ԱՀ խոսնակը պարզաբանում է՝ ինչու են առաջնագծի որոշ ուղղություններում ետ քաշվել զորքերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱվելորդ շահարկումներից խուսափելու համար, նշեմ, որ առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակով Պաշտպանության բանակը ետ է քաշել զորքերը, որպեսզի. ա) խուսափի ավելորդ զոհերից, բ) ավելի մեծ վնասներ հասցնի թշնամու զորքերին։ Երկու առումով էլ ձեռքբերումները զգալի են։ Բանակի հրամանատարությունը շարունակում է արհեստավարժ կերպով վարել մարտերը, և հեռու չէ այն օրը, երբ կտեսնենք, թե ինչպես է թշնամու կազմալուծված բանակը խուճապահար նահանջում։ Ու որոշումն արդեն ընդունված է, մենք կանգ չենք առնելու։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։