Սերգեյ Միրոնովը չի բացառել ռուս խաղաղապահների տեղակայումը Ղարաբաղում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Справедливая Россия»-ի ղեկավար Սերգեյ Միրոնովը գտնում է, որ հրադադարից հետո կարող են ռուս խաղաղապահներ տեղակայվել Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հաղորդել է РИА Новости-ն:
-Իմ կողմից կավելացնեմ, ցավոք, մենք տեսնում ենք, որ արտաքին ուժերը, այստեղ հեշտությամբ կարելի է գուշակել, որ ինչ-որ վերացական ուժեր չեն, իսկ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան բացահայտ կերպով նպաստում է այս հակամարտության՝ հին հակամարտության զարգացմանը… Ես կարծում եմ, հնարավոր է՝ հրադադարի և զինուժի կազմալուծման շուրջ կողմերի համաձայնության գալուց հետո անհրաժեշտ լինի դիմել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերին, - ասել է քաղաքական գործիչը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը