Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եթե ռուսները ծրագիր ունեն Քոչարյանին բերել, ուրեմն պիտի Ծառուկյանին փակեն». Շանթ Հարությունյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը, իսկ հոկտեմբերի 8-ին ԲՀԿ-ՀՅԴ-«Հայրենիք» կուսակցությունները հանրահավաք են հրավիրել: Շատերը Ծառուկյանին կալանավորելու գործընթացի արագացումը  պայմանավորում են սպասվելիք հանրահավաքով, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանն այլ տեսակետ ունի:

«Ծառուկյանը հրապարակային երդում է տվել, դաժե քֆուր դրեց, ես բերդում էի՝ լսեցի, 2018-ի հոկտեմբերի 2-ին, ասեց՝ եթե ես Քոչարյանի վերադարձին օգնեմ, ամոթ ինձ, համարյա քֆուրով: Հիմա, եթե ռուսները ծրագիր ունեն, որ պետք է Նիկոլին հեռացնեն, Քոչարյանին բերեն, պիտի Ծառուկյանին փակեն, որ իր թիմը դառնա Քոչարյանի թիմը, նա ունենա ընդդիմադիր ամենաուժեղ ֆրակցիան, երկրորդ քաղաքական ուժը: Ծառուկյանի համար, կարող է՝ դժվար է հրապարակային «քֆուր ուտելուց» հետո գնա-միանա Քոչարյանին, դրա համար իրան կարան փակեն, իսկ իրա թիմն ունենում ա «ապռավդանի»: Ասում է՝ մենք մեր լիդերին ազատելու համար պատրաստ ենք բոլորի հետ էլ համագործակցել, ովքեր պատրաստ են Նիկոլին տապալեն, մեր լիդերին ազատեն»,- ասաց Հարությունյանը:

«Ցեղակրոն» կուսակցության նախագահի խոսքով՝ այժմ գործում է «Կոնսենսուս-1»-ը, սակայն այդքանից առաջ չի գնում այդ ծրագիրը: Հարությունյանը պնդում է՝ Ռուսաստանի համար հատուկ ծրագրային փուլ կա:

«Երբ որ Ղարաբաղի հարցում փորձեն զիջումներ իրականացնել, «սպիսատ» անեն Նիկոլի վրա, կտեսնեք՝ ոնց են բոլորը միանգամից համախմբվում Քոչարյանի շուրջ»,- ասաց Հարությունյանը:

Լրագրողի հարցին, թե Նիկոլ Փաշինյանը չի՞ պայքարում զիջումների դեմ,  Շ. Հարությունյանն արձագանքեց, որ նա էլ անում է այն, ինչ իր նախորդները:

«Նիկոլն ուզում է ադրբեջանցիներին խաբի: Գլխավոր խնդիրը Ղարաբաղի խնդրի լուծումը ձգձգելն են համարում՝ առանց հասկանալու, որ գլխավոր խնդիրը մեր պետության հզորացումը պիտի լինի»:

Անդրադառնալով Նախիջևանում թուրքական կողմի ակտիվացմանը և հայտարարությունների մակարդակով Հայաստանին «կրակի հետ խաղալու» մեջ մեղադրելուն՝ Հարությունյանն ասաց, որ Ռուսաստանը շատ հարցերում արդեն հաշվի է նստում Թուրքիայի հետ, քանի որ վերջինը հզորանում է:

«Էրդողանն ու Պուտինը պայմանավորվածություններ ունենում են տարբեր տարածքներում, կոնֆլիկտային իրավիճակներով, բախումներով նստում են բանակցությունների, լինի դա Սիրիայում, Լիբիայում, Կովկասում: Ռուսաստանն էլ առաջվա հզորությունը չունի, որ մարշալ Շապոշնիկովի պես գա, հայտարարություններ անի, երրորդ համաշխարհայինով սպառնա, օր օրի թուլացել է ու ավելի շատ է հաշվի նստում Թուրքիայի հետ»,- ասաց Հարությունյանը:

Նրա պնդմամբ՝ Նախիջևանը միշտ էլ ավելի հեշտ է եղել ազատագրելը, սակայն Լենին-Քեմալ պայմանագրի պատճառով ռուսները դա թույլ չեն տվել:

