Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

LIVE ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026

17-ամյա աղջիկը հաստատել է, որ իրեն խաբեությամբ են Գարդասիլի պատվաստել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

17-ամյա աղջիկը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է, որ նրա մոտ տեսողական խնդիրներ են առաջացել Գարդասիլի պատվաստում ստանալուց հետո, ընդ որում՝ աղջիկը չի էլ իմացել, որ իրեն պոլիկլինիկա են հրավիրել հենց այդ պատվաստումն ստանալու համար։

«Ինձ զանգահարեցին ասեցին, որ պետք է հերթական պատվաստումը ստանամ, ես էլ գնացի ու ստացա։ Պատվաստումից մի քանի րոպե անց արդեն ինձ շատ վատ էի զգում, միանգամից թուլություն և դող զգացի ամբողջ մարմնումս, քթից սկսեց արյուն գալ, գլուխս պտտվում էր, մի խոսքով՝ հազիվ էի ոտքի վրա կանգնում։ Հասա տուն ու զգացի, որ կամաց-կամաց տեսողությունս թուլանում է, իսկ մի որոշ ժամանակ անց՝ արդեն համարյա ոչինչ չէի տեսնում»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում այս մասին այսօր պատմում է օրեր առաջ «Արմենիա» պոլիկլինիկայում գարդասիլային պատվաստման ենթարկված անչափահաս աղջիկը, ում անունը չենք հրապարակում ՝ անձնական տվյալների պաշտպանության նկատառումով։

Լրատվամիջոցի հետ զրույցում աղջիկը հաստատում է՝ մինչ պատվաստման ենթարկվելն իրեն բացարձակ լավ է զգացել, ոչ մի տեսակի առողջական խնդիր կամ բողոք չի ունեցել. «Ինձ զանգեցին ասեցին, որ պետք է հերթական պատվաստումը ստանամ, ես էլ գնացի պոլիկլինիկա։ Միայն ինքնազգացողությունս ամբողջովին վատանալուց հետո, երբ ստիպված ընտանիքիս անդամների հետ միասին նորից գնացինք պոլիկլինիկա, միայն այդ ժամանակ եմ իմացել, որ գարդասիլային պատվաստում եմ ստացել, մինչ այդ պոլիկլինիկայում ինձ չեն ասել, թե ինչ պատվաստում է դա։

Գարդասիլային պատվաստումից հետո առողջական խնդիրներ ունեցող աղջիկը հուզմունքով պատմում է՝ «Արմենիա» պոլիկլինիկայում գլխուղեղի իբր ուռուցք ունենալու մասին լուրը կես մարդ է դարձրել իրեն, բայց ավելի շատ մոր համար է անհանգիստ.«Մինչ Սբ. Աստվածածին բժշկական կենտրոն հասնելը՝ երբ վիճակս ավելի էր վատթարանում, մայրս կես մարդ էր դառնում, երևի մտածում էր՝ վերջ...Այնտեղ բժշկական հետազոտություններ անցա, պարզվեց որևէ խնդիր՝ գլխի հետ կապված չունեմ, նյարդաբանական խնդիրներ ևս չհայտնաբերվեցին, որով կարող էր պայմանավորված լինել տեսողությանս վատթարացումը։ Բժիշկներն ասում էին, որ այդ առումով ինձ մոտ ամեն ինչ նորմալ է։ Պարզելու համար տեսողությանս հետ կապված խնդիրները, ինձ ուղեգիր տվեցին Մալայան ակնաբուժական հիվանդանոց, որտեղ պարզվեց, որ ես օպտիկական ակնոցի կարիք ունեմ։ Մինչ այս երբեք օպտիկական ակնոց չեմ կրել, իմ ֆիզիկական վիճակից, առողջությունից ու ինքնազգացողությունից երբեք չեմ բողոքել»։

«Փաստինֆո»-ի հետ զրույցի ընթացքում դեռահաս աղջիկն անհանգիստ ու հուզված էր.«Կարո՞ղ է ես այլևս չկարողանամ շարունակել պարս, ախր շատ եմ սիրում պարել, չեմ հասկանում՝ հիմա միշտ ակնոցնե՞ր եմ կրելու, բայց ես երբեք չեմ բողոքել իմ տեսողությունից։ Սրա պատճառով ամեն ինչից հետ ընկա՝ դպրոց ու անգլերենի դասընթացների չեմ կարող գնալ, պարի՝ նույնպես։ Մի խոսքով՝ սա վերջին պատվաստում էր, որին ես այլևս կգնամ...»։

Մեր այցի ժամանակ՝ տանն էին աղջկա եղբայրն ու տատիկը։ Վերջինս զայրացած էր, ասում էր՝ տանջանքով ու դժվարությամբ երեխա ենք պահում մեծացնում, որ տանենք՝ առանց իմանալու մեր էրեխուն էս օրին գցեն ու տուն ուղարկե՞ն։ Իսկ եղբայրը տեղեկացրեց, որ պատրաստվում են դիմել դատարան։

