Այս կռվում մենք մենակ ենք
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆAlen Ghevondyan - իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Կրկնվեմ։
Հաշվի առնելով իրավիճակի բարդությունը և, որ այս կռվում մենք մենակ ենք, ՀՀ գործող վարչապետը, որպես պետական մտածողության դրսևորում, մի կողմ դնելով առկա տարակարծությունները՝ պետք է քայլ անի ՀՀ նախկին նախագահներից ոմանց հետ առկա վիճակը քննարկելու ուղղությամբ։
Մեզ կոնսոլիդացիա է պետք և հաշվի առնելով առկա իրավիճակը՝ դրա ուշացումը կարող է ճակատագրական լինել։
Աշխարհին ցույց տանք, որ ժողովրդից բացի էլիտաներն էլ կոնսոլիդացման ներուժ ու անհրաժեշտ խոհեմություն ու իմաստություն ունեն։