Մի փոքր կցրտի. եղանակի տեսություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետության տարածքում սեպտեմբերի 16-17-ը Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-17-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում սեպտեմբերի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում սեպտեմբերի 16–ի գիշերը կգրանցվի 17-19 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կլինի +32...+34։