Օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում սեպտեմբերի 9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Սեպտեմբերի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը 8-9-ը կնվազի 4-6 աստիճանով, 11-13-ը նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում սեպտեմբերի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում սեպտեմբերի 9–ի գիշերը կգրանցվի 15-17 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կլինի +30...+32 աստիճան։