Խաչվերացին հաջորդող մեռելոցի օրը՝ սեպտեմբերի 14-ը, աշխատանքային է լինելու
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 13-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը, որը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին: Աշխատանքային օրը կարող է ոչ աշխատանքային համարվել կամ տեղափոխվել այլ օր՝ կառավարության որոշմամբ, սակայն այս տարի այդպիսի որոշում կառավարությունը չի ընդունել: Այսպիսով՝ սեպտեմբերի 14-ին՝ երկուշաբթի օրը, կլինի աշխատանքային օր։
Նյութի աղբյուրը` Yelaket.am