«Արտաշատ Վինկոն» ընկերության խաղողի մթերման հսկայական ծավալները (Տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎերջին շրջանում բողոքի ալիք էին բարձրացրել խաղողագործները: Նրանք ասում էին, որ գործարանները իրենցից խաղող չեն գնում: Մտավախություն էր առաջացել, որ բերքը կփչանա և խաղողագործները կկանգնեն խնդիրների առջև: Սակայն, 1or.am-ի տեսախցիկը կարողացել է ֆիքսել, թե ինչ է կատարվում գործարաններից մեկի մոտ:
Ներկայացվող տեսանյութում, որն ընդամենը մեկ ժամ առաջ է նկարահանվել, երևում է, որ «Արտաշատ Վինկոն» ընկերությունը, որը պատկանում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, հսկայական քանակի խաղող է մթերում: Հուսանք, որ նման ծավալի մթերումը կօգնի բավականին թուլացնել խաղողագործների շրջանում առկա լարվածությունը:
Աննա Աթաբեկյան