Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավելի քան 250 հազար դոլար՝ վարչապետին սպասարկող օդանավի նոր դիզայնի համար (ֆոտո)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսի հետևանքով ֆինանսատնտեսական լուրջ դժվարություններ կրող Հայաստանի կառավարությունը նախորդ ամիս խոշոր գումար է հատկացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող կառավարական միակ  «Airbus A319» ինքնաթիռը ներկելու համար։ NEWS.am–ը պարզել է, որ կառավարական «Համար մեկ» օդանավի նոր տեսքը  պետության համար արժեցել է ավելի քան 210,000 եվրո (շուրջ 250.000 ԱՄՆ դոլար)։ Խոսքը միայն օդանավի վրա ազգային (դրոշ, զինանշան) և գրանցման նիշերի նշագծման մասին է։ Կառավարական օդանավը ներկել է այս օգոստոսին չեխական International Aerospace Coatings (IAC) ընկերությունը, որը համաշխարհային  առաջատարներից է ինչպես մասնավոր, այնպես էլ կառավարական ինքնաթիռների սպասարկման ոլորտում։

«Համար մեկ» օդանավը՝ «Աերոֆլոտի» ոճով

NEWS.am–ը պարզեց, որ Չեխիայի Օստրավա քաղաքում գործող IAC–ի արտադրամասում ՀՀ վարչապետին սպասարկող ինքնաթիռի թարմացման աշխատանքները տևել են 10 օր։ Կառավարական ինքնաթիռը Օստրավա է մեկնել օգոստոսի  4–ին և Երևան ժամանել օգոստոսի 16–ին։ Նույն օրը փոփոխված օդանավի լուսանկարներն արդեն տարածվել էին սոցցանցերում։ Վարչապետի ծառայողական ինքնաթիռի նոր տեսքը քննարկումների առիթ դարձավ՝ հատկապես համացանցի ֆեյսբուքյան տիրույթում։ Շատերի աչքից չվրիպեց, որ երկրի «Համար մեկ» օդանավը ներկվել է «Աերոֆլոտի» ոճով։  Վարչապետի՝ ավիացիայի հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն օրինակ գրել էր, որ նոր դիզայնը օդանավ ներկելու կոնցեպտի հետ որևէ մասնագիտական առնչություն չունի: «Օդանավը գազի տրուբա չէ, որ վրան ինչ ուզես գրես: Համաչափության, պոչ-թև-առաջնամաս գծագրի ծանրության, գույների հավասարակշռության մասին գաղափարի բացարձակ բացակայություն»,– մեկնաբանել էր նա։ Օգտատերից մեկն էլ նկատել էր, որ կառավարական օդանավի  համար ալիքաձև դրոշի պատկերը տեղին չէ, իսկ շարժիչի հատվածում պատկերված փոքր դրոշն ընդհանրապես դժվար է դիզայն համարել։ Կային մարդիկ, որոնք օդանավի նոր տեսքը գրավիչ էին համարել՝ ընդգծելով, որ բարեփոխված գծանշումներն օդանավին շքեղ տեսք են հաղորդել։

Չեխական ամսագրի անդրադարձը՝  հայկական VIP ինքնաթիռին

Հայաստանի կառավարական ինքնաթիռի արտաքին տեսքի փոփոխությանն անդրադարձել է նաև Պրահայում լույս տեսնող  L+K (չեխ՝ Letectví a kosmonautika) ավիացիոն ամսագիրը, որը ավիացիոն և տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում ամենահին և հայտնի ամսագրերից մեկն է ոչ միայն Չեխիայում, այլև՝ Եվրոպայում։ Ավիացիոն ամսագրում ներկայացված են «Airbus A319»–ի վրա կատարված գունային փոխոխությունները, ինչպես նաև ընդհանուր տեղեկություններ VIP ինքնաթիռի թռիչքային պատմության մասին։

