Պարետի նոր որոշումը վարսավիրանոցների վերաբերյալ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված՝ ներկա փուլում վարսավիրանոցները և գեղեցկության սրահները գործուննեություն պետք է իրականացնեն պարետի հաստատած կանոնների պահպանմամբ: Մասնավորապես՝ * Անհրաժեշտ է պահպանել հաճախորդների սպասարկման միջև առնվազն 20 րոպեանոց ընդմիջումներ: * Սպասարկումից առաջ մուտքի մոտ կատարվում է հաճախորդների ջերմաչափում: Արգելվում է սպասարկել սուր շնչառական վարակների ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուներին: * Աշխատանքի մեկնարկին և ավարտին կատարվում է տարածքի համալիր ախտահանում՝ օգտագործելով առնվազն 70% սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցներ: Մանրակրկիտ ախտահանվում են հատկապես շփման բոլոր մակերեսները և հաճախակի օգտագործվող այլ պարագաները։ * Անհրաժեշտ է ապահովել աշխատավայրի մուտքի մոտ ձեռքերի մշակման մաշկային ախտահանիչների պարտադիր առկայությունը և կիրառումը՝ այդ նպատակի համար նախատեսված (առնվազն 70% սպիրտային հիմքով) ախտահանիչների, կոսմետիկ միջոցների կամ ախտահանիչ անձեռոցիկների միջոցով: * Սրահում իրականացվում է օդափոխություն յուրաքանչյուր 2 ժամը մեկ կամ յուրաքանչյուր այցելուից հետո: * Յուրաքանչյուր այցելուից հետո իրականացվում է բոլոր տիպի շփման մակերեսների խոնավ մշակում (դռների բռնակներ, աթոռների թիկնակներ, էլեկտրական անջատիչներ և այլն)՝ վիրուսային ռեժիմին համապատասխան ախտահանիչ միջոցների կիրառմամբ: * Յուրաքանչյուր այցելուից հետո ախտահանել օգտագործված գործիքները՝ վիրուսային ռեժիմին համապատասխան ախտահանիչներով: * Խորհուրդ է տրվում վարակազերծել օդը՝ կիրառելով մարդկանց ներկայությամբ օգտագործման թույլատրելի մանրէասպան լամպեր։ Անհրաժեշտ է կազմակերպել սրբիչների և հիգիենայի այլ պարագաների ամենօրյա (աշխատանքից հետո) լվացք մասնագիտացված կազմակերպությունների կողմից՝ համաձայն պայմանագրի կամ համապատասխան պայմանների առկայության դեպքում՝ անմիջականորեն վարսավիրանոցում կամ գեղեցկության սրահում: Նյութի աղբյուրը` Yelaket.am