Լոս Անջելեսում ջերմաստիճանը հասել է պատմական ռեկորդի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼոս Անջելեսում ջերմաստիճանը հասել է պատմական ռեկորդի՝ 49,4 աստիճան ըստ Ցելսիուսի: Ինչպես հայտնում է ԱՄՆ Ազգային օդերեւութաբանական ծառայությունը, դա ամենաբարձր ցուցանիշն է քաղաքում դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ռեկորդը ֆիքսվել է Լոս Անջելեսի հյուսիս-արեւմուտքում կեսօրից հետո: Նախորդ ռեկորդը գրանցվել է 2006 թվականի հուլիսի 22-ին՝ 48,3 աստիճան ըստ Ցելսիուսի:
Կալիֆոռնիայի էլեկտրացանցերի օպերատորների կիրակի նախազգուշացրել են անոմալ շոգի պատճառով նահանգի տարածքում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների հնարավորության մասին: Մեկ օր առանց էլեկտրականության կարող է մնալ մինչեւ 9 մլն մարդ: Համաձայն Bloomberg գործակալության գնահատումների՝ խոսքը կարող է լինել նահանգի պատմության մեջ ամենախոշոր հովհարային անջատման մասին: