Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

LIVE ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026

«Իմ Լեռնիկն է». Արցախում զոհված Լեռնիկ Վարդանյանը Հայոց Բանակի լավագույն սպաներից էր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ երեկոյան, սրտի խոր կսկիծով կարդում էի զոհվածների անուն ազգանունները, և հանդիպեց մի ծանոթ անուն-ազգանուն, որն ինձ էլ ավելի ճնշեց... միթե Նա է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ անդամ Արթուր Եղրազարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Լեռնիկ Արեգի Վարդանյան, ծնված 1978 թվականին ...

Այսօր վաղ առավոտյան կասկածներս հաստատեցին Արցախից ... իմ Լեռնիկն է, Շուշիի «Արամ Մանուկյան» վարժարանի իմ նախկին քարինտակցի աշակերտը, իսկ հետո՝ ՀՀ ՊՆ ԲԶԲՀՈՒ նախկին կուրսանտս ... Հայոց Բանակի լավագույն սպաներից մեկը ...

Լեռնիկին վերջին անգամ 2016-ի ապրիլին էի տեսել, երբ կամավորականների գումարտակով համալրել էինք իրենց զորամասը։ Երբ տեղակայվեցինք իրենց զորամասում՝ Լեռնիկը դիրքերում էր։ Մենք այդ կտրված տեղանքում գտնվող զորամասում սահմանել էինք պահակային ծառայության մեր պահակակետերը։

Սահմանը մոտ էր ու մարտական գործողություններ էին գնում այդ ժամանակ, ամեն օր սպասելի էր հակառակորդի դիվերսիայի ու ներթափանցման փորձ, որից ելնելով՝ ավելացրել էինք պահակակետերը։

Լեռնիկը գիշերով մեքենայով վերադառնալով զորամաս՝ ամեն պահակակետում կանգնեցնում էին ու ստուգում։ Տեղանքը թեք էր, ճանապարհը կավահողային էր ու ամեն արգելակման ժամանակ սահում էր։ Մի քանի պահակակետեր դժվարությամբ անցնելով, հասնում է ամենավերջին պահակակետին, որտեղ պահակայինի հետ կանգնած էի ես։ Այդտեղ էլ Լեռնիկին կանգնեցնելը հունից հանում է իրեն ու բարկացած ձայնով հարցնում է պահակայինին, թե ո՞վ է իրեն այդտեղ նշանակել։

Մթության միջից, որտեղ իմ դեմքը չէր երևում, իսկ ես մեքենայի լուսավորության մեջ ճանաչեցի նրան, ասում եմ՝ Ե՛ս։ Սկսում է ինձ հետ բարկացած խոսել, թե ինչ կարիք կար այդքան պահակակետեր տեղադրել։ Առաջանում եմ դեպի մեքենան, զննող հայացքով նայում է դեմքիս, մի պահ լռում ու հարցնում. «Ընկեր Եղիազարյա՞ն»։

Հենց ժպտում եմ՝ դուռը կտրուկ բացում է ու ամուր գրկախառնվում։ Ասում է՝ կներեք, չճանաչեցի։ Քանի որ հարգալից «Դուք»-ի անցնելով դիմեց ինձ, որպես իր երբեմնի ուսուցչի, ես էլ տակ չմնալով ասացի, որ ինքը ինձ ների, քանի որ զինվորական կոչումով ինձնից ավագ է արդեն, ես կապիտան էի, իսկ ինքը՝ փոխգնդապետ։

Այդպես գրկախառնված ու թևանցում իջանք զորամաս, իր սենյակում նստեցինք, թեյի սեղանի շուրջ մեկս մյուսից տեղեկացանք, վերհիշեցինք ավելի քան երկու տասնամյակ անցած համատեղ ժամանակաշրջանը, հիշեցրեց, որ ժամանակին իմ խորհուրդը լսելով ընդունվեց «Մոնթե Մելքոնյան» ռազմական վարժարան՝ ընտրելով զինվորական ուղի ու հետո ջերմությամբ բաժանվեցինք։ Առավոտյան մեկնեց դիրքեր, իսկ մի օր անց՝ մենք էլ ստանձնեցինք այլ դիրքեր ու այդպես էլ չհանդիպեցինք։ 2016-ից հետո ընդամենը 2 անգամ հեռախոսազանգ ենք ունեցել։

