Դանակահարված վիճակում քշել ու հասել ա հիվանդանոց։ Ու սիրած աղջկա ծնունդից 2 օր առաջ մահացավ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՍյունե Սևադան իր ֆեյսբուքյան էջում գրում է.
22 տարեկան կիրթ, ապագա բժիշկ, լուրջ ու հավասարակշռված տղային դանակահարելով սպանեցին՝ միայն նրա համար, որ որոշել ու գնացել ա ճշտի՝ ինչի նշանածի աշխատավարձը չի տալիս էդ հայվանը։
Առանց կուրսընկերուհուս զգուշացնելու ա գնացել անգամ։
Դանակահարված վիճակում քշել ու հասել ա հիվանդանոց։ Ու սիրած աղջկա ծնունդից 2 օր առաջ մահացավ։
Ու սա պատմվածքիս սյուժեն չի։ Միջին վիճակագրական սերիալի սցենար չի։ Կյանք ա, սովորական կյանք։
Ես էլ չգիտեմ սա ինչ ա։