Կարեն Վարդանյանի մահվանից հետո ձեռնարկությունների միությունն արդեն նոր ղեկավար ունի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռաջատար ձեռնարկությունների տեխնոլոգիաների միության տնօրեն Կարեն Վարդանյանի մահվանից հետո երկար ժամանակ՝ մոտ երկու ամիս, տնօրենի աթոռը թափուր էր մնացել:
1or.am-ին հայտնի դարձավ, որ օրերս ընկերությունում նոր տնօրեն է նշանակվել: Թեկնածուի ընտրությունն անց է կացվել բավականին լուրջ մրցակցային պայմաններում և Րաֆֆի Քասարջյանը դարձել է միության տնօրենը:
Նշենք նաև, որ Ր. Քասարջյանը նախկիՆում ղեկավարել է մի շարք IT ընկերություններ, եղել է նաև Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի անդամ:
Վարդան Ահարոնյան