Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համավարակի շրջանում հյուրանոցային տնտեսությունների համար սահմանվել են անվտանգության առանձին կանոններ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հյուրանոցային օբյեկտներում մի շարք վարակների տարածման ամենահավանական հատվածներից են լողավազաններն ու բաղնիքները։

Ամառային հանգստի շրջանում այցելուների մեծ ներհոսքը նկատի առնելով՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) տնտեսվարողներին հորդորում է պահպանել սանիտարական և համաճարակաբանական նորմերը, մասնավորապես, լողավազանների թույլատրելի միանվագ ծանրաբեռնվածությունը։

* Ավազանի ջուրը պարտադիր պետք է վարակազերծված լինի,

* Մեծահասակների լողավազանում ջրի ջերմաստիճանը 24-26 աստիճան C պետք է լինի, երեխաների ավազանում՝ 30,

* Մեծահասակների լողավազաններում 1 մարդուն անհրաժեշտ ջրի հայելու նորմատիվ մակերեսը 5,0-8,0 քմ է, երեխաներինը՝ 4,0- 5,0 քմ,

*Ավազանի ջրի վերին աղտոտված շերտի հեռացման համար ավազանի պատերին պետք է լինեն ջրահեռացման ջրհորդաններ,

* Լողավազանի (բաղնիքի) ցնցուղարան ու դահլիճ արգելվում է մտնել հագուստով, կոշիկներով, իսկ ավազան` առանց ցնցուղ ընդունելու,

* Լողավազանում (բաղնիքում) պետք է հաճախորդներին տրվեն միայն միանվագ օգտագործման հողաթափեր և անհատական օգտագործման, փաթեթավորված հիգիենիկ պարագաներ` օճառ, սպունգ, սպիտակեղեն և այլն,

Լողավազանի բուժշխատողը պարտադիր ամեն օր արտաքին զննություն պետք է իրականացնի՝ միկոզի և այլ մաշկային վարակիչ հիվանդությունների ախտանիշերով անձանց լողավազանից օգտվելը չթույլատրելու համար։

* Լողավազան հաճախող նախադպրոցական և ցածր դպրոցական հասակի երեխաները պարտադիր պարբերաբար պետք է հետազոտվեն էնտերոբիոզի նկատմամբ,

* Լողավազանների, բաղնիքների միկրոկլիման պետք է ստուգվի 4 ժամը 1 անգամ։

Համավարակի շրջանում հյուրանոցային տնտեսությունների համար պարետի որոշմամբ սահմանվել են անվտանգության առանձին կանոններ, որոնց նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ԱԱՏՄ-ն։

Այս առումով հերթական անգամ հորդորում ենք խստագույն պահպանել այդ կանոնները, այլապես կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ։

Այլ մանրամասներ՝ ԱԱՏՄ հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության ավագ մասնագետ Լիլիթ Հունանյանի փոխանցմամբ՝ Հ1-ի «Առաջին օգնություն» հաղորդման շրջանակներում։

 

 

Գլխավոր հարվածային թիրախը՝ ազգային ու հոգևոր բոլոր արժեքները. «Փաստ»Երբ «քաղաքացու օրը» կապ չունի քաղաքացու հետ. «Փաստ»Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ»Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ»Հայտնաբերվել է 387 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Գևորգյան հոգևոր ճեմարանը հայտարարում է 2026-2027 ուստարվա ընդունելություն Ավտովթար՝ ԵրևանումԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Անորոշ ժամանակ գազ չի լինի «Գերնիկա»՝ Փաշինյանին ու Ալիևին Իրանն ԱՄՆ-ին առաջարկում է եռափուլ բանակցային բանաձև․ «Al Mayadeen» Գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ․ ինչ է սպասվում Էրեբունիում մահացած տղամարդ է հայտնաբերվել․ ով է նա Մահ, որ հավերժ Փաշինյանի խղճին է 2009-ին ծնված Հայկանուշ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած Պակիստանը թույլատրում է Իրանի հետ տարանցիկ առևտուրը Գերմանիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել պատժամիջոցների չարաշահումը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … բանկոմատԱՄՆ-ի ռազմածովային ուժերն Իրանի հետ կապ ունեցող 38 նավ են կալանել շրջափակման սկզբից ի վեր Ջերմաստիճանը կնվազի՝ 5-7, ապա կբարձրանա 4-6 աստիճանով Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը «լռվել» է «Փաշինյանը արագացման ուղի է ընտրել. «Թրամփի ճանապարհը» ընկել է Իրանի գերության մեջ»Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին լավագույնն է Եվրոպայի առաջնությունում «Եվրո-օղակ Երևանի պարանոցին. ԵՄ-ին անդամակցությունը կարժենա Հայաստանի ամբողջ տնտեսության մեկ քառորդը»Հայաստանում առաջին անգամ տոնել են քաղաքացու օրը․ պատմության այս օրը (27 ապրիլ)Ռիսկերի կուտակում․ հակառուսական քաղաքականության տնտեսական գինը Գագաթնաժողովի ստվերում․ ընտրություններից առաջ իշխանության արտաքին խաղը և դրա գինը Փարիզում նախատեսված է եվրոպական երկրներում հավատարմագրված դեսպանների հավաք Տարադրամի շուկայում առավելագույն արժեք է սահմանվելՌուսաստանը փոխում է անձնագրերի կանոնները. ի՞նչ պետք է իմանալԵրևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրшվորներԻրանի հետ բանակցությունները վերսկսելու համար ԱՄՆ-ն պետք է վերացնի բոլոր խոչընդոտները․ ՓեզեշքիանՀնդկաստանում թռիչքի մեկնարկի պահին բռնկվել է ինքնաթիռի շարժիչը. տուժել է վեց ուղևոր«Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հшրվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա2.4 միլիոն դոլարը՝ դաստակին. Անանտ Ամբանին ցուցադրել է Շիվայի պատկերով ժամացույց՝ ադամանդներով և «Կնքահայրը» ֆիլմի երաժշտությամբԿոլումբիայում տեղի է ունեցել ահшբեկչական հшրձակում. զnհվել է 14 մարդ, վիրավnրվել՝ ավելի քան 38-ըԹշնшմին ձգտում է հասարակական դժգոհություն առաջացնել ենթակառուցվածքների nչնչացման միջոցով․ ՓեզեշքիանՀորոսկոպ. Ինչպես որոշել մոլորակների ուժեղ և թույլ կողմերը ձեր ծննդյան քարտեզում Գեղամասարում «Nissan»-ը բшխվել է ճանապարհամերձ արգելապատնեշին․ կա վիրшվոր «Ռեալը» վերջին վայրկյաններին բաց թողեց հաղթանակը Չարենցավանում 41-ամյա վարորդը բեռնատար «Գազել»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բшխվել քարին․ կա վիրավnրԱդրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Թեթևություն եմ զգում, որ նախագահ Թրամփն ապահովության մեջ է. Կալաս Զելենսկին և Սանդուն քննարկել են Ուկրաինայի և Մոլդովայի ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը ԱՄՆ-ի համար կարևոր է արագ լուծում գտնել Հորմուզի ճգնաժամի համար․ Լավրով Մալիի պաշտպանության նախարար Ժենե Աֆրիկեն սպանվել է Տաթև Հակոբյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան Ռուսաստանը Եվրոպայի անբաժանելի մասն է և չի կարող լինել նրա գլխավոր uպառնալիքը․ Պեսկով
Ամենադիտված