Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի մարտական հենակետերում իրականացվել են ստուգայցեր։ ՊՆ-ն հայտնում է, որ ստուգվել են մարտական հենակետերում ընթացող ինժեներական աշխատանքները, դիրքերի կահավորվածությունը, զինծառայողների պատրաստվածության աստիճանը։ Դիրքերի ավագներին տրվել են հրահանգներ ծառայության հետագա կազմակերպման, անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։