Երևանում բանվորը շինարարական աշխատանքներ կատարելիս 8-րդ հարկից ընկել է և տեղում մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի Անաստաս Միկոյան փողոցի թիվ 64 հասցեում գտնվող նորակառույց շենքի 8–րդ հարկից շինարարական աշխատանքներ կատարող բանվորն ընկել ու մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Կայքի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 5–ին։
Այդ օրը ժամը 10։00-ին ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Երևանի 1-03 շտապօգնության 2-րդ ենթակայանից, որ բժիշկների բրիգադի 22-րդ խումբը կանչով մեկնել է բակ, որտեղ հայտնաբերել են Երևանի բնակիչ, 52-ամյա Արմեն Մ․-ի դին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Արմեն Մ․-ն շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշաբար 8-րդ հարկից վայր է ընկել։
Նա աշխատում էր «Կարախանյան Ռուբեն քոնստրակշն» ընկերությունում` որպես բանվոր։