«Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, կոտրում է սիրտս». Քլոե Քարդաշյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմբողջ աշխարհն ուշադրությամբ հետեւում է Արցախում՝ շփման գծում, տիրող իրավիճակին։ Սփյուռքի հայտնի գործիչներն արդեն իսկ խոսել են այդ թեմայով. նրանց շարքում են Գարիկ Մարտիրոսյանը, Քիմ Քարդաշյանը, Սերժ Թանկյանը եւ այլք։ Բացի Ադրբեջանի գործողությունները դատապարտելուց՝ հայ աստղերը գործողությունների կոչ են անում։ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ Քլոեն, կոչ է արել մասնակցել Արցախին աջակցության համար գումարի հավաքմանը՝ հրապարակելով կայքը, ուր կարելի է միջոցներ ուղղել բարեգործությանը։