1 տարեկան երեխան մահացու թունավոր օձի ձագին դրել է բերանը և ողջ մնացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀնդկական Փենջաբ նահանգի Բհոլապուր գյուղից 1 տարեկան երեխան պատահաբար բերանն է դրել մահացու թունավոր հնդկական կրայտ (կապույտ բունգարուս) օձի ձագին: Այս մասին հաղորդել է Sify-ի հրատարակությունը:
Սեպտեմբերի 5-ի երեկոյան 1 տարեկան Դեվենդրան խաղացել է տան բակում: Տղայի մայրը նկատելով, որ երեխայի բերանում ինչ-որ բան կա՝ այն հանել է և ցնցվել, երբ տեսել է, որ դա մահացու թունավոր օձի՝ հնդկական կրայտի նորածին ձագուկ է: Օձուկը սատկել է:
Փոքրիկ Դեվենդրային անմիջապես տարել են հիվանդանոց և հակաթույն սրսկել: Տղայի հայրը հիվանդանոց է տարել 15 սմ երկարություն ունեցող սատկած օձին:
Երեխան գտնվում է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ: Այժմ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Վիետնամում 5 երեխա պարանի փոխարեն սատկած օձի վրայով ցատկելիս հայտնվել են տեսանյութում: Միևնույն ժամանակ ևս երկու փոքրիկ տղա իրենց հերթին սպասելով հետևել են գործընթացին:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը: