Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Գրպանահատության 3 դեպք է բացահայտվել. գողերից մեկը կին է եղել

ՎԻԴԵՈ

Սեպտեմբերի 2-ին եւ 3-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ բացահայտվեց գրպանահատության երեք դեպք: Գողությունները Շենգավիթ վարչական տարածքում էին կատարվել:

Օգոստոսի 29-ին, ժամը 15-ի սահմաններում, Բագրատունյաց փողոցում մի կնոջ պայուսակից գողացել էին դրամապանակը, որի մեջ եղել էր փող, երկու բջջային հեռախոս ու բանկային քարտեր:

Հարուցվեց քրեական գործ: Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները որոնողական աշխատանքներ սկսեցին: Բացահայտման աշխատանքներին միացան Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, որոնք էլ օրեր անց տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Մարտունի քաղաքի 38-ամյա մի բնակիչ: Սեպտեմբերի 2-ին, ժամը 14-ի սահմաններում, կասկածվողը Նոր Նորքի առաջին զանգվածից բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին եւ խոստովանեց կատարածը:

Մյուս դեպքը օգոստոսի 31-ին էր կատարվել էր: Ժամը 21.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում էր ստացվել, որ մոտ մեկ ժամ առաջ թիվ 25 երթուղու միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 67.000 դրամ:

Համապատասխան միջոցառումներից հետո ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները պարզեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Աբովյան քաղաքի 60-ամյա մի բնակիչ: Սեպտեմբերի 3-ին կասկածվողը Մյասնիկյան պողոտայից բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին:

Երրորդ դեպքի վերաբերյալ հաղորդում չէր ստացվել: Մասնագիտացված ստորաբաժանման ծառայողները իրենք էին պարզել եղելությունը եւ սեպտեմբերի 3-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Գարեգին Նժդեհի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին բերման էին ենթարկել Բուզանդի փողոցի 46-ամյա մի բնակչուհու:

Պարզվեց` նա նույն օրը թիվ 50 երթուղու միկրոավտոբուսում գողացել էր ուղեւորուհիներից մեկի դրամապանակը, որի մեջ եղել էր փող, նույնականացման, բանկային ու կուտակային քարտեր:

Գողոնը հայտնաբերվել եւ առգրավվել է:

Տուժողից ընդունվել է հաղորդում:

Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 
Արաղչին հայտարարել է, որ Իրանը մտադիր չէ հարստացված ուրան արտահանել երկրիցՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 21-ին«Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ»Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ. «Փաստ»Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ»Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ»Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «Փաստ»Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ»Ռուբիոն անհրաժեշտ է համարել ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ առաջնորդների պարբերական խորհրդակցություններըԱռաջին կուրսեցիների ուսման վարձը կփոխհատուցվի 100%-ով, ուսանողները կստանան նաև կեցության աջակցություն․ նոր նախագիծԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՄխիթարյա՞ն, թե՞ Սուչիչ. Կիվուն ընտրության առաջ է Ատալանտայի հետ խաղից առաջՀզոր փոթորիկը գրեթե ամբողջությամբ ավերել է Բրազիլիայի Տուպանսիրետան քաղաքըԱդրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերանՏեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ինԳազից մինչև գույքահարկ. սահմանամերձ բնակիչների արտոնությունները կերկարաձգվենՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԱրցախցիները կարո՞ղ են ընտրել՝ անձնագրում նշվի Հայաստան, թե՞ ԱդրբեջանՎարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց ենՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունԼեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասինՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՏրանսպորտային երթևեկության վերականգնումը Ղրիմի կամրջով կտևի մոտ 2 տարի. WSJԵրևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը առանցքային գործոն է Հարավային Կովկասի բարգավաճման համար․ ԶախարովաՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ինԲացահայտվել է 247,100 տուփ ծխախnտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքԱզգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի փլեյ-օֆֆի և եզրափակիչ փուլի զույգերը հայտնի ենՈւկրաինացիները պետք է հասկանան, թե ինչ է թաքնված Արևմուտքի աջակցության հետևում. ՊուտինՍամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանԲեռլինում երիտասարդությունը դուրս է եկել ցույցի՝ բnղոքելով զորակոչի դեմՎահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպանՖրանսիայի նախկին վարչապետը հայտարարել է 2027 թվականի նախագահական ընտրություններին իր մասնակցության մասինԵվրահանձնաժողովն Ուկրաինային հատկացրել է 7.9 միլիարդ եվրոՀարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. ԶախարովաՆոյեմբերի 21-ին երթևեկության համար ժամանակավոր փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըՊուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. ՄերցԹույլ տվեք չհավատալ հրաժարական տալու ազնիվ խոսքին. այդ մարդը ստախnս է. Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանի հայտարարության մասինՏեխասյան ողբերգություն. դատարանի որոշումից ժամեր անց մայրը սպանել է 4-ամյա դստերն ու վերջ տվել իր կյանքինԾանոթ ու միարժամանակ անհայտ … Այսշտոկ խաղՀայկական բանակում նորամուծություններ են․ ինչ է փոխվում զինծառայողների համարՄասիսում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բախվել կայանված «Opel»-ինՆորվեգիան ու ՄԹ-ն պարեկային նավեր կտրամադրեն ՈւկրաինայինԵրևանում «Pitstop Burger»-ի արտադրատեսակներից մեկի արտադրությունը կասեցվել էԴավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարըՌԴ-ն զանգվածային hրթիռային hարված է հասցրել Կիևին. կան զnhեր և վիրավnրներ«Հայաստանի նորագույն պատմությունը քաղաքական առասպելներում ու խորհրդանշաններում»15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցներըՏնային կալանքի տակ գտնվող ամուսինը, 5-ամյա որդու ներկայությամբ, ծեծել է կնոջը, փորձել է խեղդել
Ամենադիտված