Սիմեոնեն որակազրկվել և տուգանվել է
ՍՊՈՐՏԻսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) որակազրկել և տուգանել է «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին:
Պատճառն Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի՝ «Մալագայի» հետ խաղում (1:0) մարզչի պահվածքն է. ապրիլի 23-ին, Մադրիդում կայացած հանդիպման ժամանակ Սիմեոնեն մրցակցի գրոհի ժամանակ դաշտ է նետել ևս մեկ գնդակ: Այս պահվածքի համար Դիեգո Սիմեոնեն որակազրկվել է 3 խաղով և տուգանավել է 3005 եվրոյով:
Ստացվում է՝ «Ատլետիկոն» առանց մարզչի կանցկացնի Իսպանիայի առաջնության վերջին երեք տուրերի՝ «Ռայո Վալյեկանոյի» (ապրիլի 30), «Լևանտեի» (մայիսի 8) և «Սելտայի» (մայիսի 15) հետ խաղերը: