NBA. «Լեյքերսն» առաջին պարտությունը կրեց կիսաեզրափակիչում
ՍՊՈՐՏԲասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կիսաեզրափակիչ շարքի երրորդ խաղում «Լոս Անջելես Լեյքերսը» հյուրընկալվելիս 106:114 հաշվով պարտվել է «Դենվերին»: Շարքի հաշիվը դարձել է 2:1՝ հօգուտ «Լեյքերսի»:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը, որը վաստակել է 30 միավոր և դարձել նաև թրիփլ-դաբլի հեղինակ:
Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:
NBA, կիսաեզրափակիչ
«Դենվեր» – «Լեյքերս»՝ 114:106 (29:27, 34:26, 30:22, 21:31)
Շարքի հաշիվը՝ 1:2