Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Լավ» լուրեր վարչապետից

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տնտեսության անմխիթար վիճակի ֆոնին, երբ ամեն վայրկյան մարդիկ իրենց մաշկի վրա ավելի ու ավելի են զգում ճգնաժամի բացասական հետևանքները, օրերս Նիկոլ Փաշինյանը որոշել էր «լավ լուրեր» հայտնել։ Սովորության համաձայն, պեղել-հանել էր իրեն ձեռնտու որոշ ցուցանիշներ, այս անգամ՝ գյուղմթերքների արտահանման վերաբերյալ, ու դա ներկայացրել՝ որպես կարևոր ձեռքբերում։

«Covid-ով պայմանավորված տնտեսական ճգնաժամի ֆոնին կան նաև լավ լուրեր։ Օրինակ՝ 2020թ. հունվար-հուլիսին Հայաստանից ելակ-մոշ-հաղարջ ապրանքախմբի արտահանումն աճել է 166 տոկոսով. արտահանվել է 5,5 միլիոն դոլարի արտադրանք: Կարևոր նրբությունն այստեղ այն է, որ արտահանվող արտադրանքը հիմնականում արտադրվում է ջերմոցային տնտեսություններում:

Այսինքն՝ մի կողմից՝ գործ ունենք ջերմոցային տնտեսությունների զարգացման հետ, մյուս կողմից էլ՝ այստեղ արտադրվող բերքը կախվածության մեջ չէ եղանակային պայմաններից, և, ինչպես առիթ եմ ունեցել նշելու, այստեղ տնտեսվարողը ոչ թե սպասում է, թե ինչքան բերք կլինի այս տարի, այլ պլանավորում է, թե ինչքան է իրեն անհրաժեշտ, և արտադրում է ուղիղ այդքան:

Նույն տրամաբանությամբ՝ սունկ-դդմիկ-սպանախ ապրանքախմբի արտահանումն աճել է 62 տոկոսով. արտահանվել է 3,2 միլիոն դոլարի արտադրանք: Աճել է նաև ծաղիկների արտահանումը՝ 16,9 տոկոսով: Արտահանվել է 3,9 միլիոն դոլարի արտադրանք:

Ջերմոցային ամենաարտահանելի արտադրանքը շարունակում է մնալ լոլիկը. Հունվար-հուլիսին արտահանման ծավալն աճել է 18,5 տոկոսով, արտահանվել է 23,5 միլիոն դոլարի արտադրանք»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Նիկոլ Փաշինյանը։

Լավ է, որ վարչապետը գոնե կարողացել է գտնել մի քանի ապրանքատեսակներ, որոնց արտահանումն այս տարի ավելացել է։ Բայց արտահանման մասին դատում են ոչ թե ընտրովի ցուցանիշներ հրապարակելով, այլ ամբողջության մեջ։ Այնինչ ամբողջության մեջ վարչապետը խուսափում է ներկայացնել այն, ինչ ունենք արտահանման ոլորտում։

Էական չէ, որ ջերմոցային որոշ արտադրատեսակների արտահանումն ավելացել է։ Էականն այն է, թե ինչ է տեղի ունեցել ընդհանրապես արտահանման ոլորտում, և ինչ է սպասվում ջերմոցային տնտեսությանը։

Թե չէ այն, որ սունկի, դդմիկի կամ սպանախի արտահանումն այս տարի ավելացել է, դա դեռ ոչինչ չի նշանակում։ Այս տարի ավելացել է, հաջորդ տարի կարող է նվազել։ Դրանից մեծ բան չի փոխվում։ Կարևորն արտահանման ընդհանուր պատկերն է, որտեղ ունենք անմխիթար իրավիճակ։

Արդեն մի քանի ամիս շարունակ արտահանումը Հայաստանից նվազում է։ Դա տեղի է ունենում ընդերքի շահագործման ծավալների ավելացման ու մետաղների տեսքով արտահանման մեծացման պայմաններում։ Մինչդեռ վերամշակող արդյունաբերության ոլորտում ունենք արտահանման նվազում։

Նվազել է նաև այնպիսի ապրանքների արտահանումը, որոնք կարևոր դեր ունեն Հայաստանի՝ ինչպես տնտեսության, այնպես էլ՝ արտահանման մեջ։ Ասենք՝ ծխախոտը կամ խմիչքները։ Այնպես որ, արտահանման մասին խոսելիս լավ կլիներ, որպեսզի վարչապետն առաջին հերթին անդրադառնար այս ապրանքներին, որոնք արտահանման մեջ երկրորդ-երրորդ ապրանքատեսակներն են իրենց կշռով։

Բացի այդ էլ, սունկից, դդմիկից, սպանախից կամ ելակից, մոշից ու հաղարջից զատ՝ կան շատ ավելի կարևոր գյուղմթերքներ, որոնց արտահանումն այս տարի նվազել է։

