Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք չէ հույս դնել միջազգային կառույցների արձագանքի վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքը Արցախի խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական կողմի կիրառած ոչ իրավական վարքագծի մասին խոսել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ։ Հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում նման ոճրագործությունը միջազգային հարթակ հասցնելու համար Պարոն Իշխանյանը պատասխանել է․

«Ես մի փոքր ավելի լայն կներկայացնեմ ձեր ասածը, այն, որ իսկապես կան բազմաթիվ միջազգային պայմանագրեր, պայմանավորվածություններ, օրինակ Ժնևյանը, այն որ պատերազմական գործողությունների ժամանակ խաղաղ բնակչությունը չպետք  է թիրախ դառնա։ Այդ բոլորը ճիշտ է։ Հայաստանում այդ թեմայով շատ արդյունավետ զբաղվում է ՄԻՊ-ը, ինչպես նաև զբաղվում է Արցախի ՄԻՊ-ը, սակայն Հայաստանում ՄԻՊ-ի կարգավիճակը շատ ավելի բարձր է, բնականաբար, որպես ճանաչված պետություն և ի գիտություն շատերի Հայաստանը ՄԻՊ-ը համարվում է Ա կարգի հաստատություն և այս պարագայում նրա ներկայացրած փաստերը հավաստի են և ՀՀ ՄԻՊ-ը շատ ինտենսիվ աշխատում է այդ ուղղությամբ։  Իհարկե այդ ուղղությամբ աշխատում են նաև մի շարք հասարակական կազմակերպություններ, այդ թեմայով շուտով հայտարարություն կլինի նաև ԱԺ-ի բոլոր սանկցիաների կողմից, որը ուղղված կլինի միջազգային հանրությանը և այս բոլոր քայլերը, իհարկե, օգտակար է, բայց հայտնի խոսք կա ռուսերեն «На воине как на воине»,  այսինքն  պատերազմների ժամանակ, որպես կանոն, այդ բոլոր նորմերը չեն օգտագործվում։ Եվ եթե մենք նաև հետադարձ հայացք ուղղենք 4 տարի առաջ ապրիլյան պատերազմին ապա կտեսնենք, որ նույն վայրագությունները, դեռ մի բան էլ ավելի կատարվում է ադրբեջանական բանակի կողմից։ Եվ հիմա ՄԻԵԴ-ում են այդ գործերը և դեռ չկա պատասխան։ Ասածս այն է, որ այդ ամենը իհարկե պետք է անենք, բայց  պետք չէ հույս դնել միջազգային կառույցների  արձագանքի վրա, այն չունի արդյունավետություն։ Որովհետև, ինչպես մարդկության պատմության ընթացքում, երբ դեռ չկային այդ մարդասիրական նորմերը այդ նույն մարդկությունը չի փոխվել, և պատերազմի ժամանակ գործում են միայն պատերազմական օրենքները և ոչ թե մարդասիրական։ Եվ պետությունները առաջնորդվում են իրենց ազգային շահերով։ Ամեն դեպքում այդ հակամարդկային արարքները երբեմն պատժվում են միջազգային ատյանների կողմից, մասնավորապես, գոյություն ունեն դատարաններ, որոնք մարդկության դեմ հանցագործություն կատարելու դեպքում աշխատում են, սակայն  դրանք, որպես կանոն, իրականացվում են կամ հաղթող պետությունների կողմից պարտվողի նկատմամբ, կամ ելնելով աշխարհաքաղաքական շահերից։ Եվ միջազգային հանրության գործողություններում արդարություն փնտրելը միամտություն է։ Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը դա վաղուց պետք է հասկացած լիներ»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Էլինա Ավանեսյանը զբաղեցնում է 158-րդ տեղը The Guardian-ն անդրադարձել է «Զվարթնոց» օդանավակայանում Ջեյ Դի Վենսի համար փռված գորգին Հայաստանում կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան Համատեղ ուժեղացված ծառայության ընթացքում ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է հայտնաբերվել Ռոսկոմնադզորը սկսելու է սահմանափակել Telegram-ը2025թ-ին Հայաստանից ապաստան է խնդրել Ադրբեջանի 1 քաղաքացիԵրեխայի