Կումանը կփոխի «Բարսելոնայի» մարտավարությունը
ՍՊՈՐՏԿատալոնական «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը փոփոխության կենթարկի թիմի մարտավարությունը, հայտնում է Sport.es-ը:
Ավանդական 4-3-3 մարտավարության փոխարեն «Բարսելոնան» մեկնարկելիք մրցաշրջանից հանդես կգա 4-2-3-1 մարտավարությամբ:
Կումանը կարծում է, որ նոր մարտավարությունը «Բարսելոնային» թույլ կտա ստեղծել ամուր պաշտպանություն և պաշտպանությունից արագ անցնել հակագրոհի:
Նշվում է, որ «Բարսելոնայի» նոր մարտավարության մեջ Կումանն առանցքային դեր է վստահելու թիմի բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին: