Միհրան Ծառուկյանը ընտանեկան գեղեցիկ կադր է հրապարակել
ՖՈՏՈԵրգիչ Միհրան Ծառուկյանն ու նրա կինը՝ Արփի Գաբրիելյանը, ամիսներ առաջ են ծնողներ դարձել։ Զույգը որդի է ունեցել, նրան տվել են Ռոբերտ անունը։ Միհրան Ծառուկյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է կնոջ ու որդու հետ։ Ընտանեկան ջերմ հրապարակմանը կից Միհրան Ծառուկյանը գրառում չի կատարել, սակայն հեշթեգերում նշել է «#ընտանիք», իսկ հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են կատարել․ «Լավագույն ընտանիքը»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված լուսանկարում պատկերված էր զույգի որդին։ Հրապարակմանը կից երիտասարդ հայրիկը գրել էր․ «Տղես դարձավ 2 ամսական։ Հեքիաթս»։