Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության ու մահացության դեպքերը այսօրվա դրությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 190 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում սեպտեմբերի 4-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 44461 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 891 (+4) դեպք, մահվան ևս 272 (+1) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 4041 անձ: Ապաքինվել է 39257 անձ: