Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Աստղագուշակ․ սեպտեմբերի 15

ՖՈՏՈ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկզբին հավասարակշռությունը պահպանելը հեշտ չի լինի: Հուզական դաշտը լարված կլինի, կբարկանաք դատարկ բաների պատճառով, կվիրավորվեք մարդկանցից, որոնք ոչ մի բանում մեղավոր չեն: Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք ձեզ ավելի ինքնավստահ և ազատ կզգաք:

Օրվա երկրորդ կեսին հավանական են հաճելի հանդիպումներ, հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ եք լսել: Շատերի վրա կկարողանաք լավ տպավորություն թողնել, ընդ որում՝ դրա համար ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի. բավական կլինի միայն ձեզ բնական պահեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հաջող կդասավորվի: Բայց դուք պիտի համբերությամբ զինվեք, քանի որ հազիվ թե կարողանաք արագ պատասխաններ գտնել ծագած հարցերին: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, նաև համագործակցության առաջարկները, որոնք հաճույքով կընդունեք:

Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ, լավ տպավորություն կթողնեք նոր ծանոթների վրա: Հավանական է գեղեցիկ սիրային պատմության սկիզբը: Նոր հարաբերություններն արագ կզարգանան և շուտով կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ստեղծագործելու համար: Շատերն իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չէին էլ կռահում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը հանգիստ ու բարենպաստ կլինի: Այդ հատվածը հարմար է հին գործերն ավարտելու և այն նախագծերին վերջակետներ դնելու համար, որոնց վրա երկար աշխատել եք: Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնք ձեր առաջ նոր հնարավորություններ կբացեն:

Երեկոն ավելի հագեցած կլինի: Ձեզ հաճելի անակնկալներ, զարմանալի և ոգեշնչող իրադարձություններ են սպասվում: Դուք անկեղծորեն կհետաքրքրվեք ուրիշների գաղափարներով, հաճույքով կօգնեք կյանքի կոչել այն ծրագրերը, որոնք ձեր սրտով են: Շրջապատողներին դա շատ դուր կգա. շատերը հաճույքով ձեզ հետ ժամանակ կանցկացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Արդյունավետ օր է, որը հնարավորություն կտա մեծ հաջողությունների հասնել: Դուք էներգիայով լի, համառ կլինեք, կես ճանապարհին կանգ չեք առնի, անկախ նրանից, թե ինչ խոչընդոտներ առաջ կգան: Հնարավորություն կունենաք կյանքի կոչել հին ծրագրերն ու այն գաղափարները, որոնք մի քանի ամիս առաջ էին հայտնվել:

Դուք շատ բան կսովորեք շրջապատողներից, հաճախ ինքներդ էլ չեք նկատի, ինչպես կյուրացնեք ուրիշի փորձը, որը շուտով պետք կգա: Օրը հարմար է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Կհաջողվի ընդհանուր լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, որոնք նման չեն ձեզ, և դա մեծ ջանքեր չի պահանջի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է: Գործեր շատ կլինեն, բայց դա ձեզ չի վախեցնի, այլ կուրախացնի: Հրաշալի արդյունքների հասնելու, ձեր կարողությունները ցույց տալու և նոր բան սովորելու հնարավորություն կունենաք: Հավանական են դրական փոփոխություններ ֆինանսական ոլորտում, նշանի որոշ ներկայացուցիչներ շահավետ գործարքներ կկնքեն:

Տանը սովորականից շատ հոգսեր կլինեն: Մտերիմները ձեր օգնության կարիքը կունենան. աշխատեք չմերժել նրանց: Չի բացառվում՝ անսպասելի ծախսերի կարիք լինի: Դրանք կապված կլինեն կենցաղային տեխնիկա կամ տան համար այլ պիտանի իրեր գնելու անհրաժեշտության հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է աշխատանքի ու բիզնեսի տեսանկյունից: Նշանի շատ ներկայացուցիչներ, որոնք նախկինում չէին էլ կռահում իրենց նախաձեռնողական ունակությունների մասին, այսօր կհասկանան, որ կարող են կոմերցիոն գործունեության մեջ հաջողության հասնել: Հնարավորություն կունենաք սովորել այն, ինչ շուտով պետք կգա մասնագիտական գործունեության մեջ: Չեն բացառվում օգտակար ծանոթությունները:

Անձնական հարաբերություններում էլ նկատելի կլինի դրական միտումների ազդեցությունը: Այստեղ կարևոր կլինի իրադարձությունները չշտապեցնելը, նախաձեռնող լինելուց չափազանց համառ չլինելը: Աշխատեք ուշադիր լինել մտերիմների հանդեպ. այսօր ձեր հոգատարությունը նրանց համար շատ կարևոր կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ինչ էլ պատահի, կպահպանեք ինքնատիրապետումը, և հենց դրա շնորհիվ էլ հաջողության կհասնեք: Օրը հարմար է լուրջ վերաբերմունք, կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն պահանջող բարդ գործերի համար: Դուք համբերատար և համառ կլինեք, կաշխատեք ամեն ինչից գլուխ հանել ու շատ հարցերի պատասխաններ կգտնեք:

Նույնիսկ մեծ ծանրաբեռնվածության դեպքում հոգնածություն համարյա չեք զգա: Բայց հանգստի համար ոչ մեծ դադարներ վերցնել արժե. հենց դրանց շնորհիվ ողջ օրվա ընթացքում կհաջողվի լավ տրամադրություն պահպանել: Երեկոն հաճելի հանդիպումներ է խոստանում և հնարավորություն կտա շատ բաներ քննարկել մտերիմների հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ,արդյունավետ օր է: Լսեք ինտուիցիայի ձայնին. այն հստակ ու ժամանակին հուշումներ կանի, կօգնի խուսափել սխալներից ու նպատակին տանող ամենակարճ ճանապարհը գտնել: Դուք համախոհներին ճիշտ կընտրեք, միշտ կիմանաք, թե ում վրա կարող եք հույս դնել, իսկ ով բացի դժվարություններից ոչինչ չի բերի:

Հնարավոր են դրամական մուտքեր: Դրանք հազիվ թե նշանակալի լինեն, բայց կօգնեն հաճելի գնումներ անել: Նշանի որոշ ներկայացուցիչներ աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված հետաքրքիր գաղափարներ կունենան: Մի շտապեք դրանք պատմել ինչ-որ մեկին. նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Վատ օր չէ: Այն արժե սկսել առօրյա գործերից. դուք արագ դրանցից գլուխ կհանեք, տրամադրությունը կլավանա, առաջ շարժվելն էլ կհեշտանա: Նշանի շատ ներկայացուցիչների պետք կգա այն, ինչ նրանք հասցրել են ավելի վաղ սովորել: Լավ կանցնեն հանդիպումները: Կարող եք քննարկել և՛ գործնական հարցերը, և՛ անձնական գործերը. անկեղծ զրույցը թույլ կտա լուրջ հարցերին պատասխաններ ստանալ:

Օրվա երկրորդ կեսին նոր խնդիրներ կհայտնվեն: Դուք արագ կգտնեք դրանց լուծումը. կօգնի ավելի վաղ ստացած փորձը: Հավանական են ոչ մեծ դրամական ուտքեր: Դրանք շատ տեղին կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամենահասարակ օրը չէ, բայց այն հետաքրքիր ու խոստումնալից կլինի: Օրը հարմար է նոր գործեր ստանձնելու համար. դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք, կհասկանաք՝ ինչպես հասնել անհրաժեշտ արդյունքի: Հավանական են հետաքրքիր առաջարկներ, բիզնես-գաղափարներ կհայտնվեն, որոնք շուտով կկարողանաք կյանքի կոչել:

Հնարավոր են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ սիրային անակնկալներ: Կուրախացնեն սիրելիի հետ շփումները. դուք իրար լավ կհասկանաք, կկարողանաք արագ շատ բաների շուրջ պայմանավորվել: Հնարավորություն կունենաք լուծել հին ընտանեկան խնդիրները, հարթել հարազատների հետ հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Առավոտյան ստիպված եք լինելու հուզվել: Ամեն ինչ չէ, որ ծրագրի համաձայն կընթանա, հավանական են անհաջող զուգադիպություններ: Բայց դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, շուտով հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում չէիք նկատել: Ամենայն հավանականությամբ պետք է արագ գործեք: Վճռական եղեք, աշխատեք ժամանակը զուր չվատնել:

Չեն բացառվում հաճելի ծանոթությունները, հանդիպումներն անսովոր մարդկանց հետ. նրանց շնորհիվ նորովի կնայեք շատ ու շատ բաների: Հավանական է սիրային կամ ընկերական հարաբերությունների սկիզբը: Դուք շատ մարդկանց մեջ լավ կողմեր կնկատեք, կփոխեք ձեր կարծիքը նրանց հանդեպ, որոնց նախկինում թերագնահատում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ինքնատիրապետումը պահպանելը հեշտ չի լինի: Հուզական դաշտն անկայուն կլինի, երբեմն դատարկ բանն էլ բավական կլինի, որպեսզի տրամադրությունը երկար ժամանակով փչանա: Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն աջակցել և ուրախացնել ձեզ: Արժե հեռու մնալ նրանցից, որոնք սովոր են ամեն ինչ քննադատել և ամեն առիթով բողոքել:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ստեղծագործելու համար: Ոգեշնչվածության աղբյուրներն անսպասելի կլինեն: Հրաշալի գաղափարներ կունենաք, այդ թվում՝ այնպիսիք, որոնց իրագործումը ձեր առաջ նոր մասնագիտական հորիզոններ կբացի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԳեղարքունիքում ամուսինը հարվшծներ է հասցրել հղի կնոջը, վերջինը դուրս է նետվել մեքենայից և մահացել. նախաքննությունն ավարտվել էԵղանակը Հայաստանում. լեռներում և նախալեռներում՝ ձյունՄայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել էԵվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել 4.36 միլիարդ եվրո՝ 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրիցՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն էՄերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը. Տիգրան ԱբրահամյանՈւշիի ողբերգական վթարը սուգ է բերել նաև Տաշիր․ զոհերի թվում են 26-ամյա Նարինեն ու 22-ամյա ԷրիկըՀՀ-ում 6 և ավելի անչափահաս երեխա ունեցողների համար բնակարանային ծրագիր կիրականացվիԵկավ այն օրը, երբ ես բաժանվում եմ ազգային հավաքականի 7 համարի մարզաշապիկից. Ռոնալդուն հայտարարել է Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասինԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անի կամրջի վերականգնման մրցույթըՀայաստանում ագրեսիան աճում է. Կռիվ խորհրդարանում և իշխանությունների արդարացումներըՀայաստանը հույսը դնելով Արևմուտքի աջակցության վրա գնալով մոտենում է ՀԱՊԿ-ից վերջնական խզմանըՀայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել ծեծկռտուք երկրի ապագայի համարՎթար․ ջուր չի լինի մի քանի ժամՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է Գյուլիստանի պայմանագիրը. պատմության այս օրը (Նոյեմբերի 5)«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամшրտությունը«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասինՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում
Ամենադիտված