Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

ՌԴ ԱԳՆ-ը խորհուրդ է տալիս ռուսաստանցիներին չմեկնել Թուրքիա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկ անգամ եւս կոչով դիմել է ռուսատանցի քաղաքացիներին զերծ մնալ զբոսաշրջային նպատակով Թուրքիա ճանապարհորդություններից:
Ինչպես հաղորդում են ռուսաստանյան ԶԼՄ-ները, Զախարովան ընդգծել է, որ Թուրքիա զբոսաշրջային նպատակներով այցելություններից ՌԴ ԱԳՆ հանձնարարականները շարունակում են մնալ ուժի մեջ, քանի որ այնտեղ գտնվելն «իրապես կապակցված է առողջության եւ կյանքի սպառնալիքի հետ»:
Զախարովայի խոսքով` Թուրքիան նախկինի պես պատկանում է այն երկրների թվին, որտեղ այցելությունը ռուսաստանցի քաղաքացիներին խորհուրդ չի տրվում:
«Անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ Թուրքիայի հարավարեւելքում ինտենսիվ մարտական բախումներ են ընթանում թուրքական անվտանգության ուժերի եւ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինված ջոկատների միջեւ», -նշել է նա:
Դիվանագետը նաեւ հավելել է, որ Թուրքիայում խիստ մեծացել է խոշոր քաղաքներում ահաբեկչական գործողությունների թիվը:
«2015 թվականի հոկտեմբերից մինչեւ 2016 թվականի մարտ միայն Անկարայում եւ Ստամբուլում 200-ից ավելի մարդ է զոհվել, որոնց թվում կան նաեւ արտասահմանյան զբոսաշրջիկներ», -ասել է Զախարովան:
Թուրքական ԶԼՄ-ները նշում են, որ պաշտոնական տվյալներով` այս տարվա փետրվարին Ստամբուլ 17 հազար մարդ ավելի քիչ է այցելել, քան հունվարին: Ընդ որում, զգալի նվազում դիտվել է ռուսաստանցի տուրիստների մեջ, նրանց հոսքը կրճատվել է երկու անգամ:
Զբոսաշրջությունից Թուրքիայի եկամուտները կազմում են այդ երկրի ՀՆԱ-ի 4,5 տոկոսը: 36 մլն արտասահմանցիներից, որոնք Թուրքիա են այցելել 2015 թվականին, 3,7 մլն-ը եղել են ռուսաստանցի զբոսաշրջիկները: Մոսկվայի եւ Անկարայի միջեւ քաղաքական ճգնաժամի պատճառով Ռուսաստանից այցելությունների լուրջ անկում է սպասվում: Գերմանիայի տուրիստական օպերատորները եւս հայտնում են թուրքական հանգստավայրերի նկատմամբ պահանջարկի անկման մասին, որը հասել է 40 տոկոսի:
Թուրքիայի զբոսաշրջության նախարարության տվյալներով` 2016 թվականին երկրի զբոսաշրջային հատվածը կկորցնի մոտ 7,5 մլրդ դոլար (ըստ ՌԴ-ի կանխատեսումների` 9 մլրդ դոլար): Ռուսաստանցի եւ գերմանական զբոսաշրջիկները կազմում են Թուրքիայի միջերկրածովյան ափ այցելող տուրիստների ընդհանուր թվի 55 տոկոսը:
Դրա հետ միասին, Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատունը եւս քաղաքացիներին զգուշացրել է Թուրքիայում արտասահմանյան զբոսաշրջիկներին ուղղված հնարավոր ահաբեկչական գործողությունների մասին:

Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ»6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը. «Փաստ»Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառովԲուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՎարդենյաց լեռնանցքում բուք էԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելՆոյեմբերի 24-ին գազ չի լինելու․ հասցեներNVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնումՆոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըԻսրայելը հարվածներ է հասցրել ԼիբանանինՕդի ջերմաստիճանը կնվազի. ուժեղ քամիներ են