«Համար մեկ» բորտը թողարկումից ի վեր ներկվել է 5 անգամ

Հայաստանի կառավարական ինքնաթիռի արտաքին տեսքը վերջին 13 տարվա ընթացքում առաջին անգամ  է փոփոխության ենթարկվել։  Վարչապետին սպասարկող «Airbus A319» ինքնաթիռն արտադրվել է 1998 թ. Գերմանիայի Համբուրգ քաղաքում։ Թողարկումից հետո ինքնաթիռը 9 տարի շահագործել են բրիտանական և արաբական օպերատորներ, իսկ 2007–ի վերջին այն ձեռք է  բերել Հայաստանը։ Թողարկումից մինչ օրս կորպորատիվ դասի (VIP) օդանավը ներկվել է հինգ անգամ, որից երկուսը՝ որպես կառավարական ինքնաթիռ՝ Հայաստանի ազգային խորհրդանշաններով։ Պետական սեփականություն համարվող միակ օդանավը մի քանի ամիս սպասարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին,  10 տարի՝ Սերժ Սարգսյանին, իսկ 2018թ. մինչ օրս «Համար մեկ» բորտը սպասարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Օդանավի ազգային և գրանցման նիշերը՝ տարբերակվող և տեսանելի

Օդանավի վրա ազգային նիշերի դիզայնի փոփոխությունից զատ, առավել կարևոր է պարզելը, թե որքանով է այս՝ առաջին հայացքից չնչին թվացող փոփոխությունը անվտանգ։ Նախ նշենք, որ օդանավի վրա ազգային և գրանցման նիշերի նշագծման համար օգտագործվող ներկերը պետք է ապահովեն պաշտպանության համանման աստիճան:

International Aerospace Coating ընկերությունը, որտեղ ներկվել է Հայաստանի կառավարական ինքնաթիռը, աշխատում է բարձրորակ ներկերով և նորագույն տեխնոլոգիաներով՝ համագործակցելով ներկերի և երեսպատման նյութեր արտադրող համաշխարհային լավագույն ընկերությունների հետ։ Չեխիայի Օստրավա քաղաքում գտնվող ընկերության արտադրամասում տարեկան ներկվում են 1000–ից ավելի պետական և քաղաքացիական ինքնաթիռներ՝ այդ թվում ռազմական, կորպորատիվ և այլն։ Սովորաբար ընկերության սպասարկած կառավարական օդանավերը ներկվում են դիմացկուն ներկերով, որոնք կարող են պահպանվել  առնվազն 10  տարի։ Իսկ ներկման ծառայության համար տրվող  երաշխիքը 24 ամիս է։

ՀՀ–ում օդանավերի վրա ազգային և գրանցման նիշերի նշագծման կարգը և օդանավի ներկումը  սահմանված է քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ներկայում՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ խմբ․) պետի 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում օդանավերի պետական գրանցման, օդանավերի ռեգիստրի վարման ու թռիչքային պիտանիության սերտիֆիկատների տրման և օտարերկրյա թռիչքային պիտանիության սերտիֆիկատների ճանաչման կարգը հաստատելու մասին» N 192-Ն հրամանով։ Համաձայն այդ հրամանի՝ օդանավի վրա ազգային և գրանցման նիշերը ողջ ժամանակ պետք է լինեն հստակորեն տարբերակվող և տեսանելի:  Օդանավի ներկումը պետք է համապատասխանի օդանավի գրանցման սերտիֆիկատում նշված շահագործողի ներկման սխեմային` բացառությամբ Գլխավոր վարչության թույլատրած առանձին դեպքերի` մասնավորապես օդանավի տեղափոխման, այլ շահագործողի փոխանցման դեպքերի և այլն: Օդանավի ներկման բոլոր փոփոխությունները շահագործողի կողմից պետք է ներկայացվեն Գլխավոր վարչություն` շահագործողի սերտիֆիկատի նկարագրման մեջ փոփոխություն կատարելու համար:

Ինչպե՞ս է «հետ բերվում» օդանավերը ներկելու գումարը

Որպես կանոն ավիաընկերությունները օդանավերը ներկելու գումարը փակում են մի քանի ամսվա օգուտի (շահույթի) հաշվին, իսկ կառավարական ինքնաթիռի օգուտի մասին առհասարակ տեղին չէ խոսելը։ Ասել է թե, նման փոփոխությունը պետությունների կամ մասնավոր ընկերությունների համար հավելյալ ծախս է։ Եթե մասնավոր ավիաընկերության դեպքում ինքնաթիռի ներկումը կարող է հանդիսանալ որպես մարքետինգային քայլ, ապա կառավարական ինքնաթիռի դեպքում այն համարվում է շքեղության համար կատարված անհարկի ծախս։

Վարչապետին սպասարկող օդանավը ներկելու արժեքը՝ «պետական գաղտնի՞ք»

Նախքան վարչապետին սպասարկող օդանավի ներկման գործարքի մանրամասները պարզելը, NEWS.am–ը գրավոր հարցում էր ուղարկել կառավարություն՝ ճշտելու, թե որքա՞ն գումար է վճարվել պետական բյուջեից օդանավի ներկման համար, լրացուցիչ ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել կառավարական օդանավը և այլն։

Մեր հարցմանը պատասխանելու համար կառավարությունից նախ լրացուցիչ 30-օրյա ժամկետ  էին խնդրել՝  այն պայմանավորելով լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտությամբ, իսկ մի քանի օր անց՝ հրաժարվել էին տեղեկություն տրամադրել՝ պատճառաբանելով, թե հարցադրումների պատասխանները պարունակում են պետական, ծառայողական և առևտրային գաղտնիք համարվող տեղեկատվություն։

Կառավարությունը, որն իր գերակայությունների մեջ բազմիցս շեշտել է թափանցիկ և հաշվետու աշխատաոճի մասին, հրաժարվում է տրամադրել մի տեղեկատվություն, որը ամենամեծ ցանկության դեպքում անգամ չի կարող տեղավորվել պետական, ծառայողական և առևտրային գաղտնիքի սահմանման մեջ։ Իշխանության գործունեության հրապարակայնության սկզբունքից է բխում պաշտոնական փաստաթղթերի բաց լինելու կանխավարկածը։ Դրանք պետք է մատչելի լինեն հանրությանը, եթե միայն չկա առավել կարևոր հանրային կամ պետական շահ տեղեկությունը չհրապարակելու համար։ Գործադիրը պետք է լրատվամիջոցին հստակ պարզաբանի, ո՞րն է այս տեղեկությունը չտրամադրելու պետական շահը, ինչպե՞ս կարող է օդանավի ներկման ծախսերի հրապարակումը վնասել օրինակ՝ երկրի ազգային անվտանգությանը։ Իսկ հանրությանն անշուշտ հետաքրքրում է, թե ո՞րն էր վարչապետին սպասարկող օդանավի ներկման անհրաժեշտությունն ու հրատապությունը այն էլ հիմա, երբ ամեն մի դրամը այդչափ կարևոր է կորոնավիրուսի համավարակը դեռ չհաղթահարած, սոցիալ–տնտեսական քաոսի շեմին գտնվող մեր երկրի համար։

Պուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Արաղչին Լավրովի հետ քննարկել է Հորմուզի նեղուցը և ԱՄՆ-ի հետ շփումները Ռուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև Շատ արդյունավետ հանդիպում նախագահ Սիի հետ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Չինաստանի համար. հոյակապ իրադարձություններ են տեղի ունենալու. Թրամփ ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. եղանակի տեսություն Կասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղները Հալանդի դուբլը հաղթանակ է պարգևել Նորվեգիային սկանդինավյան դերբիում, այլ արդյունքներ Bitget կրիպտոարժույթի բորսայից ցանցահենները հարթակի դուրս են բերել ավելի քան 350 միլիոն դոլար Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն Աշոտյան «Փորձագետ Նահապետյանը պարզաբանել է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերման հետևանքները»Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԾանոթ ու միարժամանակ անհայտ … Գեղարվեստական մարմնամարզություն«Փաշինյանը Հայաստանում ռուսական բիզնեսի դեմ արշավ է սկսել»Ուկրաինան հարձակվել է Ռուսաստանի խոշոր արդյունաբերական օբյեկտների վրա Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա․ տեսանյութ ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու. ՌԴ ԱԳՆ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվել է կրակի դադարեցման համաձայնագիր․ պատմության այս օրը (սեպտեմբեր 25)ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել «Ժողովուրդ». Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար «Ժողովուրդ». ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին «Հրապարակ»․ ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ» «Ժողովուրդ». Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում «Ժողովուրդ». Ալավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 շարժական գույք ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ին
Ամենադիտված