Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևան-Մոսկվա թռիչքի տոմսը 385.000 դրամ է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մինչ կառավարության դիմաց բողոքի ակցիա և հացադուլ են իրականացնում Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները, որոնց համար Ռուսաստանը փակ է պահում ճանապարհը, Երևանում գտնվող «Աերոֆլոտ» ավիաընկերության գրասենյակի դիմաց հերթ են կանգնում ռուսական անձնագրեր ունեցողները և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունեցողների ընտանիքի անդամները, որպեսզի տոմս գնեն:

Ասում են՝ եթե նախկինում Երևան-Մոսկվա ուղղության տոմսը 70.000-100.000 դրամ էր, ապա այսօր 300.000 դրամից ավելի է: Քաղաքացիները չեն հասկանում, թե ո՞րն է թանկացման պատճառը և ի՞նչ կապ ունի տոմսի թանկացումը համավարակի հետ:

«Եթե 150.000 ռուբլիանոց տոմս ես առնում, կորոնավիրուս չես տանում հետդ, բայց, որ առնես 8000 կամ 10.000 ռուբլիանոց՝ կորոնավիրուս ես տանո՞ւմ: Այսինքն՝ սա բիզնես է, պետք է մի հատ ճշտեն, հասկանան, թե ինչ է կատարվում: Ասացին՝ սեպտեմբերի 12-ից հետո էլ չարտերային թռիչքներ չեն իրականացվում, այն ժամանակ գոնե այսքան թանկ չէր: Նոր մի կին դուրս եկավ, ասաց՝ Երևան-Մոսկվա ուղղությունը 385.000 դրամ էր, ստիպված թողեց ու հետ գնաց: Այդ թիվը լսել, վախից դուրս էր եկել»,- 168.am-ի հետ զրույցում ասացին գրասենյակի դիմաց հավաքված քաղաքացիները:

Նրացից մեկն էլ, որն այդ պահին դուրս եկավ ավիաընկերության գրասենյակից, հաստատեց, որ տոմսի արժեքը մոտ օրերի համար բավականին թանկ է, սակայն, եթե գնեն մոտավորապես 1 ամիս հետո մեկնելու համար՝ անհամեմատ մատչելի կլինի.

«Եթե մոտակա օրերին եք ուզում՝ թանկ է, հոկտեմբերի վերջի համար տոմս կար, որը էժան էր, բայց քանի որ ինձ չէր հետաքրքրում դա, չհարցրեցի ստույգ արժեքը: Ես վերցրել եմ հոկտեմբերի 1-ի համար Մոսկվա-Մագադան, 2 թռիչքը միասին վճարել եմ 300.000 դրամ»:

Քաղաքացիներից շատերն էլ, որ ունեն ռուսական անձնագրեր և չեն կարողանում հարյուր հազարավոր դրամներ վճարել տոմսի համար, մտավախություն ունեն, որ 1 ամիս հետո կրկին սահմանները կփակվեն, չեն կարողանա մեկնել.

«Ես զրուցել եմ ՀՀ-ում ՌԴ դեսպանության աշխատակցի հետ, հետո նոր եկել եմ այստեղ, ասում է՝ հերթով է, այս պահին միայն «Աերոֆլոտն»-ն է տոմսերը սպասարկում, բայց ինքը գարանտիա չունի՝ դու կթռնե՞ս, թե՞ չէ»:

168.am-ը փորձեց կապ հաստատել «Աերոֆլոտ» ավիաընկերության երևանյան գրասենյակի հետ՝ պարզելու համար, թե ինչո՞վ է պայմանավորված տոմսերի նման թանկացումը, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:

Կյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Արաղչին Լավրովի հետ քննարկել է Հորմուզի նեղուցը և ԱՄՆ-ի հետ շփումները Ռուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև Շատ արդյունավետ հանդիպում նախագահ Սիի հետ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Չինաստանի համար. հոյակապ իրադարձություններ են տեղի ունենալու. Թրամփ ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. եղանակի տեսություն Կասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղները Հալանդի դուբլը հաղթանակ է պարգևել Նորվեգիային սկանդինավյան դերբիում, այլ արդյունքներ Bitget կրիպտոարժույթի բորսայից ցանցահենները հարթակի դուրս են բերել ավելի քան 350 միլիոն դոլար Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն Աշոտյան «Փորձագետ Նահապետյանը պարզաբանել է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերման հետևանքները»Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԾանոթ ու միարժամանակ անհայտ … Գեղարվեստական մարմնամարզություն«Փաշինյանը Հայաստանում ռուսական բիզնեսի դեմ արշավ է սկսել»Ուկրաինան հարձակվել է Ռուսաստանի խոշոր արդյունաբերական օբյեկտների վրա Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա․ տեսանյութ ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու. ՌԴ ԱԳՆ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվել է կրակի դադարեցման համաձայնագիր․ պատմության այս օրը (սեպտեմբեր 25)ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել «Ժողովուրդ». Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար «Ժողովուրդ». ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին «Հրապարակ»․ ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ» «Ժողովուրդ». Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում «Ժողովուրդ». Ալավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 շարժական գույք ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու Բաքվից
Ամենադիտված