ԱՄՆ տնտեսությանը ծանր ամիսներ են սպասվում․ Իրանի փոխնախագահ ՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ Լավրով Իրավապահները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելnւ կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ Թրամփը գաղտնի քննարկում է Իրանի դեմ գործողության դադարեցման հարցը. WSJ Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel Astra». կան վիրավnրներ Ձեր երկիրը լավ աշխատանք չի կատարում․ Թրամփը՝ ՄԹ-ին Փաշինյանն ու Կիպրոսի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու ՀՀ-ԵՄ համագործակցությունը Հեգսեթը խանգարում է ԱՄՆ ցամաքային զորքերի արդիականացմանը ԱՄՆ-ը մեկ օրում ռեկորդային թվով նավեր է անցկացրել Հորմուզի նեղուցով․ CNN Առաջարկվում է Վանում ստեղծել Հայաստան-Թուրքիա տնտեսական կապերը համակարգող ներկայացուցչություն «Գերին և Գրեյսը»․ հույսի և մենության մասին տրագիկոմեդիան հայ հանդիսատեսին կներկայացնեն Հովհաննես Բաբախանյանն ու Նարինե Չիլինգարյանը Մինչև 20:00-ն ջուր չի լինի Ալիևի հետ Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չենք քննարկել․ Փաշինյան Իրանը հայտարարել է Քուվեյթում և ԱՄԷ-ում ամերիկյան ռшզմաբազաներին hարվածների մասին Անօդաչու թռչող սարքեր են հարձակվել Մոսկվայի մարզի վրա Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները դառնում են միջազգային աhաբեկչnւթյան հանցակիցներ՝ լռություն պահպանելով Կիևի գործողությունների մասին․ Պուտին Կփոփոխվեն Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեի անվանումները. դրանք դուրս կգան ՏԿԵՆ ենթակայությունից Լայպցիգի միջադեպից հետո ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն խոստանում են ուժեղացնել ճնշումը ՌԴ-ի վրա Հաղարծին վանական համալիրի մոտ 22-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ծառերին․ կա վիրավոր Ուկրաինական դրոնները հարձակվել են Սոչիի նավահանգստի վրա Ադրբեջանում 5000 մարդ է տարհանվել զինամթերքի պահեստի պայթյունից հետո «Զորակոչիկ ջան արի Հայաստան, դու կապրես ռելոկանտ ջանի հետ». Երևանը միանում է Ռուսաստանում «զորահավաքի» շուրջ լարվածության սրմանըՊետդումայում Փաշինյանին տեղն են դրել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ կոշտ արտահայտություններից հետոԱդրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով 17 վագոն-ցիստեռն Փաշինյանը կանտեսի Ռուսաստանում բնակվող հայերի ձայները ապահովելու համար, որ հանրաքվեի արդյունքները լինեն ԵՄ-ի օգտինՍողանքի և ջրհեղեղի հետևանքով Նեպալում առնվազն 22,000 երեխա տառապnւմ է մաքուր խմելու ջրի պակասից ԻՀՊԿ-ն hարվածել է Քուվեյթում ԱՄՆ ռшզմաբազաներին ԱՄՆ ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում nչնչացրել է իրանական նոր uպառազինություններ․ Թրամփ Հայաստանը դիմում է ներկայացնում ԵՄ-ին. Կընդունվի՞ այն, ի՞նչ է սա նշանակում Ռուսաստանի համար և ի՞նչ սպասել Փաշինյանից հաջորդիվՎստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»Լույս չի լինելու «Բարսելոնան» հրապարակել է մրցաշրջանի հայտացուցակը. հայտնի են ֆուտբոլիստների վերջնական խաղային համարները Ռուսաստան՝ Համերաշխության և ահաբեկչության դեմ պայքարի օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 3)«Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ»Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 միլիարդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները. «Փաստ»Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ»Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ»Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվումԱռաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԸնկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել էԹրամփը հայտնել է՝ երբ է մտադիր հանդիպել ՊուտինինՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԼամբադա կամուրջը կհիմնանորոգվի. մի շարք հատվածներ փակ կլինենԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
Ամենադիտված