Մարիա Զախարովան խոսել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանը աշխատում է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև բանակցություններ կազմակերպելու հնարավորության ուղղությամբ, խորհրդակցություններ են ընթանում նման բանակցությունների հնարավոր ժամկետների վերաբերյալ: Այս մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մշակվում են գործողությունների տարբեր սխեմաներ: Այդ թվում նաև մեր կողմից առաջարկվել է տրամադրել մոսկովյան հարթակը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ հանդիպում կազմակերելու համար: Մենք կողմերի հետ խորհրդակցություններ ենք վարում այդ ֆորմատով բանակցությունների հնարավոր ժամկետների վերաբերյալ»,-ասել է Զախարովան: