Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

LIVE ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026

Թունավոր ձուլվածքներ՝ բերանի եւ թոքերի մեջ. ի՞նչ վտանգ կարող են ներկայացնել ատամնապսակներն ու կամուրջները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում որոշ ատամնատեխնիկական լաբորատորիաներ ատամնապսակներ, կամուրջներ եւ այլ ստոմատոլոգիական արտադրանքներ են պատրաստում մետաղից, ինչն իրեն թույլ չի տա Եվրոպայում կամ ԱՄՆ-ում ցանկացած իրեն հարգող լաբորատորիա:

73% նիկել, 14% քրոմ, 8,9% մոլիբդեն, 1,4% ալյումինիում… նման կազմ է նկարագրված Super Alloy մետաղների ձուլվածքի տուփի վրա: Առաջին հայացքից նորմալ կազմ է: Սակայն խնդիրն այն է, որ դրա վրա նշված չէ, որ ձուլվածքը պարունակում է նաեւ բերիլիում՝ առողջության համար պոտենցիալ վտանգ ներկայացնող մետաղ:

Բերիլիումը չափազանց թունավոր մետաղ է, որը երբեմն ավելացնում են մետաղների ձուլվածքի մեջ, որոնք օգտագործվում են ստոմատոլոգիայում, քանի որ դա թեթեւացնում է տեխնիկների աշխատանքը: Եթե ձուլվածքի մեջ բերիլիումի պարունակությունը չի գերազանցում 0.02%-ը, այն անվտանգ է համարվում մարդու առողջության համար:

Շատ երկրներում ստոմատոլոգիայում օգտագործվող ձուլվածքներում վտանգավոր նյութերի պարունակությունը կարգավորվում է հատուկ ստանդարտներով՝ Եվրոպայում դա ISO 22764:2006 է, ԱՄՆ-ում՝ FDA, Ռուսաստանում՝ ГОСТ Р ИСО 22674:

Այդ բոլոր փաստաթղթերում նշվում է, որ թույլատրելի պարունակությունը 0.02% է:

Որքա՞ն է դրա պարունակությունը Super Alloy-ի մեջ:

Համաձայն ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի կողմից անցկացված սպեկտրալ անալիզի արդյունքների համաձայն՝ հետազոտված նմուշի մեջ բերիլիումի պարունակությունը 0.6% է, այսինքն՝նորմայից 30 անգամ շատ:

Այդ նույն տուփից նմուշն ուղարկվել է նաեւ հայտնի իտալական լաբորատորիա. համաձայն զեկույցի՝ նմուշի մեջ բերիլիումի պարունակությունը կազմել է 1.6%, այսինքն՝ նորմայից 80 անգամ շատ (ստորեւ բերված լուսանկարի վրա հետազոտությունների արդյունքները):

Հետաքրքիր է, որ Super Alloy տուփը բացարձակ ոչ ինֆորմատիվ է. ոչ մի տեղեկություն արտադրողի եւ ներմուծողի մասին. միայն «GorVest USA» (նման արտադրողի մասին տեղեկություն որոնողական համակարգում գտնել չհաջողվեց) եւ «Made in USA» գրություններ:

Մետաղական փոշի եւ շան մահ

Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Լազար Եսայանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ, իր տեղեկություններով, Հայաստան այդ ձուլվածքն իսկապես լայնորեն կիրառվում է, ընդ որում, արդեն մոտ 10 տարի:

NEWS.am Medicine-ի խմբագրությունը կապ հաստատեց մի քանի ատամնատեխնիկական լաբորատորիաների հետ, որպեսզի պարզի՝ ինչ ձուլվածքներ են օգտագործվում իրենց աշխատանքում: Մի քանիսում Super Alloy-ն օգտագործել են, մյուսներում՝ ոչ: Հետաքրքիր է, որ որոշ լաբորատորիաներում հրաժարվեցին տեղեկություն տրամադրել: Ավելին, որոշ լաբորատորիաների աշխատակիցներ ասացին, որ իրենք նման տեղեկություն չունեն:

Տեղեկության պակասը, ինչպես պարզվեց, այդքան էլ հազվադեպ չէ: Ատամնատեխնիկ Ա.Ա.-ն NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց, որ շատ տեխնիկներ չեն մտածում կազմի մասին հարցի եւ առավել եւս ձուլվածքների անվտանգության շուրջ: Սովորաբար նրանց հետաքրքրում են միայն օգտագործվող մետաղների հատկությունները:

«Կերամիկական ատամնապսակների հիմնակմախքի տակ եւ դրա վրա արդեն հավաքվում է հենց ատամնապսակը: Մեզ համար կարեւոր է, որպեսզի այդ մետաղը նվազագույնս ընդլայնվի եւ սեղմվի: Երբ ձուլում ես մետաղական հիմնակմախքը, ապա դրա վրա կերամիկայի շերտ դնում, մետաղական հիմնակմախքը կրկնակի տաքացման դեպքում պետք է նվազագույնս ընդլայնվի եւ սեղմվի, այլապես կերամիկան կճեղքվի», - պարզաբանեց մասնագետը:

