան-Այգավան բնակավայրերը կապող կամրջին բախվել են «Toyota»-ն, «VAZ»-ը և «Volkswagen»-ը, ինչի հետևանքով «Volkswagen»-ում հրդեհ է բռնկվել․ կան զnhեր և տուժածներ ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի ԱԹՍ-ների արտադրության և լոգիստիկ օբյեկտներին Հայ մարզիկներն Ադրբեջանում են. ինչ է սպասվում Ավերիչ հրդեհներ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում․ տարհանվածների թիվը հասել է 220 հազարի Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան գիշերը հարվածել է Ղրիմին և Տյումենի նավթավերամշակման գործարանին
Ամենադիտված