Ե՞րբ ձեռք բերել նոր սմարթֆոն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍմարթֆոնների հնացման գործընթացն անխուսափելիորեն սկսվում է օգտագործման առաջին տարվանից անմիջապես հետո: Այս մասին «Պրայմ» գործակալության հետ զրույցի ընթացքում պատմել է Telecomdaily տեղեկատվական-վերլուծական գործակալության տնօրեն Դենիս Կուսկովը:
Կուսկովը նշել է, որ հեռախոսի բարոյական հնացման ասպեկտը կապված է սարքավորման նկատմամբ տիրոջ վերաբերմունքի հետ: Օրինակ, եթե սարքավորման սեփականատերն սկզբունքայնորեն միայն շուկայի նորույթներ օգտագործի, ապա նրա սմարթֆոնը կսկսի հնանալ տարեկան մեկ կամ նույնիսկ, երկու անգամ:
Մասնագետը բացահայտել է բաղադրիչը, որն ուղղակիորեն կապված է սարքավորման հնացման ժամկետի հետ: «Նոր հեռախոսի ձեռքբերման մասին արժե մտածել այն ժամանակ, երբ մարտկոցի հետ կապված ինչ-որ խնդիրներ են սկսում առաջանալ», - նշել է Կուսկովը:
Արդեն մեկ տարի անց հեռախոսի մարտկոցը հզորությունը կորցնում է, պակաս լիցք է պահում և սկսում է տաքանալ:
Միևնույն ժամանակ, թույլ մարտկոցը կարող է ազդել նաև գործարկվող հավելվածների արագ աշխատանքի վրա: Փորձագետը առաջարկել է սմարթֆոնը փոխել այն դեպքում, երբ հեռախոսը դադարում է հաղթահարել բեռնվածությունը, իսկ ծրագրերը սկսում են «կախել» և «թռչել»:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը