Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի «սխալնների» ծաղկեփունջը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ժամեր առաջ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ֆեյսբուքյան ծավալուն գրառմամբ, որտեղ նա անդրադարձել էր իշխանության «ճիշտ» և «սխալ» լինելու մասին դեբատին ու ներկայացրել է հաղթանակի հասնելու գործում սխալվելու կարևորության մասին իր թեզերը։ Եթե ավելի անկեղծ՝ իրականում Փաշինյանի ներկայացրած թեզերն առնվազն հետաքրքիր են ու քննարկելի, և դրական կլինի, եթե դրանք դառնան հանրային-քաղաքական բանավեճի առարկա, ի տարբերություն այն էժանագին հայհոյախոսության, որը նաև ու առավելապես Նիկոլի կողմից գեներացվում է քաղաքական կյանքում։ Իսկ մյուս կողմից, սակայն, Փաշինյանի դիրքորոշումն ունի հայեցակարգային թերություն։ Նա չի տարանջատում «սխալների» կարգավիճակները և, ամենակարևորը՝ սխալման թույլատրելի միջակայքը, ինչը պետական կառավարման ասպարեզում կարող է ճակատագրական ու անգամ կործանարար լինել։ Մասնավորապես, Փաշինյանը չի տարադասում ռազմավարական ու մարտավարական սխալները, որովհետև այդպես վարվելու դեպքում ստիպված պետք է լինի արձանագրել, որ, եթե մարտավարական սխալները կարող են անգամ դրական ազդեցություն ունենալ, ապա ռազմավարական սխալների վնասները կարող են լինել անդառնալի։

Ի դեպ՝ Փաշինյանի իշխանության խոցելիությունը պայմանավորված է ոչ միայն օբյեկտիվ հիմք ունեցող մարտավարական, այլ՝ ռազմավարական սխալներով։ Սկսած ՌԴ հետ հարաբերությունների փչացումից  մինչև դատարանների շրջափակման կոչ, ՍԴ-ի շուրջ գործընթացներ, վերջացրած տնտեսության զարգացման հայեցակարգային ծրագրի բացակայությունից մինչև կադրային խայտառակ քաղաքականություն, սրանք և այլ շատ չթվարկվածները բոլորը ռազմավարական սխալներ են, որոնք կարող են ունենալ անվերականգնելի հետևանքներ։ Ահա այդ սխալները ներելի ու խրախուսելի չեն, ի հակադրություն Փաշինյանի՝ լիրիկական զեղմամբ բավական պերճախոս կերպով ներկայացրած «կենարար սխալների»։ Եվ չափազանց վտանգավոր է, եթե երկրի ղեկավարը չի գիտակցում սխալների այս կարգավիճակների տարբերությունն ու պատճառահետևանքային կապը, կամ գիտակցում է, սակայն միտումնավոր կերպով աղճատված է ներկայացնում իրականությունը։

Ընդհանուր առմամբ Նիկոլ Փաշինյանի ծավալուն մտորումը հիմնված է «չի սխալվում նա, ով ոչինչ չի անում» հայտնի թեզի վրա։ Համենայնդեպս, այդպիսի տպավորություն է ստացվում։ Բայց եթե դա այդպես է, ուրեմն տեղին է նաև հակադարձումը, որ ճակատագրական սխալներ է թույլ տալիս նա, ով չի գիտակցում իր սխալների նշանակությունը և առաջնորդվում է անսխալականության բարդույթով, որը Նիկոլ Փաշինյանը վերամեկնել է «սխալականության» դոկտրինով։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am