Իսկ հիմա ... Լեռնիկը չկա ... կինոժապավենի պես հիշում եմ իրեն 14 տարեկանից մինչև հասուն առնական տարիքում ու ... կոկորդս սեղմվում է ...

Հանգչիր խաղաղությամբ, Ազգի Նվիրյալ Պաշտպան։

Կհանդիպենք մի օր»:

Հայտնի է, թե ովքեր են ղեկավարելու ԱԺ խմբակցությունները 23-ամյա վարորդը «Mercedes»-ով մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է դաշտում․ վարորդը, եղբայրը և մայրը տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ եղբայրը մահացել է Ստեփանակերտում  կայացել է Հայաստանի և Ադրբեջանի  կոմունիստական կուսակցությունների  քարտուղարներ Ա.Խ.Վեզիրովի և Ս.Գ.Հարությունյանի հանդիպումը Ա.Ի.Վոլսկու մասնակցությամբ. պատմության այս օրը (2 օգոստոս)Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Կառավարությանը հրաժարականը (տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 2-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեկնարկել է Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանը Ուկրաինացիներն այժմ կարող են հեռահար հարվածներ հասցնել ՌԴ-ի խորքային շրջաններին․ Ռուբիո Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Գանձասար-Արարատ-Արմենիա հանդիպումը դադարեցվել է․ պատճառը հայտնի է Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվում․ հասցեներ Իրանը և Մերձավոր Արևելքի այլ երկրներ խնդրել են հետաձգել ցանկացած հարձшկում, քանի որ համաձայնագրի հիմնական շրջանակները համաձայնեցվել են. ես համաձայնել եմ․ Թրամփ Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԿահիրեի օդանավակայանը սկսել է թվային վիզաների համակարգի փորձարկումը Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահարուհու մարմինը 2026 թվականի սեպտեմբերի 1-ից կփոխվի ծննդյան նպաստների չափը Ռուբիո. ԱՄՆ-Չինաստան հակամարտությունը աղետ կլինի ամբողջ աշխարհի համար ԱՄՆ ԶՈւ-ում նախազգուշացրել են Իրանի hարվածներից Իսրայելը պաշտպանելու համար nւժերի պակասի մասին․ WP Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր Նեապոլում տեղի է ունեցել վերջին 40 տարվա ամենաnւժեղ երկրաշարժը․ կան տnւժածներ Եվրոպայում ծայրահեղ շոգը շարունակվում է, նոր անտառային հրդեհներ են բռնկվել ՖԻՖԱ-ի ներկայիս ղեկավարությունը կորցրել է ոչ միայն ՈւԵՖԱ-ի, այլև ֆուտբոլային հանրության շատ այլ ներկայացուցիչների վստահությունը. ՈւԵՖԱ-ն արձագանքել է ՖԻՖԱ-ի նախագահի հայտարարությանը Արևմուտքի երկրները գնում են դեպի վերացnւմ. Մասկ Ինչ փոփոխություններ են կարող լինել նախադպրոցական կրթական ծրագրերով Իրանական Իսլամաբադ-է Ղարբ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում, Չկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է մարմինԽnցվել է պատժամիջnցների տակ գտնվող ռուսական «Յանինա» կոնտեյներանավը․ Զելեսնկի Ինչո՞ւ է Ռուսաստանը շտապեցնում Հայաստանին ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու հարցումՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երևանում «Kia Forte»-ի ոչ սթափ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին Բանդերականները հիացած են Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Փաշինյանի համարձակությամբ
Ամենադիտված