Լոլիկի հաջողություններից ենք խոսում, բայց որ վարունգի արտահանումը նվազել է, լռում ենք։ Կամ ծիրանը, ինչո՞ւ վարչապետը չի խոսում ծիրանի արտահանման մասին։ Թե՞ ծիրանի դերն արտաքին շուկաներում կամ Հայաստանի արտահանման մեջ ավելի փոքր է, քան սնկինը, դդմիկինն ու սպանախինը։ Ծիրանի արտահանումն այս տարի նվազել է։

Նվազել են նաև խնձորի, տանձի և սերկևիլի մատակարարումները։ Ընդ որում, շատ կտրուկ, գրեթե 3,3 անգամ։

Պակասել է նաև խաղողի արտահանումը։ Նախորդ տարվա շուրջ 1,8 հազար տոննայի փոխարեն՝ այս տարվա առաջին կեսին արտահանվել է 1,3 հազար տոննա խաղող։ Անկումը հասնում է 27-28 տոկոսի։

Անցած տարվա շուրջ 1,6 հազար տոննայի դիմաց՝ այս տարվա առաջին կեսին Հայաստանից արտահանվել է ընդամենը 433 տոննա գազար, ճակնդեղ, բողկ։ Տարբերությունը 3,5-4 անգամ է։

Գրեթե 1000 տոննայով կրճատվել է նաև կաղամբի արտահանումը։ Պակասել է նաև բազմաթիվ այլ գյուղմթերքների արտահանումը։ Ու երբ վարչապետը շտապում է «լավ լուրեր» հայտնել, երբեմն պետք է հիշի, որ իր խնդիրը միայն «լավ լուրեր» պեղել-գտնելը չէ։ Այսօր անհամեմատ ավելի շատ են վատ լուրերը։ Բոլորն էլ տեսնում են, թե ինչ է կատարվում տնտեսության մեջ։ Տնտեսության մեջ առկա բազմաթիվ խնդիրների լուծման մասին է պետք մտածել, և ոչ թե՝ ընտրովի ցուցանիշներ հրապարակելով՝ փորձել շեղել հասարակության ուշադրությունն այդ խնդիրներից։

Ընտրովի ցուցանիշներ հրապարակելով՝ տնտեսության վիճակն ավելի լավ չի դառնում։ Պետք է մտածել տնտեսության գործունեության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու մասին։

Վարչապետը խոսում է ջերմոցային տնտեսության ձեռքբերումների մասին, բայց մոռանում է, որ այդ ձեռքբերումներն իր կառավարության ձեռքբերումները չեն։ Դրանք նախորդ իշխանության իրականացրած քայլերի արդյունքներն են, որոնք հիմա տեսնում ենք։ Կարեն Կարապետյանի կառավարության առաջարկությամբ գազի արտոնյալ սակագների սահմանումը նպաստավոր պայմաններ ստեղծեց Հայաստանում ջերմոցային տնտեսության աշխուժացման և ընդլայնման համար։

Այնինչ, այս տարվանից Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց կրճատել այդ արտոնյալ պայմանները։

Հիմա ջերմոցային տնտեսությունները ստիպված կլինեն ավելի թանկ վճարել օգտագործվող գազի դիմաց, քան վճարում էին նախկինում։ Ու դա, ուզած թե չուզած, իր հետևանքն է ունենալու ոլորտի զարգացումների, ինչպես նաև արտադրության ու արտահանման ծավալների վրա։

Գազի թանկացումից հետո բազմաթիվ ջերմոցային տնտեսություններ կանգնելու են փաստի առաջ։ Սրա մասին է պետք մտածել։

Ջերմոցային տնտեսության հաջողություններից ու զարգացումներից  հնարավոր կլինի խոսել ավելի ուշ, երբ կսկսի զգացնել տալ գազի թանկացման ազդեցությունը։ Թե չէ, ինչպես տարեսկզբին, այնպես էլ այս պահին այդ ազդեցությունը դեռ նկատելի չէ։ Նկատելի կդառնա 2-3 ամսից, երբ կսկսվի ջեռուցման սեզոնը։ Այդ ժամանակ էլ կերևա, թե որքանով է շահել ջերմոցային տնտեսությունն ու արտահանումը՝ այս կառավարության գործունեության արդյունքում։

Հակոբ Քոչարյան

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՇիրակի մարզում բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը. կա տուժած Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ Սանկտ Պետերբուրգում փակվել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին «Յուվենտուս»-ը ու «Քրիսթալ Փելաս»-ը հաղթանակներով սկսեցին ԵԼ մրցաշարը. այլ արդյունքներ Ծառուկյան-Ռուֆի մենամարտին ընդառաջ կայացել է հայացքների մենամարտը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում Պակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգումԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Իրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը Վլադիմիր Պուտինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Կանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Ռուսաստանում սկսվել են Պետդումայի ընտրությունները. դրանք կտևեն երեք օր Գազ չի լինի մինչեւ 18:00-ն Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պաստիս օղիԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյան «Աշխարհաքաղաքական անհեթեթություն. Արդյո՞ք Երևանը որոշել է ռուսական 102-րդ ռազմակայանը վերածել եկամտի աղբյուրի»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱբովյանում 2 տղամարդիկ ծեծի են ենթարկել 36-ամյա տղամարդու
Ամենադիտված