Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Չեմ կարծում, որ մենք ունենք տնտեսական կապիտալ ունեցող խնդրահարույց խորհրդարան»․ Գոհար Մելոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը իրավաբան, սահմանադրագետ Գոհար Մելոյանն է։

— Տիկին Մելոյան, Ռոբերտ Քոչարյանը RBK-ին տված հարցազրույցում նշել է, որ իրեն առաջադրված մեղադրանքն անհեթեթություն է: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:

— Անկեղծ ասած իրավական տեսակետից ձեռնպահ կմնամ կոնկրետ այդ հայտարարությունը մեկնաբանելուց, որովհետև իր գործի մանրամասներին ծանոթ չեմ։ Բայց որոշակի նյութեր ուսումնասիրել էի և կարող եմ անդրադառնալ սահմանադրական դատարանի դիմումին: Կնշեմ, որ կային որոշակի խնդրահարույց դրվագներ։ Ամեն դեպքում մեղադրանքում կային որոշակի խնդրահարույց դրույթներ։

— Ռոբերտ Քոչարյանը հիվանդության անվան տակ կալանքից ազատվեց, բայց հիմա տեսնում ենք՝ Սևանում լողում է: Սա ինչպե՞ս եք գնահատում:

— Եթե հարցին մասնագիտական տեսանկյունից մոտենամ, Ռոբերտ Քոչարյանը կալանքից չի ազատվել միայն առողջական խնդիրների պատճառով, քանի որ դատավարություն տեղի ունեցավ և դատավորն էլ իրավական համակարգի ամենախոշոր գրավն էր նշանակել որպես կալանքին այլընտրանք։

— Այս օրերին քաղաքական օրակարգում է նոր Սահմանադրության մշակումը, «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունները և այլն: Ի՞նչ եք կարծում այս փոփոխություններից հետո մենք վերջնականապես կունենա՞նք օլիգարխներից կամ տնտեսական կապիտալ ունեցողներից ազատագրված խորհրդարան:

— Չեմ կիսում այդ կարծիքը, որ մենք ունենք տնտեսական կապիտալ ունեցող խնդրահարույց խորհրդարան և եթե իշխող ուժի կողմերը նման պնդում է անում ,իրենք հենց իրենց ուժի օրոք ձևավորված խորհրդարանին են հակասում: Այս դեպքում թերևս 2015 թվականի սահմանադրական բարեփոխումները նախատեսեցին այնպիսի փոփոխություններ, որ անցում կատարեցինք խորհրդարանական կառավարական ձևին և հրաժարվեցինք մեծամասնական ընտրական համակարգից, եթե կհիշեք նախկինում և մեծամասնական և համամասնական ընտրական ձևերը ներդրված էին մեր երկրում, և ձևավորվեց 100% համամասնական ընտրական համակարգը, որը մեր պետության կառավարման ձևը առավել մոտեցրեց ժողովրդավարության չափանիշներին։ Ու եթե ուսումնասիրենք առավել ժողովրդավար պետությունների պատմությունները, ապա կտեսնենք, որ գրեթե բոլորը անցում են կատարել 100% համամասնական ձևին։ Այս առումով կասեմ, որ որոշ չափով պոպուլիստական հայտարարություններ են։ Երբ նախագիծը ներկայացվի այդ ժամանակ նոր կարող եմ մասնագիտական հիմնավոր կարծիք հնչեցնել։

— 2021 թվականին Հայաստանում նախատեսվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի թվակազմով։ Նրանք քննելու են կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ, ինչպես նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքից բխող գործերը։ Որքանո՞վ է արդարացված կոռուպցիայի դեմ պայքարի համար նոր դատարան ստեղծելու գաղափարը։

 — Կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապված արդեն շուրջ երկու տարի է տարածվում են հարցադրումներ, առաջարկվում է պետական համակարգի բարեփոխում և արդյունաբերական արդարադատություններն էին օրակարգային խնդիր դարձել և ամեն դեպքում որպես ֆինանսական գործիքակազմ, ներդրվեց ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը։ Իմ կարծիքով մեր օրենսդրությունը նախատեսում է դեռևս մի շարք գործիքակազմեր, որոնցից արդյունավետ չեն կարողանում օգտվել կոռուպցիայի դեմ պայքարի համար։ Օրինակ, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման հետ կապված բավականին երկար ժամանակ խնդիր ունեցանք: Նախ 7-րդ գումարման ԱԺ-ն իր առաջին նիստը հունվարին հրավիրեց և մոտ 9-10 ամիս իրենց չէր հաջողվում կյանքի կոչել արդեն ուժի մեջ մտած օրենքը, խախտելով օրենքի պահանջը այդքան ուշացրեցին ժամկետը և ուշացումով ձևավորեցին այդ հանձնաժողովը։ Հանձնաժողովն էլ իր հերթին կրկին խախտեց օրենքով սահմանված վերջնաժամկետները՝ իր գործողություներն ապահովող կարգերի ներդրման հետ կապված։ Իմ գնահատմամբ, մեր օրենքների համատեքստում էլ մասնագիտացված դատարանների ձևավորման հետ կապված առկա են որոշակի խնդիրներ, որովհետև այս պարագայում եթե ունենք քաղաքացիական, քրեական և ընդհանուր իրավասության դատարաններ և դատավորներ, ովքեր գերծանրաբեռնված ռեժիմով են աշխատում, մենք ձևավորում ենք մի դատարան և նշանակելու ենք դատավորներ, ովքեր անհամեմատ ավելի բարձր աշխատավարձով են աշխատելու ու բնականաբար պարզ է, որ աշխատելու են անհամեմատ քիչ ծանրաբեռնվածությամբ։ Իմ կարծիքով ավելի ճիշտ կլիներ առկա գործիքակազմը հզորացնել՝ օրենսդրական որոշ փոփոխություններ անելով, քան նման մասնագիտացված կիսալուծումներով կառույցներ ստեղծելը։ Ամեն դեպքում պետք է սպասենք և տեսնենք, թե ինչքանով կարդարացնեն իրենց այս մարմինները։

Սոնա Գիշյան

www.1or.am

Կյանքից հեռացել է «Հումորների և հնարամիտների ակումբի» ռեժիսյոր Սվետլանա Մասլյակովան Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Աննախադեպ սցենար. ինչու է քննարկվում ԱԱ-2026-ի եզրափակչի տեղափոխման հարցը Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը Ֆուտբոլը պատժում է, սա իսկական թրիլլեր էր․ «Ելիմայ»-ի գլխավոր մարզիչ Brent-ը վաճառվում է մեկ բարելը մոտ 85 դոլարով Երևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ Հայրը պատահմամբ երեխային գցել է պատուհանից Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը, քանի որ կասկածում է, որ իրանական ծաղիկների քողի տակ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ Տարիքն ընդամենը թիվ է․ Շակիրան գովել է Մեսսիին և հատկանշել Անտոնելայի աջակցությունը Քննարկվել են Հայաստանից Օմանի Սուլթանություն հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ Եթե ընդդիմությունը իսկապես համարում է, որ ընտրությունները ոչ լեգիտիմ են եղել, բայց գնում է խորհրդարան, ստացվում է՝ դե ֆակտո լեգիտիմացնում է․ Արփինե Հովհաննիսյան Հարսը ծեծի է ենթարկել սկեսուրին, որը հրաժարվել էր խնամել թոռներին «Հայաստան» դաշինքը մանդատները կվերցնի ըստ հերթական համարների, բացի ՀՀ 2-րդ նախագահից Մոսկվան և Բաքուն շարժվում են դեպի դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագրի ներուժի բացահայտումը. Լավրով Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը hարվածներն են hասցրել միմյանց․ կան զոհեր «Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար Վեհափառի օրհնությամբ Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Երևանում քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը Իրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ծանոթ ու միարժամանակ անհայտ … սկելետոնԲյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել ԻՀՊԿ-ն հայտարարել է Օմանում ամերիկյան երկու ռադարի nչնչացման մասին «Ժամկետանց պարտքերով Հայաստանը ձեռքը մտցնում է Արևմուտքի գրպանը»Ոտնձգություն՝ մանկապարտեզում. դայակը մեղավո՞ր է «Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում «Փաշինյանի «Նոր ԱՊՀ»-ն և Հայաստանի հեռանկարները»Մինչեւ 20:00-ն ջուր չի լինի․ հասցեներ Լույս չի լինելու Տեղի է ունեցել ՊՊԾ գնդի գրավումը «Սասնա ծռեր» ահաբեկչական կազմակերպության կողմից․ պատմության այս օրը ( 17 հուլիս)Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց Անկում տարադրամի շուկայում․ ի՞նչ փոխարժեք է սահմանվել հուլիսի 17-ին ԱԱ-2026․ Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնումՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռ
Ամենադիտված