սպասվումԱրարատի մարզում կառուցվել է օրվա կարգավորման երեք նոր ջրավազան«Նուբարաշեն»-ում ատամնաբուժական կլինիկայի սանհանգույցում հայտնաբերվել է մարիխուանային նմանվող բուսական զանգված. ՔԿԿոնստանտին Լյուբակովը նշանակվել է Հայաստանում Wildberries-ի տարածաշրջանային տնօրենԻ՞նչ պետք է անել` սատարել խորհրդարանական ընդդիմությանը ու թույլ չտալ 6 ընդդիմադիր մանդատների անցումը հակառակորդի ճամբար. Էդուարդ ՇարմազանովԱրտաշատի 44-ամյա բնակիչը անցել է Հաղթանակի կամրջի արգելապատնեշը և գումար շորթել 24-ամյա տղամարդուց. նա ձերբակալվել էՆոր Սահմանադրության նախագծի համաձայն՝ թույլատրվում է որոշ հանցագnրծությունների համար զրկել քաղաքացիությունից. գործող Սահմանադրությամբ՝ հնարավոր չէ զրկելՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի նոյեմբերի 16-22-ըՏաջիկստանը ՄԱԿ-ին տեղեկացրել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինՏավուշի մարզի Չինարի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԵթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է երեք հիմնական սյուների վրա․ Արփինե ՀովհաննիսյանՃապոնիայում գրեթե 4,000 ընտանիք մնացել է առանց էլեկտրաէներգիայի ձյան տեղումների պատճառովԾանոթ ու միարժամանակ անհայտ … «Միզող տղան» արձան«Դաշնության խորհուրդում գնահատել են Փաշինյանի մանևրը. Հրաժարական տալու խոստումը խաղ է հանրության հետ»Ջուր չի լինի մի քանի ժամԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակՑեղասպանությnւն ուրացող և հայ ժողովրդի դեմ ագրեսիш իրականացնողին արդարացնող ռեժիմը խնդիր չունի այս ադրբեջանցու հանցագործությnւնը մեղմացնելու. Տիգրան ԱբրահամյանԵթե «Արցախը Հայաստան է ու վերջ» գոռացողն ասում է, որ սխալվել է, ու Արցախը երբեք հայկական չի եղել, իմացեք, որ ոչինչ չի խանգարելու նրան նույնն ասել Հայաստանի մասին. Քրիստինե ՎարդանյանԸստ նոր Սահմանադրության նախագծի՝ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած քաղաքացիները, որոնք նախորդող 2 տարվա ընթացքում առնվազն 1 տարի մշտապես բնակվել են ՀՀ-ում«Վադեֆուլի այցը Բաքու և Երևան. Ազդանշան Մոսկվային և խաղաղության երաշխիքներ»Հողային շերտի փլուզման հետևանքով վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար. Երևանի որոշ հասցեներում գազ չկաՆԱՏՕ-ի ուղղակի ներգրավումը ուկրաինական hակամարտությանը կնշանակի երրորդ համաշխարհային պшտերազմի սկիզբ. Մարին Լը ՊենԽոշոր ու ողբերգական վթար, Աթոյան փողոցում բախվել են «Chery», «Kia» և «ՎԱԶ»ԱՄՆ-ում գազատարի վրա պայթյnւն է տեղի ունեցելԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՊահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչ կհայտարարվի․ մանրամասներՎախճանվել է թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան Կարպ Խաչվանքյանը. պատմության այս օրը (Նոյեմբերի 23)«Ինտեր»-ը Բերգամոյի «Ատալանտայի» հետ պայքարում ոչ ոքի է խաղացելԱՄՆ-ում հայտարարել են Եվրոպայի անվտանգության ճարտարապետության շուրջ բանակցություններ անցկացնելու մասինԱրշակունյաց պողոտայում շղթայական ավտnվթար է տեղի ունեցել. տnւժածներ չկանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՓաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության տեքստըՄահացել է Գրիգորի Գաբրիելյանցը
Ամենադիտված