Նախ՝ կարելի է հայելու առջև կանգնել.... «Փաստ»«Սրտիկով» պաստառներով հեղեղել են հանրապետությունը. «Փաստ»Նորից ակտիվացնում են հայհոյախոսությունը, չարությունն ու ատելությունը. «Փաստ»Ցանկություն կա թույլ չտալ, որ «Արարատ-Արմենիան» չեմպիոն դառնա. «Փաստ»Իրանում քննարկում են միջnւկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու հարցը Երևանում կասեցվել է «Սդ Հոլդինգ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄԱմերիկա-իսրայելական nւժերը hարվածել են Իրանի հյուսիսում գտնվող մանկատանը ԱՄՆ-ը ծրագրում է թույլ տալ ռուսական լցանավին մտնել Կուբա. Bloomberg Մենք բազում զnհերի և զnհողությունների գնով հասել ենք ոչ թե պшտերազմի հետաձգման, այլ խաղաղության. ՓաշինյանԿուբան ձախnղված պետություն է, և նրանք կլինեն հաջորդը. ԱՄՆ նախագահ Լիա Զախարյանը կիսվել է գարնանային ֆոտոշարքով Պատրաստ եմ պայքարել կիսաթեթեւ քաշային կարգի տիտղոսի համար. Արման Ծառուկյան Թրամփը դիտարկում է Իրանից nւրանի առգրшվման հնարավորությունը. The Wall Street JournalԻտալիայում թանգարանից գnղացել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի աշխատանքները Իրանը համաձայնել է պшտերազմի ավարտի վերաբերյալ Վաշինգտոնի ծրագրի 15 կետերի մեծամասնությանը. ԹրամփՀայաստանը վերջին 3 տարում ավելի քան 88 մլն լիտր խմելու ջուր է արտահանել Գիտնականները գրանցել են հզոր արեգակնային բռնկում Բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսը Հայտնի են ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերը ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել Թրամփը նորից uպառնացել է Իրանին «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը՝ արդեն 5-րդ օրն է Երևանը վերածել դասական երաժշտության կենդանի կենտրոնի ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Ռումինիա-Սան Մարինո հանդիպումը Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր Դերասանուհի Աննա Մաքսիմը նշանվել էԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Անահիտ Ավանեսյանին հաջողվեց պահպանել իր դիրքերը ՔՊ-ում Փաշինյանը սլանում է դեպի բռնապետություն Անցած 3 օրում գրանցվել է 32 ավտովթար․ 48 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Իսլանդիան և Նորվեգիան ցանկանում են միանալ ԵՄ-ին Ձյուն, թաց ձյուն, անձրև․ առաջիկա օրերի եղանակըԱՄՆ-ն առաջին անգամ նոր հրթիռ է կիրառել Իրանի դեմ գործողության ժամանակ. The New York Times Իսպանիան փակել է իր օդային տարածքն Իրանի դեմ պատերազմին մասնակցող ինքնաթիռների համար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Չեդեր պանիր18 համարի ավտոբուսը վթարվել է․ ինչ է հայտնիԲյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Վթար՝ Արարատում․ վիրավոր կա «Արսենալի» 11 խաղացող վնասվածք ունի Սաուդյան Արաբիան հրթիռներով և ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել «Անատոլի Կոլոդկին» տանկերը մարդասիրական օգնությամբ ժամանել է Կուբա Սպանվել է Իրանի բնական պաշարների պահպանության ստորաբաժանման հրամանատարը Կուբան ձախnղված պետություն է, և նրանք կլինեն հաջորդը. ԱՄՆ նախագահ«Իրանի շուրջ լարվածության սրումը կարող է մերձեցնել Հայաստանին և Ադրբեջանին» «Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները պատրաստում նոր սահմանադրություն» 12 ժամ ջուր չի լինի5 մեքենա բախվել են իրար․ կա զոհ և վիրավոր«Եկեղեցուց հետո՝ պետությո՞ւնը․ Փաշինյանի հակաեկեղեցական ճնշումները հասել են վտանգավոր կետի» Ո՞ր հասցեներում գազ չի լինի«Բանտը որպես քաղաքական գործիք․ ով անհանգստացնում է իշխանությանը, հայտնվում է ճաղերի հետևում» Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի են ունեցել ավագանիների ընտրություններ․ պատմության այս օրը (30 մարտ)
Ամենադիտված