«Թող որևէ կողմ չփորձի հերքել իրականությունը»,- նշում է եղբայրը՝ նշելով, որ բժշկական հետազոտությունների հետ կապված բոլոր փաստաթղթերն իր ձեռքի տակ են, պատրասվում է դատական հայց ներկայացնել «Արմենիա» պոլիկլինիկայի և այնտեղ աշխատող անպատասխանատու բուժանձնակազմի դեմ. «Ի վերջո, ինչքա՞ն կարելի է հանդուրժել այդ բուժհաստատությունում տիրող ամենաթողությունը, ի՞նչ ասես լսում և տեսնում ենք այտեղից և ահա՝ մեկն էլ քույրս է... Այսքանից հետո բուժհաստատություններում մեզանից գումարներ են գանձել՝ որպեսզի ախտորոշեն և բուժման կուրս նշանակեն անհայտ ծագման ինչ – որ պատվաստման հետևանքով քրոջս տեսողության հետ առաջացած խնդիրների համար»,- ցայրացած ասում էր աղջկա եղբայրը։

Աղջկա մայրը մեր զրույցի պահին գտնվում էր աշխատավայրում։ Մեզ տեղեկացրին, որ երեկ՝ «Փաստինֆո» լրատվականի հրապարակած հոդվածից հետո աղջկա մոր հետ են կապվել ՀՀ կառավարությունից՝ վարչապետի աշխատակազմից ու տեղեկացրել, որ լիարժեք կուսումնասիրեն դեպքը և համապատասխան քայլեր կձեռնարկեն՝ բացահայտելու դեպքին առնչվող բոլոր մանրամասները։

Այսպիսով, 17-ամյա աղջկա հետ կատարվածն ապացուցեց, որ Հայաստանում շարունակում են խոբեությամբ «Գարդասիլ» կոչված աղբը պատվաստել։ Այն դեպքում, երբ գործող իշխանավորների եւ անձամբ Նիկոլի ընտանիքի կանայք այդպես էլ զերծ են մնացել դրանից։ Իհարկե, խաբեությամբ պատվաստում կատարողները քրեական հանցագործություն են կատարլ։ Սակայն իրականությունն այն է, որ սա կազմակերպված խմբակային հանցագործություն է, ՀՀ առողջապահության համակարգի եւ երկրի ղեկավարության մասնակցությամբ։ 

Արտաշատի ջրանցքում հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու մարմինը Իվան Մեզյուխո. Սա առաջին անգամը չէ, որ Բաքուն պահանջում է փոփոխել ՀՀ Սահմանադրությունը բացառելով Երևանի տարածքային պահանջները Լեռնային Ղարաբաղի նկատմամբՀայաստանի շախմատի թիմը Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությունում զբաղեցրել է 6-րդ տեղը Հայկ Բաբուխանյան. Հայաստանին անհրաժեշտ է հանրաքվե և հստակ «Այո» Ռուսաստանի հետ միությանըԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է Հայտնի է, թե ովքեր են ղեկավարելու ԱԺ խմբակցությունները 23-ամյա վարորդը «Mercedes»-ով մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է դաշտում․ վարորդը, եղբայրը և մայրը տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ եղբայրը մահացել է Ստեփանակերտում  կայացել է Հայաստանի և Ադրբեջանի  կոմունիստական կուսակցությունների  քարտուղարներ Ա.Խ.Վեզիրովի և Ս.Գ.Հարությունյանի հանդիպումը Ա.Ի.Վոլսկու մասնակցությամբ. պատմության այս օրը (2 օգոստոս)Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Կառավարությանը հրաժարականը (տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 2-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեկնարկել է Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանը Ուկրաինացիներն այժմ կարող են հեռահար հարվածներ հասցնել ՌԴ-ի խորքային շրջաններին․ Ռուբիո Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Գանձասար-Արարատ-Արմենիա հանդիպումը դադարեցվել է․ պատճառը հայտնի է Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվում․ հասցեներ Իրանը և Մերձավոր Արևելքի այլ երկրներ խնդրել են հետաձգել ցանկացած հարձшկում, քանի որ համաձայնագրի հիմնական շրջանակները համաձայնեցվել են. ես համաձայնել եմ․ Թրամփ Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԿահիրեի օդանավակայանը սկսել է թվային վիզաների համակարգի փորձարկումը Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահարուհու մարմինը 2026 թվականի սեպտեմբերի 1-ից կփոխվի ծննդյան նպաստների չափը Ռուբիո. ԱՄՆ-Չինաստան հակամարտությունը աղետ կլինի ամբողջ աշխարհի համար ԱՄՆ ԶՈւ-ում նախազգուշացրել են Իրանի hարվածներից Իսրայելը պաշտպանելու համար nւժերի պակասի մասին․ WP Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր Նեապոլում տեղի է ունեցել վերջին 40 տարվա ամենաnւժեղ երկրաշարժը․ կան տnւժածներ Եվրոպայում ծայրահեղ շոգը շարունակվում է, նոր անտառային հրդեհներ են բռնկվել ՖԻՖԱ-ի ներկայիս ղեկավարությունը կորցրել է ոչ միայն ՈւԵՖԱ-ի, այլև ֆուտբոլային հանրության շատ այլ ներկայացուցիչների վստահությունը. ՈւԵՖԱ-ն արձագանքել է ՖԻՖԱ-ի նախագահի հայտարարությանը Արևմուտքի երկրները գնում են դեպի վերացnւմ. Մասկ Ինչ փոփոխություններ են կարող լինել նախադպրոցական կրթական ծրագրերով Իրանական Իսլամաբադ-է Ղարբ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում, Չկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է մարմին
Ամենադիտված