Նրա խոսքով՝ ոչ մեծ լաբորատորիաների աշխատակիցները, ինչպես նաեւ տեխնիկները սովորաբար պատվիրում են մետաղական հիմնակմախքների ձուլում հատուկ ձուլման գործարաններում:
Մասնագետը նշեց, որ մշակման պրոցեսում արտադրվում է մեծ թվով մետաղական փոշի: Որոշ տեխնիկներ կրում են հատուկ դիմակներ, որպեսզի շնչուղիները պաշտպանեն այդ փոշուց, սակայն շատերը անտեսում են անվտանգության տեխնիկան:

«Անձամբ ես սովորաբար կրում են պաշտպանիչ դիմակ եւ ակնոց,-խոստովանել է Ա․Ա․-ն։-Եթե դիմակ չկրեմ, բերանում առաջանում է տհաճ համ, իսկ քթի մեջ՝ կարծես ավազ։ Սակայն ես ունեմ գործընկերներ, որոնք չեն կրում դիմակ, կրում են միայն պաշտպանիչ ակնոց»։

Վերջին տարիներին Ա․Ա․-ն հիմնականում աշխատում է տնային պայմաններում։ Նրա խոսքով, չնայած նա աշխատում է առանձին սենյակում, մշակվող մետաղների փոշին տարածվում է ամբողջ տանը։ Առողջության համար այդ փոշու պոտենցիալ վտանգի մասին, նրա խոսքով, ինքը ոչինչ չգիտի եւ երբեք չի մտածել։ Ճիշտ է՝ վերջերս նրա շունն էր սատկել օնկոլոգիական հիվանդության պատճառով։ Ա․Ա․-ն հիշում է, որ անասնաբույժն ասել էր նրան, որ, հնարավոր է, շունը հիվանդացել էր վնասակար նյութերի ազդեցության հետեւանքով, սակայն արդեն հնարավոր չէ պարզել, թե որ նյութերի պատճառով։

Բերիլիումն ու մարդու առողջությունը

Ինչո՞վ եւ ո՞ւմ համար է վտանգավոր բերիլիումը։

Ինչպես արդեն նշվել է, բերիլիումը համարվում է թունավոր մետաղ, եւ կան մի շարք հետազոտություններ, որոնք ցույց են տալիս պոտենցիալ քաղցկեղածինությունն ու առողջության համար վտանգը։

Օրինակ՝ հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ տարբեր ձուլվածքների եւ միացությունների կազմում բերիլիումն առաջացնում է թոքերի չարորակ ուռուցքներ եւ օստեոգենիկ սարկոմա կենդանիների մոտ։ Հետազոտության հեղինակի խոսքով՝ կան հիմքեր ենթադրելու, որ այդ նյութը կարող է առաջացնել քաղցկեղածին ազդեցություն նաեւ մարդկանց շրջանում, հատկապես եթե նրանք ենթարկվում են դրա ազդեցությանն աշխատավայրում։

Բերիլիումի ազդեցությունը նաեւ համարվում է բերիլիոզի զարգացման հիմնական պատճառը, որը մասնագիտական հիվանդություն է եւ բնորոշվում է թոքերի շարակցական հյուսվածքի բորբոքմամբ։ Սուր Բերիլիոզը կարող է ունենալ բավականին ծանր ընթացք եւ որոշ դեպքերում՝ անգամ հանգեցնել մահվան, իսկ քրոնիկական բերիլիոզը, խոցելով թոքերը, կարող է առաջացնել նպաստավոր պայմաններ սրտի անբավարարության զարգացման համար։

Գոյություն ունեն փաստաթղթեր, որոնք պատմում են՝ ինչ պետք է անել բերիլիոզի քրոնիկական հիվանդության առաջացման ռիսկը նվազեցնելու համար մարդկանց մոտ, որոնք գործ ունեն բերիլիումի հետ։ Մասնավորապես, համաձայն OSHA Permissible Exposure Limits (PELs)-ի՝ բերիլիումի ազդեցության թույլատրելի սահմանը 2 միկրոգրամմ է օդի մեկ խորանարդ մետրի դեպքում 8 ժամում։

Մեկ այլ հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են գործոնները, որոնք ազդում են ատամնատեխնիկական լաբորատորիաների օդում բերիլիումի կոնցենտրացիայի վրա։ Պարզվում է, որ պատշաճ օդափոխման դեպքում բերիլիում չկա օդում, սակայն դրա կոնցենտրացիան զգալիորեն բարձրանում է օդափոխման բացակայության պայմաններում։

Այդկերպ, մետաղական ձուլվածքներում բերիլիումը նախ վտանգավոր է նրանց համար, ովքեր պարբերաբար աշխատում են դրանով, այս դեպքում՝ ատամնատեխների համար, որոնք Հայաստանում ավելի քան 800 մասնագետ են։ Նաեւ նրանց համար, ովքեր ստիպված են շնչել այդ ձուլվածքների փոշին (տնային պայմաններում աշխատող տեխնիկների բարեկամները)։

Տվյալներ, ցավոք, չկան այն մասին, թե կարո՞ղ է արդյոք բերիլիում պարունակող ձուլվածքից ատամնաբուժական կոնստրուկցիան վնասել դա կրող պացիենտի առողջությունը։ Սակայն առնվազն մեկ հետազոտություն ցույց է տվել, որ ե՛ւ նիկել, ե՛ւ բերիլիում պարունակող ձուլվածքներից կարող է տեղի ունենալ արտահոսք, եւ չի բացառվում, որ այդպիսի ձուլվածքները վտանգեն առողջությունը։

Վերահսկողություն

Հայաստանում, ի տարբերություն եվրոպական երկրների, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի, չկան ո՛չ կարգավորող մարմիններ, ո՛չ ինչ-որ փաստաթղթեր, որոնք կսահմանափակեին ատամնաբուժության ոլորտում պոտենցիալ վտանգ ներկայացնող ձուլվածքների օգտագործումը կամ կսահմանեին ինչ-որ տեխնիկական կանոնակարգեր այդ ոլորտում։ Ուստի մեր երկիր են ներմուծվում ամենատարբեր ձուլվածքներ, իսկ ատամնատեխնիկներն օգտագործում են դրանք աշխատանքի մեջ՝ չկասկածելով, որ դրանցից մի քանիսը կարող են վտանգավոր լինել հենց տեխնիկների համար։

  • Հայաստանում որոշ ատամնատեխնիկական լաբորատորիաներ ատամնապսակներ, կամուրջներ եւ այլ ստոմատոլոգիական արտադրանքներ են պատրաստում մետաղից, ինչն իրեն թույլ չի տա Եվրոպայում կամ ԱՄՆ-ում ցանկացած իրեն հարգող լաբորատորիա:

Կրեմլը հրաժարվել է թույլ տալ Երևանին հետևել ԵԱՏՄ կանոններին մինչև քաղաքականության ուղղության որոշումըՍա միայն այսբերգի գագաթն է․ Տեբասը կոշտ քննադատության է ենթարկել ՖԻՖԱ-ին Աշտարակի խճուղում բшխվել են «Ford Transit»-ը և «BMW»-ն․ վերջինը բшխվել է քարե պատնեշին․ 3 վիրшվորներից մեկն անչափահաս է «Ռուսաստանը փրկօղակ էր». Քաղաքագետը կանխատեսել է զանգվածային անկարգություններ Հայաստանում փտած լոլիկների պատճառով«Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները երեկոյան կայցելեն Մայր Աթոռ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը ստանալու․ Աննա Գրիգորյան Արտաշատի ջրանցքում հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու մարմինը Իվան Մեզյուխո. Սա առաջին անգամը չէ, որ Բաքուն պահանջում է փոփոխել ՀՀ Սահմանադրությունը բացառելով Երևանի տարածքային պահանջները Լեռնային Ղարաբաղի նկատմամբՀայաստանի շախմատի թիմը Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությունում զբաղեցրել է 6-րդ տեղը Հայկ Բաբուխանյան. Հայաստանին անհրաժեշտ է հանրաքվե և հստակ «Այո» Ռուսաստանի հետ միությանըԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է Հայտնի է, թե ովքեր են ղեկավարելու ԱԺ խմբակցությունները 23-ամյա վարորդը «Mercedes»-ով մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է դաշտում․ վարորդը, եղբայրը և մայրը տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ եղբայրը մահացել է Ստեփանակերտում  կայացել է Հայաստանի և Ադրբեջանի  կոմունիստական կուսակցությունների  քարտուղարներ Ա.Խ.Վեզիրովի և Ս.Գ.Հարությունյանի հանդիպումը Ա.Ի.Վոլսկու մասնակցությամբ. պատմության այս օրը (2 օգոստոս)Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Կառավարությանը հրաժարականը (տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 2-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեկնարկել է Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանը Ուկրաինացիներն այժմ կարող են հեռահար հարվածներ հասցնել ՌԴ-ի խորքային շրջաններին․ Ռուբիո Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Գանձասար-Արարատ-Արմենիա հանդիպումը դադարեցվել է․ պատճառը հայտնի է Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվում․ հասցեներ Իրանը և Մերձավոր Արևելքի այլ երկրներ խնդրել են հետաձգել ցանկացած հարձшկում, քանի որ համաձայնագրի հիմնական շրջանակները համաձայնեցվել են. ես համաձայնել եմ․ Թրամփ Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԿահիրեի օդանավակայանը սկսել է թվային վիզաների համակարգի փորձարկումը Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահարուհու մարմինը 2026 թվականի սեպտեմբերի 1-ից կփոխվի ծննդյան նպաստների չափը Ռուբիո. ԱՄՆ-Չինաստան հակամարտությունը աղետ կլինի ամբողջ աշխարհի համար ԱՄՆ ԶՈւ-ում նախազգուշացրել են Իրանի hարվածներից Իսրայելը պաշտպանելու համար nւժերի պակասի մասին․ WP Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր Նեապոլում տեղի է ունեցել վերջին 40 տարվա ամենաnւժեղ երկրաշարժը․ կան տnւժածներ Եվրոպայում ծայրահեղ շոգը շարունակվում է, նոր անտառային հրդեհներ են բռնկվել
Ամենադիտված