դրամական աջակցության մասինԵպիսկոպոսաց ժողովը կայանալու է, վայրն էլ անփոփոխ է․ Մայր աթոռՀռոմի պապն Ուկրաինա է ուղարկել գեներատորներ, դեղորայք և պարենամթերք Եղիշե Մելիքյանը հետևել է Ուրարտու – Լոկոմոտիվ Մոսկվա հանդիպմանը Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկողը ձերբակալվեց Օլիմպիական վեճը լուծեցին ՀՀ արժանապատվության հաշվին ԱԺ-ն մերժեց քաղբանտարկյալների մասին հայտարարությունը Ցիկլոն է ներթափանցում․ կլինեն զգալի տեղումներՌուբեն Վարդանյանի գործով Բաքվում ընթացող կեղծ դատավարությունը շարունակվում է Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզումՎարորդական իրավունքից զրկման կարգը կփոփոխվի Ալագյազ-Ջամշլու ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ՎԱԶ 21015»-ը. կա 1 զոհ, 1 վիրավորՓոփոխություններ՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ․ նախագիծ «Քաղպայմանագիրը» խառն է լինելու շաբաթավերջին Ճապոնիան մտադիր է միանալ Ուկրաինային աջակցող PURL նախաձեռնությանը Ուժգին երկրաշարժ՝ ՌուսաստանումՌուսներին կոչ են անում վերադառնալ Հայաստան Վենսը Փաշինյանին քարտ-բլանշ է բերել Արտաքին գործերի նախարարությունում կանխատեսել են, որ ԵՄ-ն կպահանջի, որ Հայաստանը աջակցի իր հակառուսական քաղաքականությանըԱՄՆ փոխնախագահը տիկնոջ հետ այցելել է Ցեղասպանության հուշահամալիր Ջրանջատումներ կլինենՄասնագետը գնահատել է Հայաստանի ռիսկերը տրանսպորտային միջանցքների մրցակցության պայմաններում Հայաստանի իշխանությունները պատրաստվում են կեղծել ընտրությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի «գործընկերների» օգնությամբ. «Փաստ»TRIPP միջանցքում միասնական էներգետիկ համակարգի գերակա նպատակը դրա մեկուսացումն է Ռուսաստանից Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայերը գրավել են ադրբեջանական Մալիբեյլի գյուղը. պատմության այս օրը (10 փետրվար)ԵԱՏՄ-ին անդամակցությունից Հայաստանն ավելի շատ բան է շահել. «Փաստ»Ողբերգական դեպք՝ Արմավիրում․ վարորդը հանկարծամահ է եղել․ կա վիրավոր Ժողովրդավարության դիմակի տակ․ ճնշումներ, բողոքներ և չլսված ուղերձներ «Մեր Ձևով»․ իրատեսական ծրագիր՝ չափելի արդյունքներով «Մա՛մ, ձեզ լավ նայեք, ինձ հետ ամեն ինչ լավ է». կրտսեր սերժանտ Գառնիկ Անտոնյանն անմահացել է նոյեմբերի 1-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Սաստիկ բքի, ձյան պատճառով ճանապարհները փակվում են Մարդկային ինտելեկտի նոր մարտահրավերը. ինչպես չկորցնել մտածելու ունակությունը տեխնոլոգիաների դարաշրջանում. «Փաստ»Ի՞նչ եղանակ կլինի փետրվարի 10-14-ըՌուբլին թանկացավԱՄՆ փոխնախագահի այցի «մթնոլորտային» նրբերանգները, «վենսացավն» ու անկումը. «Փաստ»Մանկական, դպրոցական, գիտական կամ այլ գրականության օտարման գործարքները կազատվեն ԱԱՀ-ից՝ առանց նախարարության երաշխավորության. «Փաստ»Հարկային վարչարարության դաժան ճնշումներն ու դրանց ծանր հետևանքները. «Փաստ»Ով է մահացած զինծառայողը․ «Հրապարակ» «Խնդիրները ոչ թե լուծումներ են ստանում, այլ գնալով էլ ավելի են շատանում ու առարկայական դառնում». «Փաստ»Վահրամ Դումանյանը՝ 2026 թվականի ՔՊ նախընտրական ցուցակում. «Ժողովուրդ» Թույլ չեն տվել ծանոթանալ գաղտնի զեկույցին․ «Հրապարակ» Էլ ի՞նչ միջոցների է դիմելու Փաշինյանը Եպիսկոպոսաց ժողովը խափանելու համար. «Փաստ»40 հազար ԱՄՆ դոլար սրտիկների և թմբուկների հարվածների համար. թվեր. «Ժողովուրդ» ԲԿ տնօրենները՝ ՔՊ թեկնածուներ․ «Հրապարակ»
Ամենադիտված