Ամառը դեռ չի հեռանում. եղանակի տեսություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն`օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 12-13-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի:

Երևան քաղաքում նույնպես, ըստ օդերևութաբանների կանխատեսումների, սեպտեմբերի 12-16-ը կլինի առանց տեղումների եղանակ: Ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին մայրաքաղաքում կհասնի +35–ի, երեկոյան ժամերին փոքր–ինչ կնվազի` հասնելով 29–31 աստիճանի։