Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համոզված ենք, որ միջազգային հանրության համարժեք պատասխան կդառնա Արցախի փաստացի անկախության ճանաչումը. Արցախի ԱԺ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը վճռականորեն դատապարտում է 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից մեր Հանրապետության դեմ ձեռնարկված ագրեսիայի ակտը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումը, որի ընթացքում թիրախավորվել է այդ թվում նաև Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի և սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակչությունը, դաժան հանցագործություն է, որի համար Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ենթակա է միջազգային քրեական պատասխանատվության:

Ադրբեջանի ռազմական ագրեսիան համարում ենք Արցախի Հանրապետության բնակչության դեմ մասսայական և կանոնավոր հարձակումների շղթայի հերթական օղակը, որոնք իրականացվել են Ադրբեջանի կողմից հակամարտության ամբողջ ընթացքում ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմի ժամանակ, ինչը միջազգային իրավունքով որակվում է որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն:

Համոզված ենք, որ Արցախի Հանրապետության քաղաքացիների հիմնարար իրավունքների, այդ թվում՝ կյանքի իրավունքի չդադարող խախտումների պայմաններում, Ադրբեջանի հանցավոր գործողությունների համար միջազգային հանրության համարժեք և ադեկվատ պատասխան կդառնա Արցախի փաստացի անկախության ճանաչումը, ինչը թույլ կտա երկարաժամկետ խաղաղություն հաստատել տարածաշրջանում:

Միջազգային գործընթացներում Արցախի Հանրապետության ինտեգրման, Հանրապետության իշխանությունների հետ ուղիղ երկխոսության, մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմների ակտիվացման միջոցով միջազգային հանրությունը կցուցադրի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված Ադրբեջանի ագրեսիվ, անօրինական և հանցավոր գործողությունների անընդունելիությունը:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կոչ է անում աշխարհի առաջադեմ երկրների խորհրդարաններին իրենց ձայնը բարձրացնել ի պաշտպանություն արցախցիների ազատության և անկախության իրավունքների, օգտագործել իրենց ամբողջ հեղինակությունը ադրբեջանական ագրեսիան դադարեցնելու և մասսայական արյունահեղությունը կանխելու համար:

Ցանկություն կա թույլ չտալ, որ «Արարատ-Արմենիան» չեմպիոն դառնա. «Փաստ»Իրանում քննարկում են միջnւկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու հարցը Երևանում կասեցվել է «Սդ Հոլդինգ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄԱմերիկա-իսրայելական nւժերը hարվածել են Իրանի հյուսիսում գտնվող մանկատանը ԱՄՆ-ը ծրագրում է թույլ տալ ռուսական լցանավին մտնել Կուբա. Bloomberg Մենք բազում զnհերի և զnհողությունների գնով հասել ենք ոչ թե պшտերազմի հետաձգման, այլ խաղաղության. ՓաշինյանԿուբան ձախnղված պետություն է, և նրանք կլինեն հաջորդը. ԱՄՆ նախագահ Լիա Զախարյանը կիսվել է գարնանային ֆոտոշարքով Պատրաստ եմ պայքարել կիսաթեթեւ քաշային կարգի տիտղոսի համար. Արման Ծառուկյան Թրամփը դիտարկում է Իրանից nւրանի առգրшվման հնարավորությունը. The Wall Street JournalԻտալիայում թանգարանից գnղացել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի աշխատանքները Իրանը համաձայնել է պшտերազմի ավարտի վերաբերյալ Վաշինգտոնի ծրագրի 15 կետերի մեծամասնությանը. ԹրամփՀայաստանը վերջին 3 տարում ավելի քան 88 մլն լիտր խմելու ջուր է արտահանել Գիտնականները գրանցել են հզոր արեգակնային բռնկում Բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսը Հայտնի են ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերը ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել Թրամփը նորից uպառնացել է Իրանին «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը՝ արդեն 5-րդ օրն է Երևանը վերածել դասական երաժշտության կենդանի կենտրոնի ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Ռումինիա-Սան Մարինո հանդիպումը Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր Դերասանուհի Աննա Մաքսիմը նշանվել էԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Անահիտ Ավանեսյանին հաջողվեց պահպանել իր դիրքերը ՔՊ-ում Փաշինյանը սլանում է դեպի բռնապետություն Անցած 3 օրում գրանցվել է 32 ավտովթար․ 48 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Իսլանդիան և Նորվեգիան ցանկանում են միանալ ԵՄ-ին Ձյուն, թաց ձյուն, անձրև․ առաջիկա օրերի եղանակըԱՄՆ-ն առաջին անգամ նոր հրթիռ է կիրառել Իրանի դեմ գործողության ժամանակ. The New York Times Իսպանիան փակել է իր օդային տարածքն Իրանի դեմ պատերազմին մասնակցող ինքնաթիռների համար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Չեդեր պանիր18 համարի ավտոբուսը վթարվել է․ ինչ է հայտնիԲյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Վթար՝ Արարատում․ վիրավոր կա «Արսենալի» 11 խաղացող վնասվածք ունի Սաուդյան Արաբիան հրթիռներով և ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել «Անատոլի Կոլոդկին» տանկերը մարդասիրական օգնությամբ ժամանել է Կուբա Սպանվել է Իրանի բնական պաշարների պահպանության ստորաբաժանման հրամանատարը Կուբան ձախnղված պետություն է, և նրանք կլինեն հաջորդը. ԱՄՆ նախագահ«Իրանի շուրջ լարվածության սրումը կարող է մերձեցնել Հայաստանին և Ադրբեջանին» «Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները պատրաստում նոր սահմանադրություն» 12 ժամ ջուր չի լինի5 մեքենա բախվել են իրար․ կա զոհ և վիրավոր«Եկեղեցուց հետո՝ պետությո՞ւնը․ Փաշինյանի հակաեկեղեցական ճնշումները հասել են վտանգավոր կետի» Ո՞ր հասցեներում գազ չի լինի«Բանտը որպես քաղաքական գործիք․ ով անհանգստացնում է իշխանությանը, հայտնվում է ճաղերի հետևում» Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի են ունեցել ավագանիների ընտրություններ․ պատմության այս օրը (30 մարտ)Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայումԱնջատումներ՝ նշված հասցեներումՆեթանյահուն հրամայել է ընդլայնել Լիբանանի հարավում գտնվող բուֆերային գոտին
Ամենադիտված