Հայտնի է, թե ինչ է այսօր կատարվել Beeline-ի հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆBeeline-ը տեղեկացնում է, որ այսօր ճանապարհաշինական աշխատանքների հետևանքով, որոնք իրականացվում են տարբեր շինարարական ընկերությունների կողմից, վնասվել են Beeline-ի օպտիկական մալուխները՝ Սևան-Դիլիջան և Աշտարակ-Ապարան հատվածներում, ինչի հետևանքով անջատվել է Հայաստան մուտք գործող ինտերնետը և միջազգային կապուղիները, որի արդյունքում մեր բաժանորդները զրկվել են ինտերնետ կապի հասանելիությունից, ինչպես նաև ընկել է կապի որակը Հայաստանի ամբողջ տարածքում: Գործադրում են բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի այս խնդիրը լուծվի հնարավորինս կարճ ժամկետներում: «Ցավով պետք է նշենք, որ սա շինարարական կազմակերպությունների անպատասխանատու վարքագծի առաջին դեպքը չէ, և նախկինում էլ մեր բաժանորդները զրկվել են կապի միջոցներից մալուխները վնասելու հետևանքով»,-ասված է հայտարարության մեջ: